Կաթում պարունակվող հատուկ սպիտակուցները հետաքրքրել են գիտնականներին էկզեմայի բուժման տեսանկյունից: Ընդ որում, հենց կաթնամթերքը կարող է խթանել մաշկային հիվանդությունների ախտանիշները, գրում է The Australian ամսագիրը: Պարզվում է, որ կաթնային երկու սպիտակուցներ հիանալի օգնում են չոր, քոր եկող մաշկին:


Հիվանդների պիլոտային հետազոտությունը ցույց է տվել. շիճուկային սպիտակուցներով՝ լակտոֆերինով և իմունոգլոբուլինով կենսաբանորեն ակտիվ հավելումները իսկապես փոխել են իրավիճակը: Վիճակագրության համաձայն՝ դպրոցականների 15-20%-ը և մեծահասակների մինչև 10%-ը ունեն էկզեմա: Ներկայումս գոյություն չունի այս հիվանդության բուժումը: Հաճախ հիվանդներին նշանակվում է կորտիզոնով քսուկներ և հատուկ սննդակարգ:

Մի շարք հիվանդներ ունեն ալերգիա կաթի նկատմամբ, ինչն առաջացնում է սրացում: Սակայն առանձնացված սպիտակուցները թույլ են տալիս շտկել իմունիտետը: Լակտոֆերինը հանդես է գալիս որպես պատնեշ մարմնի և օտար օրգանիզմների միջև: Իսկ իմունոգլոբուլինը ունակ է դրանք ոչնչացնել: Էկզեմա ունեցող մարդկանց մոտ հնարավոր է այս սպիտակուցների աշխատանքի խանգարման առկայություն: Հետևաբար, նորմալ սպիտակուցների ներարկումը կարող է խնդրի լուծում հանդիսանալ: .

Սպիտակուցների հավելումների վրա կատարվող աշխատանքները տարվում են Սուրբ Գեորգիի կլինիկայում, Գրիֆիտի համալսարանում: Փորձությանը կմասնակցեն 18-55 տարիքային խմբի 45 մարդ՝ թեթև և չափավոր արտահայտված էկզեմայով: Բուն հետազոտությունը պետք է տևի 12 շաբաթ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ likar.info