Ըստ նրանց՝ այն չի հանդիսանում ինչ-որ գոտի, այլ մի բարդ համակարգ է, որը միավորում է  ծլիկը, հեշտոցը և միզուկը: Այսպիսով, ինչպես գրում է The Daily Mail պարբերականը, դեռևս 50-ականներին հնչեցված հաճույքի ինչ-որ կետի առկայությունը պարզվում է չհիմնավորված տեսակետ է: 
 
1976 թ. կատարվել է կարևոր հայտնագործությունը, այն է՝ հիմնականում ծլիկի նշանակությունը օրգազմի հասնելու համար: Ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպիսին է՝ ուլտրաձայնը, մասնագետներին հնարավորություն են տվել իմանալ, թե սեքսի ժամանակ ինչ է տեղի է ունենում կնոջ վերարտադրողական համակարգի տարբեր մասերում: Այս հետազոտության արդյունքը եղավ ծլիկ-միզուկ-հեշտոցային համակարգի մասին տեսությունը: 
 
Այս համակարգն ակտիվ է և անկայուն: Ընդ որում, ինչպես ցույց է տվել այն կանանց անալիզը, ովքեր պնդում էին, որ իրենք ունեն G կետ, արգանդի և հեշտոցի միջև գտնվող հյուսվածքն ունի մեծ հաստություն: Այնտեղ գտնվել են նաև հատուկ քիմիական մարկերներ: Դրանք ներառում են այն միացումները, որոնք արտադրում են տղամարդկանց գրգռման համար պատասխանատու ազոտի օքսիդը: 
 
Իսկ ինչ վերաբերում է О կետին, ապա մասնագետները որևէ կասկած չունեն: Այս գոտին գտնվում է ծլիկի կողքին՝ հենց հեշտոցի մեջ: Այս կետը կարող է լինել իսկական փրկություն ծլիկի զգայունակության նվազեցման դեպքում: Գոյություն ունի նույնիսկ հատուկ բուժում: Վերցվում է արյուն և նրանից ստացվում տրոմբոցիտներ: Հետո դրանք ներդրում են О կետում նոր բջիջների աճը խթանելու և զգայունությունն ավելացնելու նպատակով: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Dailymail.co.uk