Անհրաժեշտ է տարբերել հեշտանքի փուլ և հեշտանք հասկացությունները: Հեշտանքը հեշտանքի փուլի ավարտին ի հայտ եկող հաճույքի զգացողությունն է։ Տղամարդկանց մոտ հեշտանքն ողեկցվում է սերմնաժայթքումով։ Հեշտանքի փուլը, ինչպես և սեռական գրգռման փուլը, գենիտալ ռեակցիա է, որը կառավարվում է ողնուղեղային կենտրոններով։ Այն չի րնդգրկում անոթային փոփոխություններ, այլ զուտ մկանային ռեֆլեքս է, որին մասնակցում են որոշակի գենիտալ մկաններ։

Հեշտանքի փուլը տարբեր կերպ է ընթանում կանանց և տղամարդկանց մոտ:

Տղամարդու հեշտանքի փուլը կազմված է երկու, իրարից անկախ, բայց . փոխկապված ենթափուլերից՝ էմիսիա և էյակուլյացիա։ էմիսիան սերմնահեղուկի մղումն է դեպի միզուկի շագանակագեղձային հատված։ Այս փուլը հաճույքաբեր չէ, այլ ընկալվում է իբրև մի զգացողություն, որ Մաստերսի և Ջոնսոնի կողմից կոչվել է «սեբմնաժայթքման անխուսափելիության զգացողությունե։ Տղամարդը զգում է, որ սերմնաժայթքման պահը վրա է հասել և այլևս ի զորու չէ կառավարելու այն։ 2-4 վայրկյան հետո հաջորդում է երկրորդ՝ էյակուլյացիայի կամ սեբմնաժայթքման ենթափուլը, որի ժամանակ տեղի է ունենումսերմնահեղուկի արտաբերում՝ միզուկի արտաքին բացվածքով:

Կարճ ժամանակի րնթացքում իրար հաջորդող սերմնաժայթքումների ժամանակ, յուրաքանչյուր հաջորդ էյակուլյատում պակասում է սպերմատոզոիդների քանակը, երրորդ կամ չորրորդ էյակուլյացիայի ժամանակ նրանք իսպառ բացակայում են։ Սպերմատոզոիդների վերականգնումը սերմնահեղուկում տեղի է ունենում 2-3 օրից։ Կանանց հեշտանքի փուլը բաղկացած է միայն մեկ մասից՝ հենց հեշտանքից, որը ըստ էության համապատասխանում է տղամարդու սերմնաժայթքման ենթափուլին։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, հեշտանքի փուլում կանանց մոտ որևէ հեղուկ չի արտաբերվում:

Հեշտանքի առաջին ենթափուլը տղամարդկանց մոտ կառավարվում է սիմպաթիկ նյարդային համակարգով։ Աֆերենտ նյարդային գրգիռները ոո. Pudendi-ի միջոցով հասնում են ողնուղեղի սակրալ հատված։ էֆերենտ նյարդային գրգիռները դուրս են գալիս T11-L2 սեգմենտներով։ Պոստգանգլիոնար սիմպաթիկ նյարդաթելերը տարածվում են սերմնատար ծորանների, սերմնաբշտերի, միզուկի ներքին սֆինկտերի մակերեսներով։ էմիսիայի ժամանակ հիշյալ անատոմիական կառույցների կծկման շնորհիվ դրանցում կուտակված հեղուկները լցվում են միզուկի հետին հատված՝ հայտնվելով փակ տարածքում, քանի որ մի կողմից ամուր փակվում է միզուկի ներքին սֆինկտերը, մյուս կողմից՝ փակ է արտաքին սֆինկտերը։ Այսպիսով հետին միզուկում ստեղծվում է բարձր ճնշում, որը թողարկում է երկրորդ՝ սերմնաժայթքման ենթափուլը։

Սերմնաժայթքման փուլում կծկվում են շագանակագեղձի և միզուկի մկանները՝ ոո. constrictor urethrae, ինչպես նաև կմախքային մկանները, այդ թվում՝ mm. bulbo et mm. ischio-cavernosi, կոնքի հատակի մկանները։ Առաջին երկուսի կծկումներն ապահովվում են Տ2-Տ4 սեգմենտներից դուրս եկող պարասիմպաթիկ նյարդային գրգիռներով, իսկ կմախքային մկանների կծկումը՝ սոմատիկ նյարդերով։ Միզուկի արտաքին սֆինկտերը թուլանում է, և մեծ ճնշման տակ սերմնահեղուկը ռիթմիկ կծկումներով արտամղվում է դեպի դուրս։

Հեշտանքի կարգավորմանը, բացի ողնուղեղային կենտրոններից, մասնակցում են նաև ենթակեղևային կառույցները, առաջին հերթին՝ լիմբիկ, հիպոթալամիկ և կեղևային համակարգերը։ Դրանով է պայմանավորված հոգեհուզական վիճակի ազդեցությունը հեշտանքի վրա, որը հատկապես ցայտուն է կանանց մոտ։ Հեշտանքի ժամանակ և՛ տղամարդու, և՛ կնոջ գենիտալիաների մկանային կծկումները տեղի են ունենում յուրաքանչյուր 0,8 վայրկյանը մեկ։ Սովորաբար գրանցվում են 3-10 այդպիսի կծկումներ, որոնց ուժգնությունը գնալով պակասում է։ Հաճույքի ինտենսիվությունը հեշտանքի ժամանակ կախված է այս կծկումների ուժգնությունից և քանակից։ Օրգաստիկ լիցքաթափման տևողությունը կանանց մոտ ավելի երկար է (20-30 վրկ), քան տղամարդկանց մոտ։ Որոշ կանայք ունակ են բազմակի հեշտանքներ ապրելու առանց ռեֆրակտեր շրջանի (մուլտիօրգաստիկ կանայք)։ Այսպիսի կանայք սովորաբար քիչ են, ըստ մի հետազոտության տվյալների՝ հարցված կանանց միայն 5%-ը։ Նրանք սեռական բավարարման են հասնում միայն հեշտանքի բազմակի ապրումներից հետո։

Տղամարդկանց մոտ հեշտանքի ուժգնությունը կախված է մի շարք գործոններից։ Այսպես՝ մեծ քանակով էյակուլյատի դուրս մղումն ուղեկցվում է ուժեղ օրգաստիկ զգացումով։ Սեռական թմբիկի, հետին միզուկի և շագանակագեղձի բորբոքային ախտահարումների ժամանակ օրգաստիկ զգացողության ուժգնությունը թուլանում է։ Կանանց հեշտանքի ուժգնությունը կարող է տատանվել՝ կախված տարիքից, սեռական փորձառությունից, դաշտանային ցիկլի փուլից, կիրառվող հակաբեղմնավորիչ մեթոդից։

Ա.Մ. Սվյադոշչը առաջարկել է կնոջ հեշտանքի հետևյալ դասակարգումը՝

1. ըստ ծագման աղբյուրի - կոիտալ, էքստրակոիտալ (պետտինգի, ձեռնաշարժության, գիշերային երազատեսության ժամանակ)

2. ըստ տեղակայման - կլրտորալ, վագինալ, անորոշ տեղակայման

3. րստ րնթացքի-կարճատև (պիկանման), ձգձգվող (ալիքանման), եզակի, բազմակի

4. րստ ուժգնության-ուժեղ, միջին, թույլ։

Հեշտանքն ունի մեծ կենսաբանական նշանակություն։ Այն հանդիսանում է խթան հաջորդ սեռական մերձեցման համար և ամրացնում բոլոր այն ֆիզիոլոգիական տեղաշարժերը, որ տեղ են գտել մինչ հեշտանքի հասնելը։

Հեշտանքից հետո սկսվում է եզրափակման փուլը, որի ընթացքում տեղի են ունենում սեռական գրգռմանը հակադարձ գործընթացներ և վերադարձ հանգիստ վիճակի:

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ