Բժշկական գենետիկայի կենտրոն

Աբովյան 34/3, 0009, Երևան, Հայաստան
Հասցե
+374 15 800 800
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
www.cmg.am
Վեբ կայք

Գենետիկական ախտորոշումը իրականացվում է կյանքում մեկ անգամ, քանզի յուրաքանչյուր մարդ ծնվում և ապրում է ժառանգված գենետիկական հատկանիշներով, որոնք ողջ կյանքի ընթացքում պատասխանատու են լինում ինչպես տարբեր հատկանիշների զարգացման, այնպես էլ առաջացող բոլոր հիվանդությունների համար։ Եվ պատկերացնելով, թե ինչ ճակատագրական նշանակություն այն կարող է ունենալ հետազոտվող անձի, հղի կնոջ ապագա երեխայի, ընտանիքի և ապագա սերնդի համար, կարելի է եզրակացնել, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ անհրաժեշտ հետազոտությունների իրականացման բացակայությունը:

Գենետիկական հիվանդությունները կազմում են մանկական հիվանդությունների 5.5%-ը, ընդգրկելով նաև հազվադեպ հիվանդությունները: Հազվադեպ են համարվում այն հիվանդությունները, որոնց հանդիպման հաճախականությունը պոպուլյացիայում կազմում է 5–ը 10000-ից: Միտոքոնդրիալ և գենոմային իմպրինտինգի պատճառով առաջացած հիվանդությունները նույնպես դասվում են հազվադեպ հիվանդությունների շարքին, որոնց ախտորոշումը բավականին բարդ է, կապված դրանց կլինիկական ձևերի բազմազանության, գենետիկական բնույթի "ֆենոկոպիաների" առկայության հետ:

Առաջնային օղակի բժիշկներին դիմող յուրաքանչյուր տաս հիվանդից մեկի հիվանդության պատճառը գենետիկական նյութի փոփոխությունն է: Մանկական հիվանդանոցների զգալի մասը զբաղեցնում են գենետիկական հիվանդություններով և զարգացման բնածին արատներով երեխաները:

Հայաստանում կարևորագույն այս բնագավառի հետազոտությունները կենտրոնացված են Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որը հիմնադրվել է 1998 թ.-ին, ՀՀ ԱՆ N155 հրամանի համաձայն: Կենտրոնում իրականացվում է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների նախածննդյան և հետծննդյան ախտորոշում բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև հիվանդների բուժում, վարում և ընտանիքների գենետիկական խորհրդատվություն:

Կենտրոնում կատարվող գենետիկական հետազոտությունների համար հիմք են հանդիսանում Եվրոմիության կողմից գենետիկական ծառայությունների համար մշակված հանձնարարականները, որոնք ստեղծվել են 2004-2008-թթ.. Ստրասբուրգում: Ընդունված հանձնարարականները համապատասխանում են միջազգային արտոնագրված ուղեցույցներին (EuroGentest, EMQN, Orphanet) և չափազանց կարևոր և արդիական են Հայաստանի առողջապահական համակարգի համար։

Կենտրոնում գործում են ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մոլեկուլային գենետիկայի, բջջագենետիկայի, իմունոգենետիկայի, օնկոգենետիկայի և ընդհանուր կլինիկական լաբորատորիաները:

Տնօրեն

Պրոֆ. Թամարա Ֆադեի Սարգսյան

Նկարներ

Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն
Բժշկական գենետիկայի կենտրոն

Կենտրոնի առողջության առաջնային պահպանման հիմնական գերակայություններից են.

Գենետիկական խորհրդատվություն և ժառանգական հիվանդությունների կանխարգելումը, որն ապահովում է ճշգրիտ տեղեկատվությամբ հիվանդներին և նրանց ընտանիքներին, աջակցում է ընտանիքներին ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:

Ժառանգական հիվանդությունների կլինիկական և գենետիկական ախտորոշում: Կատարվում է հիվանդի առաջնակի զննում, և ժառանգական հիվանդության կասկածի դեպքում կատարվում են հատուկ ախտորոշիչ հետազոտություններ բջջագենետիկական, մոլեկուլային գենետիկական, կենսաքիմիական թեստերի կիրառմամբ:

Մոնոգենային հիվանդությունների մոլեկուլային ախտորոշում: Մոլեկուլային ախտորոշման մեթոդները Հայաստանում առաջին անգամ ներդրվել են Բժշկական Գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում միջազգային համագործակցության և Եվրոպական գիտական ծրագրերի աջակցությամբ: Կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետները՝ մոլեկուլային գենետիկները, որոշում են գենոմային փոփոխությունները հատուկ նուկլեոտիդային հաջորդականությունների փոփոխությունների հայտնաբերման ճանապարհով նորագույն մոլեկուլային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էլ հատուկ է տվյալ արագ զարգացող ճյուղին: Որոշվում են գենային մուտացիաները, որոնք հանդիսանում են մոնոգենային հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպիսիք են մուկովիսցիդոզը, Դյուշեն-Բեկկերի մկանային դիստրոֆիան, սպինալ ամիոտրոֆիան, ստերոիդոգենեզի հետ կապված էնդոկրին համակարգի հիվանդությունները, որոնք բերում են առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների զարգացման խանգարումներին (մակերիկամների բնածին հիպերպլազիա), աուտոբորբոքային հիվանդություններ (պարբերական հիվանդություն), ժառանգական հիպերբիլիռուբինեմիա (Ժիլբերի համախտանիշ) և այլն: Եզակի/հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշումները կատարվում են "ORPHANET", "EUROGENTEST", "Possum", "Oxford databases" ծրագրերով` գենետիկական նախատրամադրվածության առկայության և շրջապատող միջավայրի կանցերոգենների ազդեցության դեպքում:

Ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդությունների հետազոտում:

Դրանք այն հիվանդություններն են, որոնք զարգանում են գենետիկական նախատրամադրվածության առկայության և շրջապատող միջավայրի կանցերոգենների ազդեցության դեպքում: Հաճախ դիտվում է «ընտանեկան» նախատրամադրվածություն բազմագործոնային հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են շաքարախտը, չարորակ նորագոյացությունները, աթերոսկլերոզը, հոգեկան շեղումները և այլն:

Պարբերական հիվանդության կլինիկական և գենետիկական ախտորոշում: 1997 թ.-ից իրականացվում է պարբերական հիվանդության` ընտանեկան, միջերկրածովային տենդի /FMF/ կլինիկական-գենետիկական հետազոտությունը հայկական պոպուլյացիայում, և մինչ օրս արդեն ստեղծված է 22000-ից ավել հիվանդների տվյալների ռեգիստր և ԴՆԹ բանկ: Բոլոր հետազոտությունները կատարվում են "FMF և այլ աուտոբորբոքային հիվանդություններ" միջազգային FMF Consortium-ի անդամ` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Թամարա Սարգսյանի մասնակցությամբ ստեղծված միջազգային ուղեցույցի համաձայն (Guidelines for the genetic diagnosis of hereditary recurrent fevers, 2012 թ.): Գենային մուտացիաների որոշումը նպատակահարմար է հիվանդության ախտորոշման, հնարավոր բարդությունների (երիկամների ամիլոիդոզ և այլն), բուժման ճշգրտման, ընտանիքների խորհրդատվության, ատիպիկ ընթացքի հայտնաբերման համար:

Քրոմոսոմային հիվանդությունները և բնածին արատների ախտորոշում:

Քրոմոսոմային հիվանդությունների և բնածին արատների պատճառ են հանդիսանում քրոմոսոմների քանակական և որակական փոփոխությունները: Հնադիպման հաճախականությունն է 7-8:1000 նորածիններից: Բարդ և սուբմիկրոսկոպիկ քրոմոսոմային փոփոխությունների ախտորոշման համար կիրառվում է կարիոտիպի բջջագենետիկական և FISH մեթոդով մոլեկուլային-բջջագենետիկական համալիր հետազոտություն:

Նախածննդային ախտորոշում: Բոլոր հղիների մոտ առաջին և երկրորդ եռամսյակներում կատարվում է ոչ-ինվազիվ նախածննդային ախտորոշում, կենսաքիմիայան թեստերի կիրառմամբ (AFP, HG, PAPP-A) և ՈՒՁ հետազոտություն, Ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ կատարվում է ինվազիվ հետազոտություն (ամնիոցենտեզ, պտղի կարիոտիպի հետազոտություն բջջագենետիկական և մոլեկուլային –բջջագենետիկական մեթոդներով):

Վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ: Անպտղության, ինքնաբեր վիժումների, մեռելածնության դեպքերում կատարվում է զույգերի համալիր հետազոտում միջազգային ուղեցույցերի համաձայն, իրականացվում է տղամարդու և կնոջ անպտղության գենետիկական գործոնների հետազոտություն:

Օնկոգենետիկական ախտորոշում: Ընդգրկում է բջջագենետիկական և մոլեկուլային-գենետիկական հետազոտություններ հետևյալ ոլորտներում.

I. Լեյկոզների մոլեկուլային - բջջագենետիկական ախտորոշում - Լեյկոզների, ախտորոշման, կանխատեսման (պրոգնոզ), մոնիտորինգի և բուժման ճշգրտման համար կատարվում է ոսկրածուծի մոլեկուլային բջջագենետիկական հետազոտություն, միջազգային ստանդարտներին համապատասխան:

II. Չարորակ հիվանդությունների ախտորոշում - Բացի բազմագործոնային և սպորադիկ դեպքերից նկարագրված են նաև մեկ գենի մուտացիայով պայմանավորված քաղցկեղներ (կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղ, որոնք ընդհանուր պոպուլյացիայում կազմում են 15-20%, աղիների ընտանեկան պոլիպոզ և այլն): Բժշկական գենետիկայի կենտրոնում կատարվում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ժառանգական ձևի "ռիսկի խմբի" ախտորոշում մոլեկուլային-գենետիկական մեթոդներ կիրառմամբ:

Ֆարմակոգենետիկական հետազոտություններ:

I. 5-ֆլյուորոուրացիլով (5-FU) բուժման զգայունության որոշում: Պիրիմիդինի անալոգ հանդիսացող 5-ֆլյուորոուրացիլը (5-FU) լայնորեն կիրառվում է պինդ ուռուցքների քիմիոթերապիայում: Ներմուծված 5-FU-ի ավելի քան 80%-ը արագորեն դետօքսիֆիկացվում է լյարդում` բազմափուլ մետաբոլիկ ճանապարհով, դիհիդրոպիրիմիդին դեհիդրոգենազ (DPD) ֆերմենտով, բացառությամբ այն հիվանդների, որոնք ունեն DPD գենի IVS14+1 G-A մուտացիա: Ուստի, բուժման արդյունավետության նպատակով ուռուցքաբանները շահագրգիռ պետք է լինեն իրականացնել 5-FU քիմիոթերապիա նշանակված հիվանդների սկրինինգ DPD գենի IVS14+1 G-A մուտացիայի հայտնաբերման նպատակով: Հետերոզիգոտ հիվանդները պետք է ստանան 5-FU-ի ցածր դոզաներ, իսկ հոմոզիգոտները` այլընտրանքային բուժում:

II. Մոնոկլոնալ թիրախային բուժման զգայունության որոշում: Կոլոռեկտալ քաղցկեղի ժամանակակից թիրախային EGFR թերապիան մոնոկլոնային հակամարմիններով արդյունավետ է BRAF և KRAS գեների մուտացիաների բացակայության դեպքում: KRAS գենի մուտացիաները համարվում են նաև որոշ հակա-EGFR մոնոկլոնային հակամարմիններով (panitumumab/Vectibix, cetuximab/Erbitux) և թիրոզին կինազայի ինհիբիտորներով (erlotinib/Tarceva, gefitinib/Iressa) իրականացվող հակաքաղցկեղային թերապիայի նկատմամբ պատասխանի կանխորոշիչ (պրեդիկտիվ) գենետիկական մարկերներ: Ուռուցքի պրոգրեսիվ աճի կանխման նպատակով մշակվել է անհատականացված մոտեցում յուրաքանչյուր հիվանդի համար, այն է կանխորոշիչ գենետիկական մարկերներ հանդիսացող BRAF և KRAS գեների մուտացիաների սկրինինգ:

Հորմոնալ ռեցեպտորների կարգավիճակի որոշում: Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը ներկայումս միակն է ՀՀ-ում, որտեղ կատարվում է ER, PR, և Her-2 ռեցեպտորների կարգավիճակի որոշում իմունոհիստոքիմիական մեթոդներով, աշխարհում այս ոլորտի առաջատար հանդիսացող դանիական DAKO ֆիրմայի մոնոկլոնալ հակամարմինների կիրառմամբ:

Գենետիկական-էպիդեմիոլոգիական հետազոտություններ: Ելնելով «գեն-հիվանդություն» զուգորդումներից` պարզաբանում է հայկական պոպուլյացիայում գենետիկական գործոնների դերը հիվանդությունների առաջացման պրոցեսում: Գենետիկական հիվանդությունների ռեգիստրի դերը անգնահատելի է մուտանտ գեների կրողների հայտնաբերման, ռիսկի հաշվարկման, ինչպես նաև հետագա գիտական հետազոտման և բուժման նոր մոտեցումների մշակման համար:

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1.​ Առողջության առաջնային պահպանման ծառայություն

Բազմապրոֆիլ թերապևտիկ ծառայություն: Նեղ ոլորտի մասնագետներ. մանկաբույժ, թերապևտ, ընտանեկան բժիշկ, գինեկոլոգ, ճառագայթաբան, սրտաբան, մաշկաբան-վեներոլոգ, սեքսապաթոլոգ, նյարդաբան, ներզատաբան, գաստրո-էնտերոլոգ, հոմեոպատ:

Կլինիկական լաբորատորիա-արյան և մեզի ընդհանուր լաբորատոր հետազոտություն, վարակիչ հարուցիչների իմունոլոգիական թեստեր, հակամարմինների, հորմոնների, սրտային մարկերների որոշման իմունոլոգիական թեստեր, ուռուցքային մարկերների հետազոտում, շաքարային դիաբետի թեստեր, հոմոցիստեինի, վիտամին -B12 և վիտամին D-ի որոշում, հղիների հետազոտություն I և II եռամսյակներում (ալֆա-ֆետոպրոտեին, β-խորիոնիկ գոնադոտրոպինի, PAPP-A որոշում և այլն):

Մոնիտորինգ. օնկոմարկերների որոշում:

Կենսաքիմիական և իմունոլոգիական լաբորատորիա

  • Լյարդային, ենթաստամոքսային գեղձի, երիկամային կենսաքիմիական մարկերներ, միկրոէլեմենտներ, լիպիդային պրոֆիլ
  • Հեմոստազի համակարգ (կոագուլոգրամա), D-դիմեր, ռևմոպրոբաներ
  • Անտիֆոսֆոլիպիդ համախտանիշի ախտորոշում,
  • Իմունոհիստոքիմիական հետազոտում` էստրոգենային և պրոգեստերոնային ռեցեպտորների որոշում, աճի էպիդերմալ գործոնի ռեցեպտորների որոշում HER-2-new(նաև FISH –Fluorescent in situ hybridization հետազոտություն), K1-67:


2.​ Բժշկական գենետիկայի ծառայություն

Բժշկա-գենետիկական խորհրդատվություն

  • Ախտորոշում,
  • Ժառանգման եղանակը
  • Կանխատեսում և հիվանդ երեխայի ծնվելու գենետիկական ռիսկի հաշվառում
  • Եզրակացություն
  • Ընտանիքների գենետիկական խորհրդատվություն


Գենետիկական լաբորատորիաներ

Աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիա

  • պարբերական հիվանդության և ժառանգական պարբերական տենդերի մուտացիաների հայտնաբերում


Բջջագենետիկայի լաբորատորիա

  • քրոմոսոմային հիվանդությունների և բնածին արատների ախտորոշում և կանխարգելում
  • անպտղություն և վիժումներ, վաղ վիժումներ
  • արյունաստեղծման համակարգի հիվանդություններ` ախտորոշում, կանխատեսում, վերահսկողություն.

 

  • Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (ՍԼԼ),
  • Սուր միելոիդ լեյկոզ և միելոդիսպլազիա, (ՍՄԼ ՄԴՍ)
  • Քրոնիկ լիմֆոլեյկոզ (ՔԼԼ)
  • Քրոնիկ միելոլոյկոզ (ՔՄԼ)


Մոլեկուլային-գենետիկական լաբորատորիա

  • մուկովիսցիդոզ
  • Դյուշեն/Բեքքերի մկանային դիստրոֆիա
  • սպինալ ամիոտրոֆիա
  • Ժիլբերի համախտանիշ(ժառանգական հիպերբիլիռուբինեմիա),
  • մտավոր հետամնացության գենետիկական ձևերի ու զարգացման բազմաթիվ բնածին արատների հայտնաբերում,
  • նախատրամադրվածություն սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ,
  • անպտղություն
  • տղամարդու անպտղության գենետիկական գործոնների
  • մակերիկամների ժառանգական հիպերպլազիա,
  • -α- և β-թալասեմիաների ախտորոշում,
  • վարակների մոլեկուլային ախտորոշում


Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիա

  • արգանդի վզիկի քաղցկեղ. կանխարգելում և ախտորոշում
  • կաթնագեղձի և ձվարանների ընտանեկան քաղցկեղի ախտորոշում
  • հաստ աղիքի ընտանեկան քաղցկեղի ախտորոշում


Ներկայացված բոլոր հետազոտություններն անցկացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան թեստ-համակարգերի օգտագործմամբ, որոնք հաստատված են լաբորատոր և մոլեկուլային -գենետիկական ախտորոշման համար` Եվրոմիության երկրների կողմից:

Կենտրոնի կողմից առաջարկվում է նաև

  • Կենսանյութի վերցնում տնային պայմաններում
  • ԴՆԹ-ի առանձնացում