Կենտրոնը այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ: Մեր մասնագետները առաջնորդվում են կենտրոնում հաստատված էթիկական կոդեքսով, որի կարևոր սկզբունքներից են.
Իր գործունեության ողջ ընթացքում կենտրոնը հաջողությամբ համագործակցել և համագործակցում է պետական և ոչ պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և կրթական հաստատությունների, մասնագիտական կենտրոնների հետ:
Կենտրոնում աշխատանքն առավել համակողմանի, ամբողջական և արդյունավետ դարձնելու նպատակով, ըստ անհրաժեշտության, թիմային աշխատանքի մեջ ընդգրկվում են նաև հարակից մասնագիտությունների ներկայացուցիչները (նյարդաբաններ, հոգեբույժներ, արատաբաններ, հատուկ մանկավարժներ և այլն): Փորձի փոխանակում է կազմակերպվում արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի մասնագետների հետ:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արտադրական, ուսումնական, նախադիպլոմային և գիտահետազոտական պրակտիկա են անցել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի Հյուսիսային Համալսարանի, Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետների ավելի քան 800 ուսանողներ:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդիսանում է Ռուս–Հայկական(Սլավոնական)համալսարանի պրակտիկ հոգեբանության բազային կենտրոնը:
Կենտրոնում իրականացվում են հետևյալ ծառայությունները
Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա
Անհատական
Զույգերի և ընտանեկան
Երեխաների և դեռահասների
Խմբային
Քոուչինգ
Օնլայն խորհրդատվություն
Սերգեյ Ղասաբյան
Վերժինե Տեր-Գասպարյան Ինգա Մուկուչյան Նաիրա Մարտիրոսյան Մարի Ամիրխանյան Ռուզաննա Մակյան Անուշ Նիկոլյան Շուշան Ավագյան Շուշաննա Հովհաննիսյան Ամիր Ղալէ |