Երեխային դուր են գալիս ճշտապահությունն ու կարգուկանոնը։ Ուշադիր դիտեք այդ հասակի երեխաների խաղը։ Նրանց դուր են գալիս խստականոն, հմտություն պահանջող խաղեր։ Այնպիսի խաղերում, ինչպիսին են՝ <<դասարանախաղը>>, պարան ցատկելը, գնդակով խաղերը, զանազան վարժությունները կատարվում են որոշակի հերթականությամբ, իսկ եթե խաղացողը սխալվում է, պետք է ամեն ինչ սկսի նորից։ Այդպիսի խաղերր հրապուրում են երեխաներին իրենց ճշտապահությամբ ու կարգապահությամբ։ Այդ հասակում երեխաները հաճախ հրապուրվում են հավաքածուներ կազմելով։

Այդ հասակում երբեմն երեխաների մոտ ցանկություն է առաջանում կարգի բերել իրենց իրերը։ Կարող են պիտակներ փակցնել գրասեղանի արկղներին, խնամքով դարսել բոլոր գրքերը։ Այդ կարգուկանոնը երկար չի պահպանվում, բայց որքան մեծ պիտի լինի կարգուկանոն սահմանելու երեխայի ձգտումր, որ նա առհասարակ զբաղվի դրանով։

Ջղաձգությունը չի ենթարկվում վերահսկողության։ Ջղաձգություն են համարվում այնպիսի երևույթները, ինչպիսին են աչքեր թարթելը, ուս ցնցելը, դիմածռությունը, պարանոց պտտեցնելը, հազալով կոկորդը մաքրելը, ֆսֆսալը, չոր հազը։ Ջղաձգությունը առավել հաճախ սկսվում է 9 տարեկան երեխաների մոտ, բայց կարող է սկսվել նաև 2-ից բարձր բոլոր տարիքներում։ Ջղաձգության ժամանակ սովորաբար շարժումները շատ արագ են ու կանոնավոր կրկնվում են միշտ միևնույն ձևով։ Ջղաձգությունը սաստկանում է, եթե երեխան հուզվում է։ Մերթ դադարելով, մերթ սաստկանալով ջղաձգությունը տևում է մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս, այնուհետև կամ ընդմիշտ դադարում է կամ փոխվում ջղաձգության նոր տեսակի։ Աչքեր թարթելը, ֆսֆսալը, հազալով կոկորդ մաքրելը, չոր հազը հաճախ սկսվում են մրսելիս, բայց շարու նակվում են նաև երեխայի ապաքինվելուց հետո։ Ուսեր ցնցելը կարող է սկսվել շատ լայն զգեստ հագնելուց, որն ասես հենց հիմա վայր կրնկնի։ Երեխան կարող է պատճենել մի այլ երեխայի ջղաձգությունը, բայց այդպիսի բան չէր անի, եթե ինքն էլ հուզված ու լարված չլիներ։

Ջղաձգությունն առանձնապես հաճախ է հանդիպում խիստ ծնողներ ունեցող դյուրագրգիռ երեխաների մոտ։ Երբեմն մայրը կամ հայրը դիտողություն են անում ու հրամաններ տալիս երեխային, հենց որ տեսնում են նրան։ Գուցե ծնողները շարունակ դժգոհում են երեխա յից, պահանջում չափից ավելին կամ ծանրաբեռնում նրան, ստիպելով զբաղվել և՛ երաժշտությամբ, և՛ պարերով, և՛ սպորտով։ Եթե երեխան սիրտ աներ ու առարկեր, այդքան ներքին լարվածություն չէր ունենա։ Բայց լավ դաստիարակված լինելով, նա զսպում ու կուտակում է զայրույթր, որն արտահայտվում է ջղաձգությամբ։

Երեխային մի նախատեք ու դիտողություն մի արեք ջղաձգության պատճառով։ Երեխան չի կարող իր ցանկությամբ դադարեցնել ջղաձգությունը։ Դուք պետք է ջանաք, որ տանր երեխայի կյանքը լինի հանգիստ ու երջանիկ, դիտողությունները հասցնեք նվազագույնի, ինչպես նաև դպրոցում ու տանից դուրս նրա կյանքը դառնա հաճելի։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am