Հիվանդացությունների աճը և երիտասարդացումը մասնագետները շատ հաճախ կապում են առողջության նկատմամբ ոչ պատշաճ հետևողականության և պրոֆիլակտիկ նպատակներով հազվադեպ դեպքերում բժշկի դիմելու հետ: Աշխարհում, սակայն, այս հարցը որոշակիորեն լուծում են առողջության ապահովագրության միջոցով, երբ անձը տարեկան վճարում է ապահովագրման համար որոշակի գումար և ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն ստանում ցանկացած գանգատի կամ պրոֆիլակտիկ նպատակով այցելել բժշկի:

Առողջության ապահովագրության մասին Doctors.am-ը զրուցեց  «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության Անձնական ապահովագրության կորպորատիվ վաճառքների բաժնի պետ Նաիրա Աբրահամյանի հետ:

- Բարև Ձեզ բժշկուհի Աբրահամյան: Նախ կխնդրեմ ներկայացնել՝ լինելով բժիշկ-ռադիոլոգ ինչպե՞ս որոշում կայացրեցիք գործունեություն ծավալել ապահովագրության ոլորտում, հատկապես, որ մեր երկրում դաշտը բավական բացեր ունի:

- Տարիներ առաջ, օրդինատուրայի ավարտական փուլում, ապահովագրական ընկերություններից մեկի կողմից առաջարկ ստացա աշխատել որպես բժիշկ-փորձագետ: Այնուհետ, որոշ ժամանակ անց տեղափոխվեցի «ՌԵՍՈ» Ապահովագրական Ընկերություն, որտեղ  արդեն 6 տարի է աշխատում եմ բժշկական բաժնի ղեկավար, սակայն դա ինձ չի խանգարում զբաղվել նաև իմ սիրելի մասնագիտությամբ` ճառագայթաբանությամբ:
Ճիշտ եք նկատում, որ ոլորտում բացեր շատ կան, սակայն հույս ունենք, որ մեր աշխատանքի և դրա լուսաբանման արդյունքում մարդկանց իրազեկվածության մակարդակը կբարձրանա, և անձնական  ապահովագրության դերն ու նշանակությունը հասկանալի և ընդունելի կլինի շատերին:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում ապահովագրական բժշկի, բժիշկ-փորձագետի աշխատանքը:

- Բժիշկ փորձագետի առաքելությունն է ապահովագված անձի համար, հաշվի առնելով ապահովագրված անձի ցանկությունը, իրականացնել համապատասխան ուղղորդում՝ որ դեպքում ի՞նչ մասնագետի դիմել, ի՞նչ բուժկենտրոն և այլն, պայմանավորվածություններ ձեռք բերել  բուժկենտրոնների, նեղ մասնագետների հետ, անհրաժեշտ հետազոտությունների ճիշտ խմբավորում կատարել, վերահսկել, որ անձը ստանա որակյալ բուժ.օգնություն:
Այս կերպ անձը խուսափում է հիվանդանոցային հերթերից, անհրաժեշտ և հավելյալ վճարումներից, փաստաթղթերի պատշաճ հավաքագրումից և այլնի հետ:
Որպես բժիշկ կարող եմ ասել, որ բժիշկը ևս շատ ավելի դյուրին է աշխատում ապահովագրված մարդու հետ, քանի որ այս կերպ նրան ևս ազատում ենք շատուշատ “շուկայական” հարցերից և ադմինիստատիվ մեծ ու փոքր խնդիրներից:

- Ի՞նչ ոլորտներ է ներառում առողջության ապահովագրումը: Շատերին կհետաքրքրի՝ էսթետիկ միջամտությունները, ատամնաբուժությունը ևս հնարավոր է փոխհատուցել:

- Համաշխարհային մակարդակով, ստանդարտ էսթետիկ բժշկությունը ապահովագրական դաշտում ներառված չէ, սակայն մենք որոշ դեպքերում դա էլ ենք ներառում, օրինակ՝ դժբախտ պատահարի արդյունքում ստացված վնասվածք, որը պահանջում է էսթետիկ վերականգնում, միանշական փոխհատուցվում է:

Ատամնաբուժության հետ կապված տարբեր ապահովագրական ընկերություններ ունեն տարբեր ծածկույթներ, սակայն հիմնականում ապահովագրության շրջանակում կատարվում է Ապահովագրված անձի բերանի խոռոչի նախնական բուժզննում, որի ժամանակ հայտնաբերվում են առողջ և ոչ առողջ ատամները, որից հետո արդեն գործում են կոնկրետ Ընկերության կանոնները: Ախտահարված ատամների  բուժման հետ կապված ծախսը, սովորաբար, հետագայում փոխհատուցման ենթակա չէ, իսկ առողջ ատամների հետագա ախտահարման դեպքում, բուժման ծախսերը հատուցվում են ըստ նշված ծածկույթի:

Սակայն «ՌԵՍՈ» ընկերությունը, ատամնաբուժական ծածկույթով առաջնային բուժզննման ընթացքում փոխհատուցում է նաև ատամնաքարերի հեռացումը փայլեցումը և ախտահարված  1-2 ատամների բուժում, իսկ առողջ ատամների հետագա ախտահարման դեպքում լիարժեք փոխհատուցում:

- Կխնդրեի մեր ընթերցողին ներկայացնել, ձեր ընկերության առաջարկները՝ կապված առողջության ապահովագրման հետ: Եթե անձը ցանկանում է ապահովագրել առողջությունը՝ ու՞մ պետք է դիմի և ի՞նչ քայլեր կատարի: Ի՞նչ գործընթաց է սա:

Մենք առաջարկում ենք կորպորատիվ և անհատական ապահովագրություն: Պետք է ասեմ, որ անհատական ապահովագրություն իրականացնում են հայաստանյան ոչ բոլոր ընկերությունները:

Կուզեի խոսել մեր առաջարկներից մեկի մասին՝ «ՌԵՍՈՊՐՈՖ+», որը բավական մատչելի է՝ տարեկան 36.000 դրամ. Այն ներառում է 1 տարվա ընթացքում ամբուլատոր բուժսպասարկում. ցանկացած գանգատի դեպքում կարելի է դիմել նշված բժշկական կենտրոն, իսկ ստացիոնար դեպքերի համար տրամադրում ենք հատուկ զեղչեր՝ 10-30 %:

- Այսինքն, ապահովագրված անձը կարո՞ղ է դիմել բուժկենտրոն տարվա ընթացքում ցանկացած քանակությամբ, ցանկացած գանգատով և ստանալ համապատասխան բուժսպասարկում:

- Այո, իհարկե:

Պետք է ասեմ, որ ամբողջ ընթացքը վերահսկվում է մեր կողմից  կատարվում են բոլոր  անհրաժեշտ և անսահմանափակ հետազոտություններ, նաև այս կերպ բացառվում են հավելյալ վճարները:

Այս փաթեթի շրջանակում անձը նաև կարող է առանց որևէ գանգատի, տարա ընթացքում 1 անգամ անցնել բավական ծավալուն պրոֆիլակտիկ զննում՝ ներառյալ տարատեսակ անալիզներ, սրտի հետազոտություններ, որովայնի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի ՈՒՁՀ և այլն:

«ՌԵՍՈՊՐՈՖ+» փաթեթի շրջանակում ներառված է նաև  դժբախտ պատահարից ապահովագրումը:

Այս ապահովագրատեսակը ներառում է նաև «բոնուսներ»՝

  • «ՍՖԵՐԱ» Միջազգային բժշկություն
  • Ֆիքսված զեղչեր հիվանդանոցներում
  • Ատամնաբուժություն
  • «Ընտանիքի առողջ պլանավորում»​

Կցանկանամ նշել, որ «ՍՖԵՐԱ» Միջազգային բժշկություն ծածկույթի շրյանակում համագործակցում ենք եվրոպական, Հարավային Ամերիկայի, Իսրայելի և առաջարկվող այլ առաջատար բժշկական կենտրոններում (այդ թվում`Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Բրազիլիա):

- Նշեցիք, որ ունեք նաև կորպորատիվ փաթեթներ:

- Այո, ունենք կորպորատիվ փաթեթներ՝ բավականին ճկուն  արժեքային սահմաններով: Սրանք ներառում են ցանկացած բուժկենտրոնում ամբուլատոր ծառայությունները, ստացիոնար բուժումը, ակնաբուժությունը, ստոմատոլոգիան և այլն:

Փաթեթի արժեքը կախված է մեզ հետ համագործակցել ցանկացող ընկերության աշխատակիցների քանակից, ծածկույթի չափից, ծառայությունների ծավալից և այլն:
Առավել մանրամասն կարողեք ծանոթանալ մոտենալով մեր գրասենյակ կամ օգտվելով պաշտոնական կայք էջից:

- Վստահությունը ապահովագրական ընկերությունների նկատմաբ, կարծում եմ կհամաձայնեք, որ մեր հասարակության մոտ ցածր է: Ի՞նչ քայլեր եք իրականացնում վստահության մթնոլորտ ստեղծելու համար:
Ինչու՞ ապահովագել առողջությունը, և ո՞րն է Ձեր ընկերության առավելությունն ու աշխատանքային սկզբունքը:

- Այն մարդիկ, ովքեր մեզ մոտ ապահովագրված են, վստահ եմ, որ կհաստատեն խոսքերս: Մեր աշխատանքային կարևորագույն սկզբունքն է անհատական մոտեցումը յուրաքանչյուր ապահովագրված անձի նկատմամբ, կապ չունի՝ անձը օգտվում է անհատական, թե՞ կորպորատիվ փաթեթից:

Իսկ վստահության հետ կապված նկատառումը, ցավոք, ճիշտ է: Կարծիք կա, որ ապահովագրական ընկերությունը, միևնույնն է, փորձելու է իր գումարները խնայել և սպասարկումն իրականացնել ոչ պատշաճ մակարդակով: Սակայն կարևոր եմ համարում բարձրաձայնել մեկ փաստ ևս. եթե անձը ստանում է նվազագույն կամ նվազագույնից մի փոքր բարձր  աշխատավարձ, նա չի կարող իրեն թույլ տալ պրոֆիլակտիկ բուժզննումներ, յուրաքանչյուր գանգատի դեպքում բուժօգնության դիմել, և հաճախ զբաղվում է ինքնաբուժությամբ՝ վնասելով սեփական առողջությունը և հետագայում «կանգնում է» ավելի մեծ ծախսերի առաջ: Իսկ երբ մարդը անձամբ չի վճարում բուժսպասարկման համար, ավելի անկաշկանդ և հաճախակի է դիմում բժշկի, առավել հետևողական է լինում առողջական վիճակի նկատմամբ:

Սա, կարծում եմ,  մեր պետության համար ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Ապահովագրությունը լավագույն միջոցն է մշտապես հսկողության տակ պահել առողջությունը, միևնույն ժամանակ՝ զերծ մնալով շատուշատ ֆինանսական և կազմակերպչական խնդիրներից:

Հ.Գ. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության Առողջության ապահովագրման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության պաշտոնական կայքում:


Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
09 հունիսի, 2016