Ինչպե՞ս ունենալ համաչափ, գեղեցիկ ատամնաշար և չբարդույթավորվել ժպտալիս:
Ատամնաշարի հետ կապված խնդիրները կարելի է լուծել վինիրների միջոցով: Վինիրների վերաբերյալ հարցերին պատասխանել է Ֆանարջյան կլինիկայի ստոմատոլոգիական ծառայության ղեկավար Աննա Ֆանարջյանը:
Ի՞նչ է վինիրը
Վինիրը (veneer) բարակ կերամիկական շերտիկ է, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու համար:
Ո՞ր դեպքերում է ցուցված կիրառել վինիրներ
Վինիրները ցուցված են կիրառել՝
- Անհավասար ատամնաշարի դեպքում
- Վնասված էմալի դեպքում
- Էմալի տարբեր ախտահարումների դեպքում
- Ատամնաբծերի դեպքում
- Ատամի գույնի փոփոխության դեպքում:
Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ
- Հակացուցումներից առաջինը բրուքսիզմն է (ատամների ուժեղ կրճտացնելը):
- Ցանկալի չէ ատամը երեսպատել վինիրով, եթե մեծ է ատամի ախտահարման մակերեսը:
Որքա՞ն երկար են ծառայում վինիրները
Վինիրները կարող են ծառայել բավականին երկար՝ 10-15 տարի: Եթե պացիենտը հետևում է բժշկի տված ցուցումներին, որևէ խնդիր չի առաջանա:
Պե՞տք է մաքրել վինիրները
Վինիրները մաքրում են նույն կերպ, ինչպես որ մնացած ատամները:
Եթե Ձեզ մոտ վինիրների վերաբերյալ այլ հարցեր են առաջացել, կարող եք այցելել Ֆանարջյան կլինիկա անվճար խորհրդատվության համար:
Աղբյուրը`Doctors.am