Արդեն հոգնե՞լ եք մազերի քմահաճույքների դեմ    պայքարելուց: Երեկ     երեկոյան լվացել եք մազերը, իսկ այսօր երեկոյան    դրանք այնպիսի տեսք ունեն, կարծես քսուք կամ ձեթ եք քսել...  Երկարատև ցուրտ ձմեռվա պատճառով ստիպված ենք լինում գլխաշոր կամ գլխարկ կրել, որը ոչ միայն ծածկում է մեր գեղեցիկ մազերը, այլև փչացնում սանրվածքը: Դա դեռ չարիքի փոքրագույնն է: Ձմռանը գլխարկով ծածկված մազերը բավարար չափով թթվածին չեն ստանում: Մազերն ավելի ճարպոտ են դառնում արագ կեղտոտվում են: Ցուրտ եղանակին գլխաբաց քայլելն էլ է վտանգավոր, որովհետև մազերն սկսում են թափվել: Երկու չարիքներից ընտրենք փոքրագույնը, քանի որ ճարպոտ մազերի խնդիրն ավելի հեշտ է կարգավորել:   
       
Լվանալ, թե չլվանալ այս է խնդիրը       
       
Մազերը լվանալու համար ջուրը շատ տա չպետք է լինի: Լավագույն ջերմաստիճանը մոտ 50° С է: Նման ջերմաստիճանի ջուրը մաքրում է և' մաշկի ճարպը, և' կեղտը:  Ավելի լավ է օգտագործել եռացրած կամ սոդայով փափկացրած ջուր: Լվանալու ժամանակ օգտակար է 3-5 րոպե գլուխը մատներով մերսել. այն նպաստում է գլխի մաշկի արյան շրջանառության լավացմանը: ճարպոտ փայլ ունեցող մազերն ավելի լավ է չորացնել բնական եղանակով:       
       
ճարպոտ մազերը ողողելու համար շատ օգտակար են կաղնու արմատի, մեղվամուշկի ցողունի և ծաղիկների, դաշտային ձիսւձետի, դաղձի եփուկները: Կարելի է նաև մազերը ողողել մանանեխի փոշով (1 լ տաք ջրին ավելացնել 1 գդալ փոշի): Այնուհետև պետք է մազերր շատ լավ լվանալ կիտրոնաթթու կամ քացախ ավելացրած ջրով:   
       
Պայքար ավելորդ ճարպի դեմ       
       
Ճարպագեղձերի գերարտադրությունը նվազեցնելու համար օգտակար են թրջոցները, մազերի համար հատուկ դիմակները, թուրմերը, որոնցով շփում են գլխի մաշկը:   
Վարսահսւրդարիչի օդի հոսանքը պետք է շատ տաք չլինի:   
       
Բաց բաց գույնի մազեր ունեցողները պետք է գգույշ լինեն խոտաբույսերի եփուկներով մազերը ողողելուց, քանի որ խոտսւբույսերը ոչ միայն բուժում, այլև ներկում են մազերը: Թրջոցի հասարակ տնային միջոց, մազերին մածուն քսել, ծածկել պոլիէթիլենային թաղանթով կամ սրբիչով, 15 րոպե անց լվանալ տաք ջրով, շամպունով, ողողել կիտրոնի հյութ ավելացրած ջրով: Լավ է օգնում նաև մազերի համար սխտորից, մեղրից, հալվեից, կիտրոնից և ձվի սպիտակուցից պատրաստված դիմակը:   
       
Սպիրտային դիմակը կօգնի, որպեսզի մազերն այլևս չճարպոտվեն: Դրա համար անհրաժեշտ է գլխի մաշկը շփել 50 գ օղի, 10 գ 3-տոկոսանոց բորի սպիրտ ե 1 թեյի գդալ կիտրոնի հյութ պարունակող լուծույթով: ճարպարտադրությունը կարգավորելուն օգնում են նաե ինչպես գործարանային արտադրության թուրմերը, այնպես էլ "ինքնաշեն" թուրմերը: Օրինակ՝ կարելի է ստուգել հետեյալ բաղադրատոմսի արդյունավետությունը. լոշտակի մանրացրած 10-20 գ արմատի վրա ավելացնել 200 մլ եռացրած ջուր, քամել ե շփել գլխի մաշկր շաբաթը 2-3 անգամ, նվազագույնը մեկ ամիս:   
       
ճարպոտ մազերի խնդիրներից մեկը թեփն է: Այն վերացնելը դժվար է, բայց՝ հնարավոր: Դրա համար ձեզ կօգնեն հատուկ բուժիչ շամպունները: Դրանք, որպես կանոն, կարելի է ձեռք բերել դեղատներից: Գնելիս անպայման պետք է ուշադրություն դարձնել, թե ի՛նչ տեսակի մազերի համար է այն նախատեսված, քանի որ դրանք լինում են և՛ չոր, և՛ ճարպոտ մազերի համար, արդյունավետ կլինեն միայն համապատասխանության դեպքում:       
       
Այս բուժամիջոցներից մշտապհս չի կարելի օգտվել. դրանք պետք է օգտագործել միայն մինչև կայուն դրական արդյունքը:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am