Թերես, ոչ մի բան այդքան թեժ վիճաբանության առարկա չի դառնում ոճաբանների մոտ, որքան կանանց մազերի երկարության հարցը: Նույնիսկ նրանք, ովքեր առնչություն չունեն ոճ ու կերպար ստեղծելու հետ, սրտին բավական մոտ են ընդունում սանրվածքի հետ կապված նորությունը: Այնուամենայնիվ, այն երջանիկները, որոնց սազում են երկար, գեղեցիկ մազերը, ոչ մի դեպքում այն չեն փոխարինում կարճ, թեկուզ և գերնորաձև սանրվածքով:

Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն ուզում կտրել մազերը, բայց նրանց բացարձակապես "հակացուցված են", ասենք, հարթ մազերը կամ նույն երկարության մազափնջերը:
Գաղտնիք չկա հարդարման և կտրվածքի որոշակի տեխնոլոգիաները կօգնեն: Լայն դեմքը տեսողականորեն " նեղացնում է" դեմքի երկայնքով մեկ արված աստիճանաձև կտրվածքը, իսկ բարակ, փափուկ "անկենդան" մազերը հիանալի տեսք կունենան, եթե դրանք փաթաթեք խոշոր ջերմավարսափաթթուկներով՝ օգտագործելով հարդարման համար նախատեսված մուսսը:   
       
"Դրանք շատ անհարմար են". սա է երկար մազերի հակառակորդների գլխավոր փաստարկը: Իբր, արձակելիս խճճվում են, խառնվում: Հատկապես անտեսել սիրողներն ասում են, թե շատ շամպույն է օգտագործվում... Բայց այս բոլոր խնդիրները հեշտորեն լուծվում են լավ սանրի, բալզամ-կոնդիցիոների և հերակալի օգնությամբ: Եվ մի՞թե կարելի է շամպույնի գինը համեմատել բնության իսկական պարգևի՝ հրաշագեղ մազերի հետ:   

Մի' մոռացեք կոնդիցիոների և մազերի դիմակի մասին   
   
Որպեսզի մուգ գույնի մազերն ավելի լավ փայլեն և գեղեցիկ տեսք ստանան, խառնեք 0,5-ական բաժակ կեչու և սոխի կեղևները և վրան 1 լ եռացրած ջուր լցնեթվ՝ 1 ժամ եփեք մարմանդ կրակի վրա: Սառեցրեք, քամեք և այդ եփուկով    թրջեք մազերը: Գլուխը կապեք տաք գլխաշորով և թողեք 1 ժամ: Գլխաշորը հանելուց հետո խորհուրդ չի տրվում մազերը սրբիչով չորացնել: Անհրաժեշտության դեպքում կարող եք մազերը չորացնել վարսահարդարիչով:   
       
Այսօր նորաձևությունը թելադրում է սանրվածքին որքան հնարավոր է բնական տեսք տալ: Դա չի նշանակում, թե պետք է մազերին «թուլ տալ իրենց ուզած տեսքն ընդունել»:   
Բնական սանրվածք ունենալու համար նույնպես պետք է ջանքեր թափել:       
       
Մազերի եզրերի պաճուճագեղությունը, "թթվային" ամենատարբեր երանգների մազափնջերը, "բաբելոնյան աշտարակները" արդեն վաղուց պատմության գիրկն են անցել:       
       
Նորաձևությունը նորաձևություն, սակայն կուրորեն հետևել դրա ամեն մի "ճիչին", թերևս, չարժե: ժամանակակից և նորաձև համարվող ամեն մի պաճուճագեղություն՝ փայլելով ընդամենը մեկ ակնթարթ, հաջորդ պահին կարող է ծիծաղելի ու հնաոճ դառնալ: Իսկ ահա բնական և չպարտադրված նրբագեղությունը միշտ էլ մեծ պահանջարկ ունի՝ մշտապես մնալով արդիական:       
       
Ընտրում ենք միջոցներ   
       
Մազերի յուրաքանչյուր տեսակի համար պետք է ընտրել ձևավորման (սթայլինգի) յուրահատուկ միջոց: Ընտրության միակ չափանիշ չպետք է ծառայի սանրվածքը ֆիքսելու աստիճանը:
Extra-forte պիտակով լաքերը մազերը ոչ միայն կզրկեն բնական տեսքից, այլև դրանք կվերածեն տնկված, մեռած փնջերի: Պետք է ուշադրություն դարձնել այն միջոցների վրա, որոնք ոչ միայն ֆիքսում են մազերը, այլև պահպանում    են դրանց ճկունությունը: Իսկ ներկված մազերի համար ավելի լավ է ընտրել ներկված մազերի խնամքի հատուկ շարք:       
       
Ֆիքսում ենք լաքով, պաշտպանում ենք, ձև ենք տալիս և փայլ ենք հաղորդում:   
Ուշադրություն դարձրեք flexible պիտակով լաքերի "նոր սերնդին": Այն ապահովում է սանրվածքի ճկունությունը և թույլ չի տալիս, որ մազերը էլեկտրականանան: Մի շարք ֆիրմաներ այսօր արտադրում են հատուկ մուգ, ինչպես նաև բաց երանգներ ունեցող մազերի համար նախատեսված լաքեր և սթայլինգ - շարքեր:   
       
Գել- քրեատիվ (ստեղծագործական) սանրվւսծքի համար, մազերին արագ ձև ենք տալիս:   
Կարճ և գերկարճ մազերից արագ և ստեղծագործական սանրվածք ստանալու լավագույն միջոցը գելն է: Մոտավորապես բալի կամ սիսեռահատիկի մեծության  գելը (նայած, թե ինչ արդյունք եք ուզում    ստանալ) լցնել ձեռքի ափի մեջ և քսել չոր կամ խոնավ մազերին: Մազերը կստանան "թաց տեսք": Կարող եք նաև ցից-ցից կանգնեցնել մազերը կամ էլ հակառակը՝ "լպստել" ամբողջությամբ կամ մասամբ՝ ընդգծելով առանձին փնջերը և ծայրերը:       
       
Փրփուր կամ մուսս.  մեծացնում ենք մազերի ծավալը   
       
Այս միջոցը մեծ հեղինակություն է վայելում բարակ և ոչ խիտ մազեր ունեցողների մոտ: Մուսսի օգնությամբ կարելի է տեսողականորեն մեծացնել սանրվածքի ծավալը: Թափ տվեք մուսսի սրվակը և քիչ քանակությամբ լցրեք ձեռքի ափին (մոտավորապես խնձորի մեծության կամ ավելի քիչ՝ կախված մազերի երկարությունից): Փրփուրը քսեք խոնավ մազերի արմատներին (բայց ոչ գլխի մաշկին)՝ տարածելով այն մազերի ամբողջ երկարությամբ: Այնուհետե հարդարեք մազերը վարսահարդարիչով կամ ձեռքերով:   
       
Այս սովորական և ռոմանտիկ սանրվածքը ստանալու համար օգտագործվել են միջին ֆիքսման մուսս, վարսահարդաըիչ, մազերը գանգրելու ունելիք, գել՝ մազերի ծայրերն առանձնացնելու համար, և միջին ֆիքսման լաք: Կարելի է նաև փայլ շաղ տալ:   
       
Դասական ոճ՝ "ուղիղ բոբ"       
       
Ուղիղ, առողջ և փայլուն մազերին արտակարգ տեսք կարելի է հաղորդել փայլուն գելի, վարսահարդարիչի և կլոր խոզանակի սանրի օգնությամբ: Վերջինով ուղղեք վարսերը՝   
դրանց ծայրերը թեթևակի դեպի ներս հարդարելով:   
       
Սպորտային ոճ. "հանդուգն փնջեր"   
       
Այս սանրվածքը չափազանց հեշտ է ստանալ:   
Կարևորը՝ մազերի կտրվածքը անթերի լինի: Խոնավ մազերին քիչ քանակությամբ գել քսեք, ձեռքերով ձևավորեք ցանկալի սանրվածքը և թողնեք՝ մազերը չորանան:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am