ճաղատությամբ կանայք էլ են  տառապում և՝ տղամարդկանցից ոչ պակաս: Միայն թե թույլ սեռի մոտ մազաթափությունն այդքան ակնառու չէ: Սակայն նոսրացած մազածածկույթից ավելի ու ավելի շատ են սկսել բողոքել գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:   
       
Ճաղատությամբ տառապում է յուրաքանչյուր երկրորդ կին: Մազերի վիճակի վրա ազդում են նաև կտրուկ նիհարելը և ուժեղ սթրեսները:   
       
Մազածածկույթի նոսրացումը նաև ֆիզիոլոգիական պատճառներ կարող է ունենալ: Դեղամիջոցների ընդունում, ծննդաբերություն, հղիության արհեստական ընդհատումներ. այս բոլորը կարող են հորմոնային տատանումների պատճառ դառնալ: Բայց, որպես կանոն, որոշ ժամանակ անց այն ինքն իրեն վերականգնվում է:   
    
Գտնել պատճառը   
       
Բարեբախտաբար, ճաղատացման (ալոպեցիայի) այնպիսի ձևեր զոյություն ունեն, որոնք կամ իրենք իրենց են անցնում, կամ վերանում են որոշակի միջամտությամբ (վիտամինների, երկաթի պատրաստուկների, նյարդերը հանգստացնող դեղորայքի օգնությամբ և այլն): Օրինակ՝ մազաթափությունը հաճախ բարձր ջերմությամբ ուղեկցվող ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով է լինում. մազերը կարող են թափվել երկաթի անբավարարության պատճառով:  Մարդկանց 95 տոկոսը տառապում է սովորական կամ անդրոգենետիկ ճաղատությամբ:   
       
Ախտորոշել       
       
Նկատելով, որ մազաթափության աստիճանն ավելացել է, անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել մասնագետին: Եվ որքան շուտ, այնքան՝ լավ:       
       
Ախտորոշման առաջին փուլ, մանրադիտակի օգնությամբ՝ միկրոտեսաանալիզ:   
Մազարմատի բարակելը և ձևափոխվելը վկայում են ախտաբանական ճաղատացման   
մասին: Եթե մազարմատը խոշոր է և ճարպոտ, ապա դա սեբորեա է: Այս անալիզը թույլ է տալիս հասկանալ, թե ինչի վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել դեֆիցիտային վիճակների՞, թե՞ հորմոնալ ֆոնի ոաումնասիրության:   
       
Զինվեք համբերությամբ   

       
Հիմնվելով անալիզների արդյունքների վրա, ըստ մազերի մեջ պարունակվող հանքային նյութերի՝ դեղամիջոցներ են ընտրում մեզոթերապիայի և ներընդունման համար:  Հորմոնների հետազոտություններից հետո երբեմն դեղամիջոցներ են նշանակում, որոնք   նվազեցնում են մազերի զգայունակությունը անդրոգենների նկատմամբ: Խորհուրդ են տրվում նաև արտաքին մաքրող միջոցներ, որոնք ծծումբ, ցինկ, սալիցիլաթթու, ինչպես նաև հակամանրէային հորմոնալ բաղադրամասեր, կենդանական սաղմնային բջիջներ   են պարունակում:       
       
Հատկապես արդյունավետ են սարքավորումային եղանակները օզոնաթերապիան (գլխի մաշկի մեջ օզոնի ներարկում), դարսոնվալիզացիան (բարձր հաճախականության հոսանքով էլեկտրախթանում), էլեկտրաֆորեզը:       
       
Բուժգործողություններն ընտրվում են ըստ անհատական առանձնահատկությունների: Սեբորեայի, սնկային կամ ստաֆիլակոկային ինֆեկցիաների դեպքում օզոնաթերապիա է նշանակվում: Դարսոնվալիզացիան միայն ճարպոտ մազերի դեպքում են նշանակում: Եթե խնդիրն արդեն քրոնիկական բնույթ է ստացել, այն արդեն տարիներով բուժման կարիք ունի, իսկ բուժգործողությունները փոփոխվում են, որպեսգի օրգանիզմը չընտելանա դրանց: Բուժումը, որպես կանոն, տևում է մոտ 4 ամիս: Երբ արդյունքը գոհացնող է լինում, կես տարի րնդմիջում են տալիս: Այնուհետե նորից են սկսում բուժման կուրսը: Եվ այդպես շարունակ: Հնարավոր է՝ ամբողջ կյանքի ընթացքում:
ճաղատացման դեմ, ցավոք, ճար չկա: Այնուամենայնիվ, հուսահատվել պետք չէ, որովհետև սանրվածքը պահպանելու համար շատ մեթոդներ կան:   
   
Բուժում՝ առանց ավելորդ հոգսերի   
       
Դեղատներում այսօր արդեն կան սրվակներով պատրաստուկներ, որոնք կանոնավորապես օգտագործելով՝ կարելի է մոռանալ ճաղատացման մասին: Եվ ամեն ինչ լավ կլիներ, բայց. առաջին՝ ոչ բոլոր կանանց համար է այդ դեղորայքն արդյունավետ: Երկրորդ այն պետք է ընդունել ամբողջ կյանքի ընթացքում, օրը երկու անգամ, քանի որ այն դադարեցնելու դեպքում մազերը նախկին վիճակին են վերադառնամ, երբեմն նույնիսկ դրությունն ավելի է վատանում: Այսինքն՝ այս պաւորաստուկը պետք է մշտապես օգտագործել:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am