Չնայած այն հանգամանքին, որ դաշտանը միանգամայն ֆիզիոլոգիական երևույթ է կնոջ մոտ, այնուամենայնիվ որոշ կանանց մոտ այն կարող է առաջացնել մի շարք տհաճություններ: Երբեմն կանանց մոտ նկատվում է հոգնածություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատանքի ժամանակ, դիտվում է տրամադրության փոփոխականություն, վատ ինքնազգացողություն և այլն:

Միանգամայն ավելորդ և անհիմն է դաշտանի առաջին օրերը անկողնում անցկացնելը, հիգիենիկ սովորական պրոցեդուրաները դադարեցնելը: Հակառակը մաքուր օդում զբոսանքը, ակտիվ քայլքը օգտակար կարող են լինել արյան շրջանառության լավացման և ակտիվ նյութափոխանակության համար հատկապես այն մարդկանց մոտ ովքեր տառապում են փորկապություններով:

Մարմնի և մաշկի սովորական խնամքը դաշտանի ընթացքում չպետք է դադարեցվի՝ բացառությամբ տաք վաննաների: Սեռական օրգանների խնամքը դաշտանի ընթացքում պետք է ներառի դրանց լվացումը օրը 2-3 անգամ գոլ ջրով և օճառով, բնականաբար արգելվում են ցանկացած ներլվացումներ:

Սննդակարգ

Դաշտանի ժամանակ հարկավոր է խուսափել օրգանիզմը սառեցնելուց, հատկապես ոտքերը և որովայնի ստորին հատվածները, հատկապես այս ժամանակահատվածում ցանկալի  չէ ստրինգներ կրելը:
Քանի որ շատ կանանց մոտ դաշտանի ընթացքում նկատվում է փորկապություն, ապա խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սննդակարգին այդ օրերին ցանկալի է խուսափել կծու, թթու սննդամթերքներից, ալկոհոլից, ավելի հաճախ օգտագործել միրգ, բանջարեղեն, հանքային ջրեր, հյութեր:

«Դաշտանային օրացույց»

Ցանկալի է ունենալ այսպես կոչված դաշտանային օրացույց, որի վրա նշել դաշտանի օրերը, տևողությունը, արյան քանակը և այլ ուշագրավ առանձնահատկություններ, որոնք կարող են որոշիչ լինել որոշ հիվանդությունների ժամանակ:
Հարկավոր է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրինակ սպորտային պարապմունքները դաշտանի ժամանակ:
 

Սեռական կյանք

Հատուկ թեմա է սեռական կյանքը դաշտանի ընթացքում, շատ զույգեր վախենում են դրանից նույնիսկ չիմանալով ինչու, շատ զույգեր էլ հակառակը գերադասում են զբաղվել սեքսով հենց դաշտանի ժամանակ՝ մտածելով որ այդպիսով կխուսափեն հղիությունից:

Միանշանակ ասել, որ չի կարելի սեքսով զբաղվել դաշտանի ժամանակ հնարավոր չէ, ամեն ինչ կախված է զույգի ցանկությունից: Սակայն ամեն դեքպում դաշտանի ընթացքում սեռական հարաբերություններ ունենալը ցանկալի չէ, քանի որ մեծ է վերել ճանապարհով արգանդ ինֆեկցայի ներթափանցման հավանականությունը իսկ միկրոօրգանիզմների համար արյունը հանդիսանում է սննդային միջավայր: