Կանայք շատ լավ գիտեն, որ հիգիենայի կանոններին հետեւելը երաշխավորում է գերազանց ինքնազգացողություն և շատ լավ տրամադրություն: Հենց այս նպատակին են ծառայում ինտիմ կոսմետիկ միջոցները: Գոյություն ունեն 2 տեսակ ինտիմ կոսմետիկ միջոցներ` հիգիենիկև սեքսուալ: Հիգիենիկ կոսմետիկայի շարքին են պատկանում ինտիմ գելերը, փրփուրներն ու քսուքները: Ի տարբերություն սովորական օճառի` սրանցով կարելի է լվանալ նաեւ լորձաթաղանթը:

Ինտիմ հիգիենայի պահպանման համար խորհուրդ չի տրվում լվացվել սովորական օճառով, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ալկալիներ, որը խախտում է միկրոֆլորայի նորմալ վիճակը (սպանում է լակտոբակտերիաները) ու ճանապարհ է բացում զանազան վարակների համար : Սովորական օճառը կարող է չորությանև նույնիսկ դիսբակտերիոզի պատճառ հանդիսանալ: Ինտիմ օճառը պետք է նորմալ վիճակում պահի լորձաթաղանթի թթվային միջավայրը`pH :
Հակաբակտերիալ օճառների օգտագործումը ինտիմ հիգիենայում նույնպես չի խրախուսվում, քանի որ վնասակար բակտերիաների հետ մեկտեղ՝ կարող է խախտվել նորմալ միկրոֆլորան, ինչը անթույլատրելի է: Եվ անպայման պետք է հիշել, որ ինտիմ օճառները կարող են առաջացնել ալերգիա:

Բանն այն է, որ այս օճառներից շատերը պատրաստվում են դեղաբույսերից, որոնք օգտագործվում են որպես հավելյալ հակաբորբոքային միջոց: Հենց սրանք էլ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա: Սեքսուալ կոսմետիկ միջոցների թվին են պատկանում գրգռող գելերն ու քսուքները:

Պարզապես այս միջոցները կարող են կախման մեջ գցելև տղամարդուն,և կնոջը, երբ սեռական ակտից առաջ մարդը անընդհատ  օգտագործում է գրգռող քսուքներ , ապա դրանց բացակայությունը կարող է հանգեցնել հոգեբանական բլոկադայի:

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"