Առաջարկում եմ միասին մտածել, թե ինչպես երկար պահպանել մեր առողջությունն ու կանացի գրավչությունը:   
       
Կուրծքը պետք է խնամել նույնքան հետևողականորեն, որքան դեմքը: Դեկոլտեի ողջ շրջանում մաշկը շաբաթը մեկ անգամ մաքրեք էկզոտիկ մրգերի հիմքով՝ որևէ պիլինգ-միջոց օգտագործելով: Մի քիչ քսուք լցրեք ձեռքի ափերի մեջ, դրանք դրեք կրծքագեղձերի տակ և ընդգրկող շարժումներով քսեք քսուքը, ձեռքերը տարածելով մինչև ուսամասերը՝ ասես ձգելով կրծքերը:   
       
Շաբաթը 3-4 անգամ 15 րոպե տևողությսւմբ կրծքի համար նախատեսված լոգանքներ ընդունեք: Լոգանքի ջրին ավելացրեք հետևյալ խառնուրդը, երկու կափարիչ լոգանքի փրփուրին (կամ 2 ճաշի գդալ մեղրով կամ 50 գ կաթի շիճուկով) ավելացրեք մի քանի կաթիլ վարդի յուղ:   
       
Մարմնամարզություն կրծքագեղձերի համար   
       
Մի' զլացեք և շաբաթվա մեջ գոնե երկու անգամ կատարեք հատուկ վարժություններ՝ կրծքամկաններն ամրացնելու համար:   
       
Կնոջ կրծքի փափուկ և ախորժելի տեսքի պատճառը դրա հիմնական բաղադրիչ մաս   
կազմող ճարպն է: Բոլոր կանայք երազում են որքան հնարավոր է երկար պահպանել իրենց կրծքի գեղեցիկ տեսքը, առողջությունը և գրավչությունը: Դրա համար նախևառաջ հարկավոր է մշտական խնամք, հատուկ մարմնամարզություն և ճիշտ սնունդ:       
       
Բացի այդ, վարժությունների համալիրը կրծքագեղձերը ավելի բարձրադիր և ավելի ձիգ դարձնելու հնարավորություն կա:   
       
1-5 վարժությունների կատարման համար ելման դիրք ընդունեք՝ պառկելով մեջքի վրա: Սկգբում վարժությունների քանակը սահմանափակեք ձեր հնարավորությունների սահմաններում: Աստիճանաբար ավելացրեք դրանց կրկնման քանակը:   
       
1. Տարածեք ձեռքերը իրանին ուղղահայաց՝ ուղիղ անկյամբ: Ձեռքի ափերով հենվեք հատակին և բարձրացրեք կրծքավանդակը՝ միաժամանակ ներշնչելով: Վերադարձեք ելման դիրք՝ արտաշնչելով:   
Վարժությունը կրկնեք 15-20 անգամ:   
       
2. Դիրքը նույնն է: Տարածած ձեռքերի մատները բռունցք արեք: Ամբողջ ուժով շրջեք բռունցքները՝ ափերով դեպի դուրս, ասես փորձում եք մեծ դիմադրություն հաղթահարել: Այդ ընթացքում ներշնչեք: Վերադառնալով ելման դիրք՝ արտաշնչեր: Կրկնեք 10-15 անգամ, թուլացրեք մկանները և հանգստացեր:    

 

Աղբյուրը` doctors.am