Դեռևս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղերը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թարթիչները, հոնքերըև այլն: Եվ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը: Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, ինքներս փորձում ենք ձևավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի` ցանկալիև անցանկալի, հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:
 
Դեռևս Հին Հռոմումև Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն,և գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետև այս ձևով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից:
Պրոցեդուրայից հետո դեմքի վրա հնարավոր է թեթև կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում անցնում է: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տևում է 2-3 շաբաթ:
 
Ակնամոմովև նման եղանակներով էպիլյացիան հայտնի է դեռևս Նեֆերտիտիի ժամանակներից: Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու, թողնելով մի որոշ ժամանակ, պոկում էին անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաև մեր օրերում: Այնևս հասարակ ու պարզ մեթոդ էև կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Էպիլյացիան` կախված մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլև սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից:
Օրինակ` շրթունքի վերևի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տևում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատև օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:
 
Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան:
Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրաև, քսելուց 10-15 րոպե հետո, առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչև դեմքին քսելը նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածի վրա: Վերջինիս արդյունքըևս պահպանվում է 2-3 շաբաթ:

Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Այնպես որ` կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է ձեզ համար նախընտրելի:

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"