Մեր տատիկները համոզված էին, որ շատ կաղամբ ուտելու դեպքում փոքր կուրծքը կմեծանա: Սակայն կաղամբի դիետան ոչ մի ազդեցություն չունի կրծքի չափսերի վրա: Դուք իհարկե ուզում եք` ձեր կուրծքն ավելի ձիգ և ավելի բարձր լինի: Այդ դեպքում ձեզ կարող են օգնել այս մթերքներ ներառող դիետաները:   
       
- Քնելուց առաջ կերեք 30 գ եփած հավի միս և վրայից խմեք կիտրոնի թարմ քամած հյութ:   
       
- Կրծքագեղձերի հյուսվսւծքները ամրացնելուն կօգնեն հանքային հավելումները . օրվա մեջ օգտագործեք 1200 մգ կալցիում և 200 մգ մագնիում:

 - Կրծքի "պաշարները" անհրաժեշտ տարրերով լրացնելու համար քնելուց առաջ խմեք 1 բաժակ տաք կաթ՝ 1 թեյի գդալ մեղրով: Կաթը հարուստ է կալցիումով, իսկ մեղրը՝ մագնիումով:   
       
- Կնոջ կուրծքը անհրաժեշտ է "սնուցել" ցողով: Այն պրոֆիլակտիկ միջոց է մաստոպատիայի դեմ: Ցողի պակասը լրացնելու համար ձեր սննդակարգի մեջ ներառեք ընկույզ և ձկնեղեն:       
   
Կրծքի ձևը պսւհպանելու գաղտնիքները
       
Կուրծքը միշտ "բարձունքի վրա" պահելու համար գոյություն ունեն մի քանի փոքրիկ խորամանկություններ ևս:   
       
- Կրծքի արժանիքներն ընդգծելու համար մեջքը միշտ ուղիղ պահեք՝ միաժամանակ ուղղելով նաև ուսերը:       
       
- Մոռացեք փափուկ և խորը բազմոցների և բազկաթոռների մասին: Դրանք հարմարավետ են, բայց կուրծքը դրանց մեջ գրեթե «անտեսանելի» է դառնում: Հակառակ դրան, ուղիղ մեջքով չոր աթոռին նստելը թեև հարմարավետ չէ, փոխարենը գայթակղիչ "կլորությունները" լայն բացվածքի միջից բավականին ախորժելի են երևում:
       
- Խորհուրդ չի տրվում նիհարել այն ժամանակ, երբ զբաղված եք ձեր կրծքի գեղագիտական խնդիրներով: Նիհարելու դեպքում առաջին հերթին ճարպազրկվում են ոչ թե մարմնի
պրոբլեմային մասերը, այլ կաթնագեղձերը, և դրանք կախ են ընկնում դատարկ պարկերի
նման: Իսկ ահա քաշը ավելանալու դեպքում կրծքագեղձերում ճարպը կուտակվում է միայն մեջքի, փորի և կոնքերի շրջանում բավարար չափով պաշարվելուց հետո:
Յուրաքանչյուր հավաքած կիլոգրամի դեպքում աջ և ձախ ստինքները միասին "լիցքավորվում" են ընդամենը 20 գրամով: Այնինչ 10 կգ քաշ գցելու դեպքում երկու ստինքներից միասին պակասում է 200 գ: Պատկերացրեք՝ ինչ տեսք կունենաք այսպիսի բաշխման դեպքում:
       
- Լողը կրծքի համար լավագույն մարզանքն է: Մասնագետները հավատացնում են՝
կուրծքը ձևավորելու լավագույն գործուն միջոցը սառը ջուրն է:   

1. Ծալելով տարածած ձեռքերի արմունկները՝ մատներն ագուցեր և դրեք ծոծրակի տակ: Արմունկներով հենվելով գետնին՝ կրծքավանդակը բարձրացրեք դեպի վեր և որքան հնարավոր է, երկար մնացեք այդ դիրքում: Կրկնեք 3-4 անգամ:   
       
2.Ձգեք ձեռքերը իրանի երկարությամբ: Դանդաղ ծալեք ոտքերը՝ կրունկներով դիպչելով նստատեղին: Աշխատեք ոտնաթաթերը չկտրել գետնից: Վարժությունը կրկնեք 8-10 անգամ:       
       
3.Ծալեք ծնկները՝ ոտնաթաթերը ձգելով դեպի նստատեղը: Ձեռքերը տարածեք դեպի կողմերը՝ իրանին ուղղահայաց: Բարձրացրեք մեջքակոնքային հատվածը 5-7 սմ վերև: Աշխատեք գետնից չկտրել թիակները և ձեռքերով չօգնել ինքներդ ձեզ: Որքան հնարավոր է, երկար մնացեք այդ դիրքում:Վարժությունը կրկնեք 2 անգամ:   
       
4.Պառկեք փորի վրա, ծալեք ծնկները: Ձեռքերը տարածեք դեպի կողմերը՝ մոտ մեկ մետր երկարությամբ, և դրանցով հենվեք գետնին: Շատ դանդաղ ձիգ բարձրացում արեք և վերադարձեք ելման դիրր:Կրկնեք 10-20 անգամ:   


Աղբյուրը` doctors.am