Քննությունն ուսանողների մոտ հարուցում է մեծ սթրես, որը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Գիտնականները բացահայտել են, որ եթե քննությունից առաջ բոլոր անհանգստությունները գրավոր ձևով արտահայտվեն, ապա սթրեսի մակարդակն էապես կնվազի:
 
Ըստ մասնագետների` սթրեսի պատճառներից մեկը քննության վրա կենտրոնանալն է: Թղթին հանձնելով բոլոր ձեր հույզերը` կարելի է ազատվել այդ վիճակից: Մինչդեռ, այս դրական ազդեցությունն ավելի արդյունավետ է լինում, երբ քննությունը շատ կարևոր է , իսկ ներքին ծանրաբեռնվածությունը՝ շատ մեծ: 
 
Այս ուսումնասիրություններն արվել են փորձի ընթացքում, որին մասնակցել է 20 ուսանող: Կամավորներից ամեն մեկին առաջարկվում էր լուծել երկու մաթեմատիկական թեստ: Առաջին թեստի ժամանակ ուսանողներին պարզապես խնդրել էին լուծել հանձնարարությունը, իսկ երկրորդ թեստից առաջ հայտնել էին, որ դրա արդյունքներից է կախված դրամական փոխհատուցման ծավալը:
 
Սթրեսային գործոնը հավելեց նաև այն նորությունը, որ թեստի անցկանցման գործընթացը տեսանկարահանվում է` հետագա գնահատման համար: Բոլոր ուսանողներին բաժանեցին երկու խմբի: Մի խմբին տրամադրեցին 10 րոպե իրենց անհանգստությունները գրելու համար, իսկ երկրորդ խումբը ստիպված էր սպասել:
 
Թեստերի արդյունքները ցույց տվեցին, որ հոգեբանական ծանրաբեռնվածությունը հանգեցրեց երկրորդ խմբի մոտ արդյունքների որակի նվազման՝ 12%-ով: Իսկ այն ուսանողները, ովքեր նախապես գրել էին իրենց անհանգստությունների մասին, թեստը գրեցին 5%-ով ավելի լավ, քան առաջին խումբը: Հետաքրքրական է նաև հետևյալը. գրավոր վարժությունը, որը կապված չէր քննության հետ, չօգնեց:
 
 
 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am