Տղամարդկանց առողջության ամիսն այս անգամ նպատակ է դնում բարձրացնել կանխորոշիչ առողջական խնդիրեների մասին իրազեկությունը  եւ խրախուսել վաղ ախտորոշումը եւ հիվանդությունների բուժումը տղամարդկանց մոտ: Այս ամիսը հնարավորություն է տալիս առողջապահության ոլորտի աշխատողներին,  պետական քաղաքական գործիչներին, լրատվական միջոցներին եւ անհատներին խրախուսել տղամարդկանց, որպեսզի նրանք  կանոնավոր կերպով դիմեն բժշկական խորհրդատվության եւ ժամանակին բուժեն հիվանդությունները կամ վնասվացքները:

ԱՄՆ-ում եւ աշխարհում իրազեկման հետ կապված հազարավոր միջոցառումները ապշեցուցիչ արձագանք ստացան: 

Տղամարդիկ պետք է իրենց առողջությանը առաջնային կարեւորություն տան, եւ ամենօրյա քայլեր ձեռնարկեն ավելի առողջ եւ ուժեղ դառնալու համար: Առողջ ապրելակերպը հնարավոր է ստեղծել  բազմաթիվ հեշտ քայլեր ձեռնարկելով:

ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական հարցերով վարչությունը  հետեւյալ խորհուրդներն է առաջարկում տղամարդկանց առողջ ապրելակերպ վարելու համար՝

  • Առողջ սնունդ՝  Սննդարար մթերքները ձեզ  կլիցքավորեն էներգիայով եւ կնվազեցնեն որոշակի հիվանդությունների վտանգը: Կենրտոնացեք մրգերի եւ բանջարեղենի,  ամբողջ հացահատիկային սնունդ եւ ցածր յուղայնությամբ կամ յուղազուրկ կաթնամթերքի վրա:
  • Պահպանեք առողջ քաշը՝ Ավելորդ քաշը կամ գիրությունը կարող է բարձրացնել  դիաբետի, արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների եւ կաթվածի  վտանգը: Օգտագործեք առողջ սնունդ, վերահսկեք չափաբաժինները եւ ակտիվ կյանք վարեք՝ ձեր քաշը կարգավորելու համար:
  • Ֆիզիկական շարժումներ՝ Կանոնավոր վարժությունները առողջության ամենակարեւոր գրավականներից են:
  • Ոչ ծխելուն. Ծխելը բազմաթիվ մահվան դեպքերի պատճառ է դառնում՝ այդ թվում քաղցկեղի, թոքերի հիվանդության եւ կաթվածի: Եթե դուք ծխում եք՝ հենց այսօր դադարեցրեք:  Նաեւ խուսափեք ծխողների միջավայրում գտնվելուց:
  • Հանձնեք անհրաժեշտ բժշկական անալիզները եւ ստուգումներ անցեք՝ Հարցրեք ձեր բժշկին, ինչ հաճախականությամբ պետք է ստուգվել: Ճշտեք, թե ինչ անալիզներ պետք է հանձնել որոշ հիվանդությունների ախտորոշման համար՝ այդ թվում արյան բարձր ճնշման, դիաբետի, սեռական վարակների եւ քաղցկեղի որոշ տեսակների:
  • Ընդունեք նշանակված  դեղամիջոցները՝ Ամեն տարի հազարավոր մահվան դեպքեր տեղի են ունենում նշանակված դեղամիջոցները պատշաճ ձեւով չընդունելու պատճառով: Հետեւեք ձեր բժշկի կողմից ցուցված դեղամիջոցների՝ այդ թվում արյան բարձր ճնշումը եւ դիաբետ կարգավորող դեղամիջոցների ընդունմանը:
  • Խուսափեք չափից շատ ալկոհոլ խմիչք օգտագործելուց՝ Խմիչքը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ արյան բարձր ճնշում, քաղցկեղ, հոգեբանական խնդիրներ, դժբախտ պատահարներ: Մինչեւ 65 տարեկան տղամարդկանց համար չափավոր խմիչք օգտագործելը նշանակում է օրեկան 2 բաժակից ոչ ավել: 65-ից բարձր տարիքի տղամարդկանց խորհուրդ ենք տալիս օրեկան  մեկ բաժակից ավել չխմել:
  • Սթրեսի կառավարում՝ Շատ դժվար է բալանսավորել աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունների կատարումը, սակայն դա շատ կարեւոր գործոն է ձեր հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը պահպանելու համար:
  • Կարգավորված քուն՝  Քիչ քնելը կարող է ազդել ձեր տրամադրության եւ առողջության վրա: Եթե զգում եք, որ լուրջ խնդիր ունեք՝ այցելեք ձեր բժշկին:  
  • Հիշեք ձեր ցուցանիշները՝ Սովորեք, թե ինչպես է ձեր ապրելակերպը ազդում ձեր առողջության վրա: Հետեւեք ձեր արյան ճնշման ցուցանիշներին, արյան մեջ գլյուկոզայի եւ քոլեսթերոլի  պարունակությանը, մարմնի քաշին, եւ այլն:
  • Անվտանգության ապահովում՝ Անվտանգությունը ենթադրում է, օրինակ, կապել ամրագոտի,  սաղավարթ հագնել,   աշխատող հրդեհի ազդանշանի համակարգեր ունենալ, հետեւել անվտանգության կանոններին աշխատանքի վայրում: Այն նաեւ ենթադրում է պահպանակի օգտագործում, ձեռքերի եւ ատամների հիգիենա, արեւապաշտպան միջոցների կիրառում:

Բացի այդ, ուշադրություն դարձրեք այնպիսի նշանների եւ ախտանիշների, ինչպիսիք են՝ ցավի զգացում կրծքավանդակի շրջանում, կտրուկ շնչառություն, սաստիկ ծարավ, կամ միզելու հետ կապված խնդիրներ: Եթե նկատում եք նշված  ախտանիշներից որեւէ մեկը, անմիջապես այցելեք ձեր բժշկին:


Թարգմանված նյութի սկզբաղբյուրը՝ Doctors.am
Աղբյուրը` http://healthfair.com/