Մարդիկ սովորաբար կարծում են, թե եղունգները կրծելու սովորությունը նյարդայնության դրսևորում է։ Նման պատկերացումը միանգամայն արդարացի է, բայց երևույթն ամբողջությամբ բացատրելու համար քիչ է: Իսկապես, ինչու՞ է երեխան կրծում եղունգները, այլ ոչ թե ձեռքի տակ ընկած մեկ այլ առարկա։

Բացի նյարդայնանալուց, ուրիշ ինչի՞ մասին է վկայում այդ սովորությունը։

Պատասխանները հետևյալն են.

1. Երեխային պարզապես հաճելի է եղունգները կրծել.դա նրան ֆիզիկական հաճույք է պատճառում։ Չի բացառվում, որ այդ հաճույքը խեղաթյուրված ձևով փոխարինում է այլ՝ ավելի անմատչելի, բայց հաճելի գործողությունների: Երեխային այդ սովորությունից ազատելու համար պետք է առաջարկել ոչ պակաս հաճելի և ընդունելի զբաղմունք։

2. Կրծելու սովորությունը նրան կրկին վերադարձնում է մանկության շրջան։ Այլ կերպ ասած՝ մատը բերանում պահելով՝ երեխան կատարում է մի գործողություն, որը ծանոթ է դեռևս վաղ մանկության շրջանից։ Նա կարծես ցանկանում է ասել, որ նորածնության շրջանn իր համար շատ կարևոր է մինչ այժմ, և ինչ-որ իմաստով նա դեռ պատրաստ չէ հասուն կյանքի։

3. Եղունգները կրծելու սովորությամբ երեխան պարպում է իր ագրեսիվությունը։ Նա դրանով զայրացնում է ծնողներին՝ թեկուզ ինքն իրեն երբեմն ցավ պատճառելով։

4. Նրա հոգում առկա է հզոր մղում,ինչը ստիպում է կրծել եղունգները, նա իրեն ազատում է ագրեսիվ մղումների բեռից։ Որքան հեշտությամբ է փոքրիկը նման սովորություն ձեռք բերում, նույնքան դժվար է դրանից ազատվելը։ Այստեղ բոլորովին կիրառելի չեն սպառնալիքները, պարգևները, պատիժները և բոլոր նման միջոցները։

Երեխային ոչ մի նկատալություն մի արեք, ոչ թե այն պաաճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, այլ այն առումով, որ նախ անհրաժեշտ է հասկանալ այդ սովորությունը ծնող պատճառները:Եթե ցանկանում եք փոխել վիճակը,պետք է հնարավոր ամեն ինչ անել՝ փոխելու համար երեխայի վերաբերմունքն այն հրապուրիչ գործոնների նկատմամբ, որոնք կապված են եղունգ կրծելու հետ:

Հաճելի գործոն։ Միշտ չէ, որ ի վիճակի ենք երեխայի մատները «տեղափոխել» պակաս հաճելի զբաղմունքի վրա այն պահին, երբ նա պատրաստվում է կրծել եղունգները։ Սակայն մենք նրա կյանքը կարող ենք ավելի ուրախ դարձնել, եթե վերացնենք երեխային ճնշող լարվածության հիմնական պատճառները։ Գուցե մենք ինքներս շատ ջղայնացած ենք եղել կամ չափազանց խիստ ենք վարվել նրա հետ, պատժել նրան։ Հնարավոր է նաև, որ նրա նկատմամբ չափից ավելի պահանջկոտ ենք։ Բացառված չէ, որ երեխային հուզել և դյուրագրգիռ են դարձնել փոքրիկ եղբոր կամ քրոջ հետ հարաբերությունները,հազար ու մի այլ իրադարձություն, բայց նա դեռևս հոգին հանգստացնելու հնարավորություն չի ունեցել։ Ահա թե ինչու պետք է ջանալ վերացնել նրա նյարդային լարվածությունն ու նրա կյանքում ուրախություն ավելացնել։ Մանկամտության գործոն։ Մանկական սովորություններին վերադառնալու փաստը հուշում է, որ երեխայի մեջ չենք կարողացել մեծանալու ցանկություն առաջացնել։ Մենք իհարկե նրան դրդել ենք, որ աճի, բայց, անկասկած, ինչ-որ բան նրա կյանքում պակասել է. ամենայն հավանականությամբ՝ մեր քաջալերանքը։ Այդ իրադրության մեջ պետք է ընդգծված ձևով խրախուսել երեխային՝ հասուն վարք ցուցաբերելու համար։Մանկամիտ վարք դրսևորելու համար պետք չէ պատժել նրան, վարքի այդ կողմերի վրա հնարավորինս քիչ ուշադրություն դարձրեք։
Ագրեսիվության գործոն։ Նախ հարկ չկա այս դեպքում մեծ կարևորություն տալ երեխայի ագրեսիվությանը։ Իսկ դա նշանակում է, որ պետք է փոխել սեփական վարքագիծր։ Նաև պետք է երբեմն թույլ տալ, որ նա ազատորեն դրսևորի իր մեջ կուտակված զայրույթն ու թշնամանքը: Եվ իհարկե,թշնամական դրսևորումների սոցիալապես ընդունելի ձևերը պետք է խրախուսել և՛ պատահական ընտանեկան վեճերի ժամանակ, և՛ «գողեր ու ոստիկաններ» խաղալիս,և՛ մարզական մրցությունների ժամանակ։ Ստիպողականության գործոն։ Եղունգները կրծելու երեխայի սովորությունը հաղթահարելը շատ ավելի հեշտ Է, երբ այն նոր է ի հայտ եկել։Բայց այստեղ կարևորը ոչ թե չափից ավելի ջանք թափելն Է, այլ ճիշտ գործելը, այսինքն՝ առանց շտապելու և վստահ, որ ամեն ինչ լավ կլինի: Քանի որ նույնիսկ երեխայի նկատմամբ սերն ի զորու չէ մեզ վերափոխելու, ապա գոնե փորձենք ըստ նշանակության հաջորդ քայլն անել՝ մեղմենք երեխային պատժելու մեր հակումը։

 

Օրինակ, մայրը, խստությամբ պատժելով որդուն ձեռնաշարժության համար, հասավ իր նպատակին.տղան դադարեցրեց այդ զբաղմունքը։ Բայց մեկ շաբաթ անց՝ նա սկսեց կրծել եղունգները։ Մինչդեռ այդ երկու չարիքներից ձեռնաշարժությունը նվազ սարսափելի Է,քանի որ պակաս մանկամիտ (ինֆանտիլ) գործողություն Է, և երեխայի համար այն հաղթահարելն ավելի հեշտ է։

Ծնողների ճնշումը գրեթե միշտ դառնում է սպառնալիք, հանդիմանություն կամ պատիժ։ Եղունգները կրծելու սովորության առաջացումը կանխելու կամ արդեն առաջացած սովորությունը վերացնելու գործում ներազդելու նման ձևերից հրաժարվելն արդեն ինքնին լավագույն արդյունքն է տալիս։


Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am