Դիմելով արհեստավարժ հոգեբանի խորհրդատվությանը, մենք կարող ենք ստանալ անկախ մասնագետի որակավորված օգնություն, ով չի հանդիսանում շահագրգիռ կողմ և կարող է նայելով մեր աչքերի մեջ ասել ճշմարտությունը:

Յուրաքանչյուր արհեստավարժ հոգեբան, երկարատև ուսուցում է անցնում, որպեսզի կարողանա հասկանալ մարդկային հոգու նրբությունները: Չնայած տեսությունների առատությանը և համալսարանում ուսման ջանասիրությանը, հոգեբանի համար ամենակարևորը՝ մարդկանց օգնելու ցանկությունն է: Յուրաքանչյուր մարդ եզակի է, և ընտանեկան հոգեբանի խնդիրը առաջին հերթին կայանում է նրանում, որ գնահատի իր խնդրով դիմած մարդու եզակիությունը, և կազմված իրավիճակից գտնի այն ելքը, որը կլինի ամենաընդունելին և ճիշտը հենց այդ մարդու համար:

Արհեստավարժ հոգեբանը կարող է հասկանալ Ձեզ, լսել և ցույց տալ լույսը թունելի վերջում:

Ես պատրաստ եմ օգնել Ձեզ, եթե դուք որոշեք դիմել ինձ Ձեր պրոբլեմով: Եթե Ձեզ մոտ դժվարություններ են սկսել, դուք սկսել եք չհասկանալ Ձեր հարազատներին կամ հակառակը, ես կփորձեմ հասկանալ Ձեր իրավիճակը, ուշադիր կլսեմ Ձեզ, և կօգնեմ վերականգնել սերը և խաղաղությունը Ձեր ընտանիքում: Եթե Դուք սթրեսս եք տարել, կամ հոգեբանական տրավմա, ես կօգնեմ Ձեզ վերադառնալ կյանքի նորմալ հունին և անցնել ներքին դժվարությունների վրայով այնքան հեշտությամբ և անցավ, որքան որ դա հնարավոր է:

psyhelp.am