Ցավոք, բայց  այս ամենը վերաբերում է հասարկության միայն որոշ շերտերին, քանզի մեր հասարկության որոշ մասը դեռ հոգեբանների և հոգեբանության մասին սահամանափակ գիտելիքների և ստեղծված համատարած այն թյուր կարծիքի տարածվածության պատճառով, որ հոգեբանին այցելում են միայն  հոգեկան խանգարումներ ունեցող, շեղված կամ ինչպես ոմանք են ասում,  այն մարդիկ ում "գլխի հետ մի բան էն չի", խուսափում են հոգեբանի մոտ այցելությունից, անկախ իրենց ծայրահեղ վիճակի:

Սա միայն վկայում է այն մասին, որ հոգեբանները շատ անելիքներ ունեն, որպեսզի կարողնան փոխել իրենց մասնագիտության նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արձագանքը հոգեբանական խորհրդատվության հանդեպ:
Խնդիրը ինֆորմացիայի պակասն է այդ մասնագետների կատարած գործի մասին:
Հարկավոր է հստակ պատկերացում ունենալ, որ հոգեբանությունը բավականին զարգացած և հին արմատներ ունեցող գիտություն է, որն այսօր շոշափում է մեր կյանքի համարյա թե բոլոր կողմերը և մշտապես գտնվում է իր դինամիկ զարգացման փուլում:

Հարկավոր է հասկանալ հոգեբանի, հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգենյարդաբանի,   հոգեվերլուծողի   միջև եղած տարբերությունները:
Հոգեբանը գործ ունի միայն առողջ մարդկանց հետ և իրավունք չունի դեղեր նշանակելու: 

Հոգեբանի մոտ այցելում են այն անձինք, ովքեր գտնվում են դժվար հոգեբանական կացության մեջ, իրենց կյանքի տվյալ պահին բախվել են որոշ խնդիրների, անհրաժեշտ է սեփական վարքի կարգավորում կամ էլ միջանձնային փոխհարաբերությունների հարթեցում, հոգեբանական ճգնաժամի հաղթահարում, միջանձնային  խնդիրների կարգավորում, ներքին ներդաշնակության հաստատում, սեփական ընդունակությունների  բացահայտում և արդյունավետ կիրառում, սուր ապրումների վերացում կամ թուլացում և այլն: Բացի այդ հարկավոր է հիշել, որ հոգեբանական խորհրդատվությունը խիստ գաղտնի գործընթաց է, և գաղտնիությունը հանդիսանում  է բարձրակարգ հոգեբանի առաջնային և կարևորագույն որակներից մեկը:

Ցավոք այսօր շատերը հոգեբանին այցելելու փոխարեն նախընտրում են կիսվել իրենց ընկերուհու, ընկերոջ կամ հարզատ մարդկանց հետ, մեկ բաժակ սուրճի սեղանի մոտ հարևաններին պատմել բոլոր անձնական խնդիրները և յուրացնելով նրանց կողմից տրված բոլոր խորհուրդները` կատարել համապատասխան քայլեր:

Միշտ հիշեք, որ ցանակցած անձ անհատականություն է, յուրօրինակ և չկրկնվող, այս կյանքում չկան լրիվ իրար նման մարդիկ, տարբեր են նրանց անձնային և անհատական առանձնահատկությունները, կյանքի փորձը, արժեքային կողմնորոշումները և այլն: Դրա համար վտանգավոր է սեփական փորձից ելնելով խորհուրդներ տալը, քանզի չգիտես, թե ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել, իսկ ցանակացած խորհուրդ տվող առաջին հերթին ինքն է պատասխանատու հետևանքների համար: Եթե նույնիսկ տվյալ խնդրի լուծումները օգնել են մեկին հենց նմանատիպ իրավիճակում, ապա հնարավոր է լրիվ հակառակ ռեակցիա ունենան մյուսի համար և վնասեն նրան:

Բայց հաճախ մարդիկ խուսափում են անձնական գաղտնիքները վստահել որևէ մեկին` կասկածելով հետագայում նրանց կողմից գաղտնիության պահպանման հարցում, իսկ հարազատները, եթե նույնիսկ շատ գաղտնապահ էլ լինեն, ցուցաբերում են զգացմունքային վերաբերմունք ստեղծված խնդրի հանդեպ, չեն կարող ադեկվատ և օբյեկտիվ գնահատել ու վերլուծել իրավիճակը: Ոմանք էլ չեն ցանկանում անհանգստացնել և ցավ պատճառել իրենց հարազատներին անձնական խնդիրներով` մտածելով նրանց առողջության և հոգեկան հանգստության մասին: Նման մարդիկ հաճախ, նախընտրելով սեփական ուժերով խնդրի լուծման մեկ ուրիշ տարբերակ, ոչ ոքի ոչինչ չեն պատմում, պահում են իրենց մեջ, կամ էլ փորձում են լուծումները փնտրել ինքնուրույն (հոգեբանական գրքերի ընթերցման միջոցով):

Ամեն դեպքում խնդիրը անձի ներսում պահելը և չարտահայտվելը որոշ դեպքերում  հետագայում կարող է տանել դեպի բարդացում և խորացում` հասցնելով ավելի բարդ հոգեկան վիճակի: Իսկ սեփական ուժերով հաղթահարումը երբեմն անհնար է, քանզի կյանքում գոյություն ունեն խնդիրներ, որոնց սկզբնաղբյուը և լուծումները  թաքնված են անգիտակցականի խորը շերտերում, և դրանց դուրս բերումը հնարավոր է միայն հոգեբանի միջամտությամբ:

Հոգեբանի աշխատանքը բավականին ծանր և պատասխանատու աշխատանք է: 
Հոգեբանը, ի տարբերություն վերը նշվածների, ունի անձի մասին համապատասխան գիտելիքների հզոր պահեստ, որը նրան թուլ է տալիս այցելուին ճիշտ կողմնորոշելու և ընտրելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մեջ:

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am