Մահվան հոգեբանության կամ հոգեբանական մահագիտության բազմաթիվ խնդիրների շարքում կա մեկը, որ ներկայումս գուցե ամենից ավելի է հուզում և մասնագետներին, և մահվան մասին խորհրդածող բոլոր մարդկանց։ Խոսքը ներկայումս ակտիվորեն քննարկվող այն երևույթի մասին է, որը ստացել է էվթանազիա  անունը. այդպես են անվանում անբուժելի հիվանդ, մահվան շեմին գտնվող մարդու մահը բժշկական միջոցներով  արագացնեչու երևույթը։ Քննարկվում է նման գործելակերպի թույլատրելի կամ անթույլատրելի լինելու հարցը:

«էվթանազիա» տերմինը գործածության մեջ է դրել փիլիսոփա Ֆրենսիս Բեքոնը (1561-1626 թթ.) իր հայտնի «Նոր Օրգանոն» աշխատության էջերում։ Սակայն դա չի նշանակում, թե էվթանազիան նոր ժամանակների երևույթ է։ Հիմքեր կան կարծելու, որ անհույս հիվանդների կամ ծանր վիրավորների կյանքին վերջ դնելը բավականին տարածված երևույթ է եղել հին աշխարհում, մասնավորապես Հին Հունաստանում։ Այդ է վկայում այն հանգամանքը, որ Պլատոնն իր «Հանրապետություն» հռչակավոր աշխատության մեջ, կանխորոշելով ցանկալի պետական կառուցվածքի հիմնական գծերը, այն կարծիքն է հայտնում, որ բժիշկները չպետք է խնամեն այն մարդուն, որն այլևս ի վիճակի չէ ապրելու։ Պետք է թույլ տալ, որ նա մեռնի, և այդ վերաբերմունքը, ըստ Պլատոնի, նպաստավոր է և այդ մարդու, և պետության համար։ Այլ կերպ ասած, Պլատոնը պասիվ, կրավորական էվթանազիայի կողմնակից էր։ Մինչդեռ այնպիսի մտածողներ, ինչպիսիք էին Թոմաս Մորն ու Ֆրենսիս Բեքոնը, ավելի ակտիվ, գործուն էվթանազիայի կողմնակիցներ էին, քանի որ, նրանց կարծիքով, մերձմահու հիվանդներին բժիշկները պետք է օգնեն, որպեսզի նրանք ավելի դյուրին ու խաղաղորեն մեռնեն։

Այսպիսով, տարբերում են էվթանազիայի երկու տեսակ` ակտիվ, դրական, գործուն էվթանազիա կատարելիս բժիշկն իրագործում է անհուսալի հիվանդի մահն արագացնող նպատակաուղղված գործողություններ, պասիվ, բացասական, կրավորական էվթանազիայի դեպքում բժիշկը դադարեցնում է այն գործողությունները, որոնց նպատակը հիվանդի կյանքը երկարացնելն էր, քանի որ դրանք արդեն անօգուտ, անիմաստ է համարում։

Աշխարհի տարբեր երկրներում կրավորական էվթանազիան կիրառվում է բավականին հաճախակի, ակտիվ տեսակը`1 սակավաթիվ դեպքերում։ Այդպիսի օրինակներ մենք դեռ կբերենք։ Բայց արդյոք էվթանազիան ընդունելի մեթոդ է բժշկի և հիվանդի փոխհարաբերություններում։ Այս խնդիրը ներկայումս լրջորեն քննարկվում է բժիշկների, փիլիսոփաների և հոգեբանների շրջանում, քանի որ էվթանազիայի փորձերի հանդիպում ենք ավելի ու ավելի հաճախակի։ Նոր տառապանքներից ազատվելու համար կամ չկարողալով ինքնասպանություն գործել, որոշ անհույս հիվանդներ դիմում են բժիշկներին՝ խնդրելով դեղի մեծ բաժիններ ներարկել, կամ որևէ այլ եղանակով արագացնել իրենց մահը։ Այս խնդիրը րարոյահոգեբանական ներքին հակասությունների տեղիք է տալիս, որոնց հաղթահարման համար բժիշկը, հիվանդն ու նրա հարազատները, ինչպես նաև մահվան խնդրով գիտականորեն զբաղվող մասնագետները կոչված են քննարկելու հետևյալ հարցերր, ձգտելով գտնել դրանց րնդունելի լուծումներ.

ա) կյանքի ինքնուրույն աոժեքը. ի՞նչ սկզբունք պետք է որդեգրել
այղ հարցում։ Եթե ամեն ինչից բարձրը մարդն է ու նրա բանականությունը, ապա անհատական՝ կյանքը պետք է շարունակվի այնքան, որքան հնարավոր է։ Թեկուզ և տառապալից կյանքն ավելի արժեքավոր ու ցանկալի է, քան մահը

բ) Արդյոք մարդն իր նմանին կյանքից զրկելու իրավունք ունի, թեկուզ և կատարելով
վերջինիս խնդրանքը։ Յուրաքանչյուր ոք ինքը պետք է լուծի իր
ապրելու կամ մեռնելու հարցը։ Խնդրելով, որ ուրիշն արագացնի
իր մահը, նա ըստ էության իր վրա դրված պատասխանատվությունը մասամբ բարդում է ուրիշի վրա։ Ւ՞նչ չափով նման վարքագիծը սոցիալ-հոգեբանական տեսակետից կաըելի է հասուն համարել։ Այս իմաստով ինքնասպանությունը, որը սոցիալական տեսակետից, անշուշտ, անընդունելի է, բարոյապես, այնուամենայնիվ, ավելի նախընտրելի է, քան էվթանազիան

գ) Կա ևս մեկ կարևոր հարց, որը վերաբերում է արդեն բժշկի անձին, ինչու որոշ րժիշկներ համաձայնվում են էվթանազիա կատարել, իսկ ուրիշները կտրականապես մերժում են հիվանդների համապատասխան խնդրանքները։ Քանի որ հիվանդի ցանկությանն ընդառաջ գնալը կամ նրան մերժելը պահանջում է հաղթահարել այն ներքին սուր հակամարտությունը, որն առաջ է գալիս կյանքին տրվող բարձր գնահատականի և հիվանդին տառապանքներից ազատելու ցանկության միջև, ապա բժշկի կայացրած վճիռը մեծ չափով պայմանավորված է նրա բարոյական զարգացման մակարդակով։

Բայց արդյոք հիվանդն ունի «մեռնելու իրավունք»։ Թույլատրելի՞ է բժշկից պահանջել, որ արագացնի իր մահը՝ դրանով կյանքը փրկելու համար կոչված մասնագետին ծանր հակասական իրադրության մեջ դնելով։ Ակտիվ էվթանազիայի կողմնակիցները գտնում են, որ եթե հիվանդը, գտնվելով գիտակցական վիճակում և լիովին իրեն հաշիվ տալով իր հիվանդության ծանրության, տառապանքների ու մահվան անխուսափելիության մասին, կամավոր կերպով վճռում է արագացնել իր մահը, ապա նման ազատ ընտրությունը պետք է հարգել, քանի որ կամքի ազատությունն ու անձի անկախությունը բարձրագույն արժեքներ են։ Մահվան նկատմամբ հիվանդագին, «նևրոտիկ» վերաբերմունքին, նրանց կարծիքով, պետք է փոխարինելու գա իմաստուն իրատեսությունը։ Այդ տեսակետի կողմնակիցները կարծում են նաև, որ տառապող ու անխուսափելի մահվան դատապարտված հիվանդի կյանքը երկարացնելը դաժանություն է, կույր դոգմատիզմի արտահայտություն, դոգմատիզմ՝ մտքի ու բարոյականության պահպանողականություն, ըստ որի, մարդու կյանքը սրբազան մի բան է, որի վրա ձեռք բարձրացնել չի կարելի:

Արժե հիշատակել, որ էվթանազիայի խնդրանքով բժիշկներին դիմել են նաև որոշ ականավոր անձինք, ովքեր գիտեին այդ խնդրի գոյության մասին, խորհրդածել էին նրա շուրջ։ Այսպես, Զիգմունդ Ֆրոյդը, ծանր հիվանդ ու տառապալի վիճակում, բերանի խոռոչի մի քանի վիրաբուժական գործողություններից հետո, խնդրել էր բուժող բժշկին՝ սրսկումներ կատարել և արագացնել իր մահը։

Բայց այդ տեսակետ միայն արտաքնապես է մարդասիրական։ Ամենից առաջ ծագում է այն հարցը, թե ինչ չափով իր մահն արագացնելու մասին հիվանդի վճիռը ազատ ընտրության, ազատ կամքի արտահայտություն է։ Մարդու վճիռների վրա ազդում են բազմաթիվ արտաքին, սոցիալական գործոններ, որոնք կարող են նույնիսկ չգիտակցվել նրա կողմից։ Հիվանդը կարող է նման որոշում կայացնել, որովհետև կարեկցողներ ու խնամողներ չունի, կամ չի ցանկանում բեռ դառնալ ուրիշների համար, կամ նույնիսկ այն պատճառով, որ անցյալո՛ւմ իրեն հայտնի ինչ-որ մարդիկ, նույնանման վիճակում հայտնվելով, որոշել են չսպասել բնական վախճանին և արագացրել են իրենց մահը։ Հասկանալի է, որ թվարկվածները արտաքին սոցիալական գործոններ են և եթե դրանք շոշափելի ազդեցություն են գործում վճռի կայացման վբա, ապա վերջինը հիվանդի ազատ կամքի արտահայտաւթյուն համարվել չի կարող։

Ինչպես և պետք էր սպասել, կան մեծ թվով այլ բժիշկներ, ովքեր ակտիվ էվթանազիան հակաբարոյական և անընդունելի են համարում։ Ակտիվ էվթանազիան անհամատեղելի է «Հիպոկրատի երդման» հետ, որտեղ կա այսպիսի պարտավորություն. «Ես ոչ մեկին չեմ տա այն մահացու միջոցը, որը նա խնդրում է ինձնից և ցույց չեմ տա այնպիսի միջոցներ, որոնց օգնությամբ նա կարող է իրագործել մեռնելու իր մտադրությունը»։ Եվ իսկապես, ինչպես իրավացիորեն նկատում են ակտիվ էվթանազիայի հակառակորդները, նման գործելակերպը (ակտիվ էվթանազիան) կհանգեցնի բժշկական աշխատողների բարոյական պատասխանատվության մակարդակի իջեցման։ Այն կարոդ է բարոյազրկել նաև հիվանդներին՝ նրանցում թուլացնելով կյանքի պահպանման համար պայքարելու կամքը։ Կմեծանա նաև սխալ ախտորոշումների հետևանքով առաջ եկող մահացությունների թիվը։

Բայց այս բոլոր գիտական, ինչպես նաև բարոյական ու գործնական հարցերի լուծումը մեծ չափով պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես է լուծվում մարմնի մեռնելուց հետո մարդկային հոգու կամ նրա հոգեկան երևույթների ամբողջության, նրա եսի հետագա ճակատագրի հարցը։ Քանի որ կրոնական ու փիլիսոփայական տարբեր հայացքներ ունեցող անձինք տարբեր կերպ են լուծում այդ հարցը, ապա նրանք նույն կերպ չէին կարող գնահատել նաև էվթանազիան։

Թե ինչպիսի բարոյահոգեբանական վիճակում է հայտնվում ակտիվ էվթանազիա կատարող բժիշկը և ինչպիսի հարաբերություններ են առաջանում նրա և օրենքի ներկայացուցիչների միջև, թույլ կտա որոշ պատկերացում կազմել ստորև բերվող օրինակը, որը մեզ համար առավել ևս հետաքրքրական է, քանի որ նրանում հիմնական գործող անձերից մեկը հայազգի բժիշկ է։ Ահա թե ինչ է գրում լրագրող Գլորիա Բորջերը իր «Բժիշկ Մահի» անունը բոլորի շուրթերին է » ակնարկում.

«Ջեկ Գևորգյանի անունը կրկին ամենքի շուրթերին է: Նրա մասին խոսում են և գրում։ Կես տարի առաջ նա օգնեց իր այցելուհուն, որն Ալցհեյմերի հիվանդությամբ էր տառապում, ինքնասպանություն գործել, և ահա սպանության մեղադրանք է հարուցված ընդդեմ այդ մարդու, որին «Բժիշկ Մահ» են անվանում։ Գևորգյանը պնդում է, որ հրեշավոր մեղադրանքն անհիմն է, քանի որ ինքը ոչ մի սպանություն չի գործել, սպանությունը մարդուն կյանքից զրկելն է նրա կամքին հակառակ, իսկ Ջենեթ Ադքինսն ընդամենը գերադասել էր մահը, որովհետև հիվանդությունը նրա կյանքը տառապանք էր դարձրել։ Ինչ վերաբերում է Գևորգյանին, ապա նա պարզապես տրամադրել էր սարքավորում, որն օգնել Էր տարաբախտին հեռանալ կյանքից։ Ջենեթը սեղմել էր կոճակը, ներստացել տրանկվիլիզատոր, ապա և մահաբեր կալիումի քլորիդ։ Ահա այդպես՝ հին ավտոտնակում, որը հատկապես նրա համար սարքավորել էր բարի բժիշկը և անգամ սեփական ձեռքերով պատուհաններին կանաչ վարագույրներ կարել, որ աշխարհից թաքցնի իր այցեյուհուն, մահացավ 54-ամյա այդ կինը։

Սակայն իրեն՝ բժշկին, և նրա մահացու գյուտը աշխարհից թաքցնել չհաջողվեց։ Բժշկության հետ աոնչություն չունեցողների հոգսը չէ, որ Գևորգյանը դարձել է մահվան իրավունքի ցավագին առեղծվածի տարօրինակ խորհրդանիշ։ Նրան տրվող անդուր կարգավիճակի բացատրությունն այն է, ինչը նա շնորհել է Ադքինսին իշխանություն մահվան վրա։ Բժիշկները կարող են ամենայն հիմնավորվածությամբ մեղադրել նրան, սակայն Գևորգյանին ցուցադրվող հասարակական աջակցության մեջ իր արտահայտությունն է գտնում «սպառողների ապստամբությունը»։ Հիվանդները, որոնք նախկինում դիմում էին բժիշկներին միայն ապաքինության հույսով, այժմ այչ բան են պահ անջում. նրանք ուզում են, որ բժիշկներն օգնեն իրենց մահանալ արժան ապատվարեն»։

Նշելով, որ նման պահանջը հակասում է Հիպոկրաաի երդմանը, հոդվածագիրը շարունակում է. «Սակայն արհեստական շնչառության և սնուցման, երակային ներարկումների, այսպես կոչված «հրաշք դեղամիջոցների» լայն տարածումը ծնում է նոր բարոյականություն և, հետևաբար, նոր չափանիշներ։ Հրաշագործ սարքավորումները, որոնք անհնարինը հնարավոր են դարձնում և փրկում են մեզ, կարող են մարդկանց իրենց պատանդները սարքել, սարսափազդու մի հեռանկար։ Եվ քանի դեռ դատարանն ու օրենսդիրները վիճաբանում են, քանդելով մահվան և էվթանազիայի հետ կապված բարդությունների կծիկը, բժիշկներն ի վիճակի չեն սպասել, որովհետև հիվանդներին որոշակի պատասխաններ են պետք։ «Բժշկի պարտքն է, - ասում է բժշկական էթիկայի բնագավառի մասնագետ Մարգրեթ Փաբսթ Բաթթինը, - թեթևացնել հիվանդի վիճակը, օգնել նրան հեշտ մահով մահանալ»։

Իսկ ահա ընտանեկան մղձավանջի իմ անձնական տպավորությունները. մահացող հորս միացրել են արհեստական շնչառության սարքին։ Բժիշկները հավատացնում են, թե նա մերձիմահ թմբիրի մեջ է, և սենյակում խոսակցում են այնպես, ասես մարդն արդեն չկա։ Մենք, ասում են նրանք՝ մեզ հանգստացնելով, նրանից ավելի շատ ենք տառապում։ Բայց տանջանքից աղավաղված նրա դեմքը, ցնցվող կոպերը, որոնց տակից արցունքներ են հոսում, օգնություն են խնդրում, նա աղերսում է ազատագրություն։ Իսկ նրան այդ սարքից անջատելու համար ամենաքիչը կոնսիլիում է հարկավոր, ընդ որում, գրեթե ամեն մի բժշկի կողքին փաստաբան պետք է գտնվի։

Ջեկ Գևորգյանի և նրա սարքած «ինքնասպանության մեքենայի» գործը տխուր հեգնանքի երանգով է պատված։ Մարդկանց արժանապատիվ մահվան հնարավորություն տալով նրա ձգտումը հանգեցնում է իրավաբանական արտառոց ճակատամարտերի, որոնք էլ ավելի են խճճում մահվան իրավունքի խնդիրր։ Իսկ բժիշկներն՝ այդ խոսքուվեճից մի կողմ քաշված, պատրաստ են դիմել էլ ավելի մեծ ծայրահեղությունների դատապարտվածներին օգնելու համար։ Եվ ոչ ոք ժամանակ չունի դատաավճռին սպասելու»:

Ինչպես տեսնում ենք, այս օրինակն իր մեջ խտացրել է էվթանազիայի հարուցած բոլոր հիմնական բարոյական խնդիրներն ու ներքին ու արտաքին կոնֆլիկտները, որ ունենում են այդ գործին առնչվող գործող անձինք։

Պակաս հետաքրքրական չէ նաև էվթանազիայի այն դեպքը, որին վերաբերող դատավարությունը մեծ աղմուկ հանեց Գերմանիա յում 1989 թվականին։ Այդ մասին «Իզվեստիա» թերթի թղթակիցներ Եվգենի Բովկունն ու Ալբերտ Պլոլտնիկը երկու ընդարձակ հոդվածներ հրապարակեցին, որոնցում բերված հիմնական փաստերն ու դրանց մեկնաբանություններն էլ կներկայացնենք ստորև։

Փաստերն այսպիսին են. Հանս Զիկմանը մահացավ 1985 թվականի օգոստոսի 14-ին, «Սուրբ Պետրոսի» կլինիկայի ինտենսիվ բուժման բաժանմունքում։ Այստեղ նրան բերին կոկորդի քաղցկեղի կապակցությամբ արված վիրաբուժական գործողությունից հետո։ Թեև նա ծանր վիճակում էր, բայց մեռավ ոչ թե իր մահով, այլ սպանվեց. բուժքույր Միխայելա Ռյոդերը նրան սրսկում կատարեց, որից անմիջապես հետո հիվանդի սիրտը կանգ առավ։ Հետաքննությունը պարզեց, որ այդ բուժքույրը նման գործեր կատարել է բազմիցս։ Նա մեղադրվում էր 17 սպանություն կատարելու մեջ, բայց ընդունեց, որ սրսկման միջոցով մեռցրել է միայն 9 հոգու։ Մ. Ռյոդերը կարծում էր, թե ինքն ազնիվ արարք է գործել և իրեն սպասվող պատիժն անարդարացի է։ Դատարանը մանրակրկիտ հետաքննություն կատարեց՝ հանցագործության իսկական դրդապատճառները բացահայտելու համար։

Մեղադրյալն ու իր պաշտպանները կառուցում են փաստարկների մի շարք, որը պետք է թույլ տա փրկել բուժքրոջ կյանքը, ազատել նրան ծայրահեղ ծանր պատժից, մինչդեռ դատախազը նրա գործողություններում այլ դրդապատճառներ է տեսնում և փաստարկների այլ շարք է կառուցում։ Շատ հետաքրքրական է հետևել դրանց ու տեսնել, թե ինչ բարոյական սկզբունքներից են ելնում երկու կողմերը և պաշտպանական ինչպիսի մեխանիզմներ են օգտագործում։

Դատապաշտպանները, ի դեմս նրանցից մեկի` դոկտոր Կուրտ Վյուլերի, այսպես են բացատրում բուժքրոջ վարքը, Միխայելան ինտենսիվ բուժման բաժանմունքում աշխատում է արդեն 7 տարի և գիտնականները գտնում են, որ դա սահմանային ժամկետն է, այդքան երկար նման ծանր պայմաններում բուժքույրը չպետք է աշխատի։ Բազմաթիվ մահեր տեսնելը վնասակար ազդեցություն է գործում հոգեկանի վրա։ Գուցե հենց այդ պատճառով էլ ֆրաու Ռյոդերը կորցրել է բժշկական աշխատողին այնքան անհրաժեշտ իրականության զգացումը։ Դատապաշտպանները գտնում են, որ հոգեկանի նման գերբեռնվածության հետևանքով իրենց պաշտպանյալը հանգել է ծանր հիվանդների նկատմամբ գթասրտության սխալ ըմբռնման։ Նա ցանկացել է կրճատել նրանց տառապանքները։ Եվ բուժքույրը, և նրա պաշտպանները պնդում են, որ նա ղեկավարվել է գթասրտությամբ, որը և խլացրել է նրա բանականության ձայնը։ Նրանք մատնացույց են անում այն հանգամանքը, որ մեռածներն իսկապես շատ ծանր հիվանդներ են եղել։ Ահա թե ինչպիսի ինքնաարդարացում է գտնում էվթանազաիա կատարողը և ինչ փաստարկների օգնությամբ են նրան պաշտպանում փաստաբանները։ Այս ամենի մեջ, անշուշտ, տեղ ունեն հոգեբանական պաշտպանության այն մեխանիզմի տարրեր, որը հոգեբանության բնագավառում ստացել է ռացիոնալիզացիա անունը: Փաստական և բարոյական տեսակետից անընդունելի կամ պարզապես սխալ նախադրույթներից ելնելով կարելի է կառուցել սեփական անձը կամ ուրիշին պաշտպանելու համար նախատեսված տրամաբանորեն ճիշտ փաստարկների շարք, որը կարող է միանգամայն համոզիչ թվալ։

Դատախազը, ընդհակառակը, համոզված է, որ ամբաստանյալը գործել է ելնելով ստոր զգացմունքներից ու դրդապատճառներից։ Նա ցանկացել է զգալ, որ իշխանություն ունի մարդկանց ճակատագրի վրա և ազատվել է իրեն հոգս պատճառող ծանր հիվանդներից։ Քանի որ նա ղեկավարվել է նման ստոր ձգտումներով, ուրեմն մարդասպան է, և նրան սպասում է ցմահ բանտարկություն։

Եթե ապացուցվի,ոը Մ. Ռյոդերը իսկապես գործել է գթասրտությունից դրդված, ապա նրա արարքը կգնահատվի որպես չկանխամտածված սպանություն և նա կստանա մինչև 15 տարվա բանտարկություն։

Այսպիսով, Մ. Ռյողերն իր նախաձեռնությամբ դիմել է ակտիվ էվթանազիայի՝ հիվանդներին տառապանքներից ազատելու նպատակով։ Նա իր վարքի դրդապատճառները զուտ մարդասիրական է համարում։

Մ. Ռյոդերը սիրում է ծաղիկներ ու կատուներ, ընդունում է Ֆրոյդի հայացքները, իսկ էվթանազիայի հարցում բժիշկ 3ուլիուս Հաքքեթալի հետևորդն է։ Նրա մահճակալի սնարին կախված է մի ցուցատախտակ հետևյալ խոսքերով. «Եթե կա մի բան, որից չեն աղքատանում, ապա դա միայն սիրո մեջ ժլատ լինելու սովորությունն է»:

Յու. Հաքքեթալր հայտնի վիրաբույժ է, քաղցկեղի մասնագետ, որն ունի իր հայացքները «մահին օգնելու» (գերմաներեն՝ «շտերբեհիլֆե») վերաբերյալ։ Նա հռչակվեց, երբ 1984 թվականին, ընդառաջելով մի ծեր ու անհուսալիորեն հիվանդ կնոջ՝ Հերմիի խնդրանքին, արագացրեց նրա մահը։ Նա նախապես կինոնկարահանում էր կատարել. ահա ինքը կանգնած է այդ հիվանդի մահճակալի կողքին, իսկ ծեր կինը հազիվ լսելի ձայնով ասում է. «Ես այնպես եմ տառապում, որ ցանկանում եմ մեռնել»։ Դատարանը որոշում է նրան զրկել բժշկությամբ զբաղվելու իրավունքից, բայց այդ որոշումը վերին ատյանների կողմից չի հաստատվում և բժշկին միայն տուգանում են։ Հաքքեթալր, ի տարբերոլթյուն բուժքույր Ռյոդերի, ինքը սրսկում չէր կատարում, այլ գործն այնպես էր կազմակերպում, որպեսզի հիվանդն ինքն իրեն դեղ (թույն) ներարկի, օգնում էր նրան այդ գործում։ Հենց դա էլ նրա ալիբին էր (այլուրեքությունը)։ Բանն այն է, որ ԳՖՀ քրեական օրենսգրքում «հիվանդի խնդրանքով կատարված սպանության» համար որևէ պատիժ չի նախատեսվում և 3ու. Հաքքեթալր, ինչպես պարզվում է, մեռնելու գործում ցանկացել էր օգնություն ցույց տալ ևս մի երիտասարդ կնոջ՝ Դանիելային, այդ նպատակով հատուկ սարք պատրաստելով, ինչպես նաև ծերանոցում տեղավորված և սարսափելի ցավերից տառապող իր սեփական մորը։ Մորը նա իսկապես սրսկում է կատարում և նա մեռնում է։ Ինչ վերաբերում է Դանիելային, ապա նա զղջում ու փոխում է իր որոշումր և նրան մեռնել օգնում է «Մարդասիրական մահվան Գերմանական ընկերության» աշխատակցուհին։ Նա ջրով լի բաժակի մեջ ցիանակալիում է գցում, հիվանդի բերանն է մտցնում ճկուն խողովակ, որի միջոցով և հիվանդն րնդունում է այդ թույնը։ Նախապես մագնիտաֆոնով գրանցվում են հիվանդի հետևյալ խոսքերը. «Ես շատ ուրախ եմ, որ ի վերջո կատարվեց իմ նվիրական ցանկությունը»։

Ի դեպ, հետաքրքրական է «Մարդասիրական մահվան Գերմանական ընկերության» գործունեության հիմքում ընկած փիլիսոփայությունը, որի մասին պատմում է նրա նախագահ Ատռոտտը։ Առաջին սկզբունքն այն է, որ նորմալ հոգեվիճակում գտնվող ոչ մի մարդ չի հրաժարվի կյանքից։ Երկրորդը հետևյալն է. միայն հիվանդն ինքը կարող է իր կյանքը ռիսկի ենթարկել, բժիշկն այդպիսի իրավունք չոււնի։ Մեռնելու գործում հիվանդին օգնություն առաջարկում են միայն այն դեպքում, երբ մեռնելու կենսաբանական գործընթացն արդեն սկսվել է, թեև այստեղ սխալները բացառված չեն։ Ընկերության տեսակետն այն է, որ պետք է հատուկ օրենք ընդունվի, որը հիվանդին իրավունք և երաշխիք է տալիս, որպեսզի միայն ինքը կարողանա վճիռ կայացնել իր ապրելու կամ մեռնելու վերաբերյալ, այլ ոչ թե բժիշկը։ Այդ բանը ընկերությանը փաստորեն հաջողվել է. 1984 թվականից Գերմանիայում հիվանդներն իրավունք են ստացել գրավոր կարգադրություն անել այն մասին, թե բժիշկն ինչպես պետք է գործի ճգնաժամային իրադրության պայմաններում։ Հիվանդին համապատասխան բլանկ է տրվում, որի մեջ կա նաև կետ այն մասին, որ հիվանդը կցանկանար, եթե ախտորոշվի, որ ինքը մերձմահու վիճակում է, որ իրեն տեղյակ պահեին այդ մասին, թեկուզ և դա ծանրացներ իր բարոյական վիճակը։ Կա նաև մի կետ, որին պատասխանելիս, նա պետք է գրի «այո» կամ «ոչ» պատասխանելով հետևյալ հարցին. կցանկանա՞ր, որ իր կամքով դադարեցնեին իր անիմաստ տառապանքները, թե ոչ։ Խոսքը, մասնավորապես, կյանքը երկարացնելու նպատակով զանազան սարքերի օգտագործման նպատակահարմարության մասին է (արհեստական թոքեր, դիալիզ և այլն)։ Մարդու ճակատագիրը, ըստ այդ միության սկզբունքների, չի կարող որոշել ոչ պետությունը, ոչ բժշկական ընկերությունները և ոչ էլ իրենց միությունը։ Մարդն ինքը և միայն ինքը պետք է որոշի՝ ցանկանում է ապրել ու տառապել, թե ավելի լավ է խնդրել, որ վերջ դնեն իր գոյությանը։ Այսպիսի փիլիսոփայություն ունենալով միությունը դեմ է նաև մահապատժին։

Ահա թե ինչպիսի բժշկական, բարոյական, հոգեբանական և իրավաբանական խնդիրներ են քննարկվում էվթանազիայի կապակցությամբ։

Մենք ասացինք, որ ակտիվ էվթանազիայի ընդունելի կամ անընդունելի լինելու մասին տեսակետը կապված է նաև հոգու անմահության, մահից հետո կյանքի գոյոլթյան վերաբերյալ մարդու ունեցած տեսակետի հետ: ԳՖՀ-ում բնակչության 71 տոկոսը հավատում է, որ անդրշիրիմյան կյանք գոյություն ունի, սակայն մեծամասնությունը դեմ է ակտիվ Էվթանազիային։ Վիրաբույժների գերմանական ընկերության մեջ մտնող բժիշկները գտնում են, որ եթե նույնիսկ վերջնականորեն ախտորոշված է, որ հիվանդը դատապարտված է, էվթանազիան, միևնույն է, անթույլատրելի է. բժիշկները պետք է մեղմացնեն հիվանդի ցավերը և պայմաններ ստեղծեն, որ նա ապրի որքան հնարավոր է երկար։ Գերմանիայում ևս սկսել է լայնորեն տարածվել հոսպիսների (ապաստանների) ստեղծման գաղափարը։

Վերջին՝ տարիներին առավել մեծ աղմուկ հանած դեպքերից մեկի մասին հաղորդագրություն հրապարակվեց, որի հեդինակը Վիեննայում «Իղվեստիա» թերթի թդթակից Թոսունյանն է։ Տեղին ենք համարում այս հաղորդագրությունը նույնպես բերել ամբողջությամբ։

«Վիեննայի դատարանի որոշմամբ, ավարտվեց քաղաքային «Լայնց» հիվանդանոցի չորս բուժքույրերի դատավարությունը, որոնք մեղադրվում էին ծանր հիվանդ և անօգնական այցելուներին դիտավորյալ սպանելու մեջ։ Դատարանը 32-ամյա Վալտրաուդ Վագներին և 29-ամյա Իրեն Լայդորֆին դատապարտեց ցմահ բանտարկության, իսկ 28-ամյա Մարիո Գրուբերին և 50-ամյա Շտեֆանի Մայերին՝ համապատասխանաբար 15 և 20 տարիների բանտարկության։

Հետաքննությանն ամբողջ երկու տարի պահանջվեց «մահվան հրեշտակների» գործը հետաքննելու համար։ Դատավարությունը տևեց չորս շաբաթ։ Մարդիկ սարսափով իմացան հանցագործությունների մանրամասնությունների մասին։ Մեղադրյալները խոստովանեցին, որ հիվանդներին քնաբեր նյութերի մեծ բաժիններ են տվել կամ իրենց զոհերի բերանը ջուր են լցրել, որպեսզի նրանք խեղդվեն։ Մեղադրանք էր ներկայացվել, որ այդ կերպ սպանվել է 44 մարդ, բայց պարզվեց, որ իրական զոհերի թիվը կիսով չափ պակաս է, թեև դա ոչ մի կերպ չի նվազեցնում հանցագործների պատասխանատվությունը։ Իրենց գործողությունների դրդապատճառների մասին հարցերին մարդասպանները պատասխանում Լին, որ այդ ամենը կատարել են գթասրտությունից ելնելով։ Նրանք ականջ են դրել տառապողների խնդրանքներին։ Բնակչության շրջանում ավստրիական բժշկության հեղինակությունը խիստ ընկել է, մարդիկ զարմանքով ու սարսափով իմացան, որ գոյություն ունի բժշկական հիմնարկություն, որտեղ հիվանդներին սպանում են։ Ընդ որում` հանցագործությունները կատարվել են տարիների ընթացքում և այդ մասին ոչ ոք չի իմացել։

Ակտիվ էվթանազիան վտանգավոր է նրանով, որ նույնիսկ բարձր կարգի որակավորում ունեցող բժիշկները երբեմն կարող են սխալվել այն խնդրում, թե արդյո՞ք հիվանդն իսկապես անբուելի էր։ Եթե կա հիվանդին փրկելու թեկուզ աննշան հավանականություն, բժիշկը էվթանազիայի դիմելու իրավունք չունի: Հայտնի է մի դեպք, երբ ֆրանսիացի մի բժիշկ դիֆտերիայով տառապող իր երեխային էվթանազիայի միջոցով ազատում է տառապանքներից, բայց մեկ ամիս անց պրոֆեսոր Ռուն հայտնաբերում է հիվանդությունը բուժող սիճուկը։ Մեկ այլ օրինակ. 22 տարեկան մի աղջիկ մեռած էր թվում և նրա ծնողներն ու դատարանը պահանջում էին հուղարկավորել նրան։ Սակայն, հակառակ այդ ճնշմանը, բժիշկները նրան փորձում էին վերակենդանացնել, քանի որ սարքերը ցույց էին տալիս, որ նրա ուղեղում էլեկտրական ակտիվությունը չի անհետացել և ալիքներ են գրանցվում: Տասներեք ամիս անց, արհեստական շնչառություն և սնունդ տալու շնորհիվ, աղջիկը վերակենդանացավ և նրա գիտակցությունը վերականգնվեց։

Նշենք նաև, որ էվթանազիայի կիրառման գործում կան, ինչպես տեսանք վերը բերված օրինակներից, նաև իրավաբանական դժվարություններ։ Որոշ երկրներում օրենսդրությունը խստիվ արգելում է դիմել կյանքի ընթացքին միջամտելու այդ եղանակին։ Բժիշկը պետք է ամեն ինչ անի հիվանդի կյանքը փրկելու և երկարացնելու համար։

 

Ալբերտ Նալչաջյան

"Մահվան հոգեբանություն"