Տղամարդիկ հակված են կենտրոնանալու սեռական ֆունկցիայի վրա, գնահատում են սեռական կյանքի ֆիզիկական կողմը, կանայք առավելի հաճախ միտված են դեպի հարաբերություններն ու շփումը, գերագնահատում են սեռական կյանքի զգացմունքային կողմը:

Սեքսոլոգիայի վերջին ուսումնասիրությունները ապացուցում են, որ կանանց և տղամարդկանց  շրջանում օրգազմն ունի դրական, հրաշագործ ազդեցություն: Այն ունի հակացավային, հակասթրեսային ազդեցություն, որը կապված է օքսիտոցինի ձերբազատման հետ:
Տվյալ հորմոնը մեծ քանակով արտազատվում է օրգազմի ժամանակ, որն ապացուցվում է նաև գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության ժամանակ. «Տղամարդու օրգազմի ժամանակ այնպիսի նյութեր են արտազատվում և դուրս բերվում շագանակագեղձից, որոնք իջեցնում են քաղցկեղի հավանականությունը։

Այն մարդիկ, որոնք որ ունենում են ռեգուլյար օրգազմ, ավելի քիչ են հակված ինքնասպանության և դեպրեսիայի։
Եթե անձը բավարարված է սեռական կյանքում, դա նշանակում է, որ հետագայում ևս նա առավել քիչ է հակված դեպրեսիայի»։

Սեռական կյանքի բավարարվածության և կյանքի որակի միջև կա փոխկապակցվածություն, որն ապացուցված է գիտականորեն։ Ըստ այդ ուսումնասիրության՝  91 տոոկոս տղամարդիկ և 84 տոկոս կանայք կարևորում են սեռական կյանքի ազդեցությունը իրենց ինքանզգացողության վրա և ովքեր ավելի հաճախ են ապրում սեռական կյանքով, ավելի քիչ կարիք ունեն հոգեմետ դեղերի:

Օրգազմի ժամանակ ցավազրկող մեդիատորը VIP-ն է, որը գլխացավի ժամանակ մեծ ազդեցություն  է ունենում։ Օրգազմը ցավազրկող ազդեցություն է ունենում նաև միգրենոզ գլխացավերի ժամանակ, որի ազդեցության ուժը  հավասար է 10 մգ մորֆինի ազդեցությանը»։

G կետը գտնվում է հեշտոցի առաջային պատին , այն իրենից ներկայացնում է նյարդային վերջույթների/ռեցեպտորների/ կուտակում,որը,գտնում են; որ մեծ նշանակություն ունի կնոջ օրգազմի մեխանիզնում:Այս գոտու գրգռումը ծննդաբերության ժամանակ պտղի իջնելու միջոցով, ապահովվում է ցավազրկող էֆեկտ:

Կան նաև այլ հետաքրքիր տվյալներ, որ այն կանայք, ովքեր կծու տաքդեղ են օգտագործում, , բերում է  հեշտոցի առաջային պատին գտնվող G կետի/գոտու/ վնասմանը և ցավազրկող զգացողությունն ավելի թուլանում է ։
Այդ պատճառով հին հնդկուհիները հղիությունից առաջ կծու չէին օգտագործում։ Նաև այն կանայք, ովքեր շուտ են օրգազմի հասնում, նրանց 64 տոկոսը դրան կարող են հասնել նաև պատկերացնելով, առանց որևէ շփման։

Հեղինակ` Սևադա Հակոբյան