Հիշու՞մ եք , երբ փոքր էիք,  հոգատար ծնողներն անընդհատ հիշեցնում էին զգույշ վարվել ջերմաչափի հետ ու հանկարծ չկոտրել: Իսկ ինչու՞ է անհրաժեշտ այսպիսի զգուշությունը, ի՞նչ կարող է պատահել: Կարևոր է պատաասխանել այս հարցերին, որպեսզի երեխայի մոտ հակառակն անելու ցանկություն չառաջանա: Պատմենք ջերմաչափը կոտրելու հետևանքների մասին:
 
Սնդիկը վտանգավոր է:
 
Հիշեցնենք, որ ջերմաչափը սնդիկով է լցված: Սնդիկը գոլորշանում է սենյակային ջերմաստիճանում, իսկ այդ գոլորշիները թունավոր են ու խիստ վտանգավոր: Ջերմաչափը կոտրելուց հետ սնդիկի փոքր կաթիլները վայրկենական ներծծվում են գորգի մազմզուկների, հատակի ու շրիշակների ճաքերի մեջ: Եթե մարդը երկար գտնվի այդ սենյակում, մեծ կլինի սնդիկային թունավորման ենթարկվելու վտանգը: Օրգանիզմում թունավոր նյութի կուտակումը խիսկ վտանգավոր է:
 
Ի՞նչ անել երբ ջերմաչափը կոտրվել է:
 
Սկզբում երեխաներին արագ դուրս բերեք սենյակից, նույնիսկ ավելի լավ է՝ բնակարանից: Ահազանգեք փրկարարներին: Մինչ նրանք տեղ կհասնեն, կատարեք հետևյալ քայլերը. օդափոխե՛ք սենյակը (սենյակը օդափոխելու անհրաժեշտություն կլինի 7 օրվա ընթացքում), մաքրման ընթացքում սենյակը պետք է փակ պահել՝ արգելելով երեխաների ու տնային կենդանիների մուտքը (բնակարանում սնդիկի տարածումը կանխարգելելու համար):
Եթե որոշել եք սնդիկն ինքնուրույն հավաքել՝ մի մոռացեք ռետինե ձեռնոցների, բախիլների ու թանզիվե դիմակի մասին: Սնդիկը կարելի է հավաքել ներարկիչով, խոնավ թերթով կամ ձեթով ներծծված լաթով: Առանձնահատուկ ուշադրությամբ պետք է մաքրել հատակի ու շրիշակների ճաքերն ու գորգը (եթե նրա վրա սնդիկ է ընկել): 
 
Չի՛ կարելի
 
  • սնդիկն աղբատար խողովակը նետել
  • ձեռքերով հավաքել (առանց ձեռնոցների)
  • հավաքել փոշեկուլով
 
Սնդիկը հավաքելուց հետո հատակն ու շրիշակները պետք է լվանալ քլոր պարունակող մաքրող նյութով: Իրերն ու գորգը, որոնց վրա կարող էր սնդիկ թափված լինել, օդափոխում են մեկ ամսվա ընթացքում: Արգելվում է այդ իրերը լվացքի մեքենայով լվանալ, ավելի լավ է ազատվել դրանցից: Ինչպես նաև պետք է ազատվել ներարկիչից, ձեռնոցներից, բախիլներից, դիմակից, լաթերից, որոնցով հավաքել եք սնդիկը:
Լավ կլինի սնդիկը հավաքելուց հետո ամեն դեպքում կանչեք մասնագետների, ովքեր կստուգեն՝ արդյո՞ք սնդիկի գոլորշիներ չեն մնացել օդում:
 
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am