Առաջին Փուլ   
       
Լիարժեք արդյունքի հասնելու համար մերսումը պետք է տևվի 10 րոպե: Այն սկսեք՝ երկու ձեռքերի բթամատերի ծայրերը դնելով    քթի հիմքին՝ հոնքերի մեջտեղը: Բավականին ուժեղ և հավասարաչափ ճնշում գործադրելով՝ ձեռքերը դանդաղ շարժեք այտերի ուղղությամբ մինչև ծնոտը: Այնուհետև դեմքին փափկեցնող քսուք քսեք և հավասարաչափ տարածեք: Քսուքը կարելի է պատրաստել ինքնուրույն: Դրա համար 100-200 գ սպիտակ վազելինը հալեցրեք գոլորշու վրա և հարեր մինչև խտանալը: Ավելացրեք 20-30 գ բորաթթվի լուծույթ, 50-100 գ վազելինի կամ ձիթապտղի յուղ: Քսուքին հաճելի բուրմունք տալու համար կարող եք մի քանի կաթիլ երիցուկի թուրմ ավելացնել: Կրեմը քսելուց հետո    ձեռքի ափերի հակառակ կողմով մերսեք պարանոցը սկսելով հիմքից և բարձրանալով դեպի կզակը: Պարանոցի կողքերը և հետևի մասը մերսեք մատների ծայրերով՝ շրջանաձև շարժումներով (ներքևից վերև):   
       
Շարունակեք դեմքի թուլացնող մերսումը. վերևի շրթունքի կենտրոնից սկսած՝ մատների շրջանաձև շարժումներով մերսեք մինչև այտոսկրերն րնկւսծ հատվածը: 
       
Երեսունն անց ո՛ր կինը չի երազում պահպանել դեմքի մաշկի թարմությունն ու երիտասարդությունը: Դրան կարելի է հասնել մերսման միջոցով:   
       
Աչքերի շուրջը մերսումներն արգելվում    են. միայն կարելի է մատների ծայրերով    թեթևակի թմբթմբացնել այդ մասերին:   
       
Ճակատը մերսեք մատների ծայրերով հարթեցնող շարժումներ անելով (ներքևից վերև): Սկսած հոնքերի մեջտեղից՝ շրջանաձև վերընթաց շարժումներով մերսեք ճակատը:       
       
Մերսումն ավարտեք ցուցամատներով և մեջտեղի մատներով թմբթմբացնելով ամբողջ դեմքը (բացառությամբ աչքերի շրջանի): 10 րոպե հետո փափուկ անձեռոցիկով ներծծեք դեմքի ավելորդ քսուքը կամ էլ՝ դեմքը մաքրեք անանուխի, երիցուկի թուրմի    մեջ թրջած բամբակով:       
       
Երկրորղ փուլ   

       
Այս փուլում մերսումը պետք է կատարել արագ և կտրուկ շարժումներով: Ձեռքի ծալած մատների, ինչպես նաև դաստակի թեթևասահ շարժումներով հարկավոր է մերսել ողջ դեմքը: ժամանակ առ ժամանակ մատների ծայրերով կարելի է կետային մերսում կատարել: Մկաններն ամրացնելու և   
դրանց տոնուսը բարձրացնելու համար շատ օգտակար են «կճմթող» մերսումները:   
Դրանք կատարվում են բթամատի ե միջնամատի «մկրատաձե շարժումներով»: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է առաջին կնճիռների դեպքում: Օգնում է նաև ազատվել կրկնակզակից և ուռած, փքված այտերից: Մաշկը բոլոր մատների օգնությամբ ակտիվորեն թմբթմբացնելը նույնպես արդյունավետ միջոց է մաշկի առաձգականությունը և տոնուսը բարձրացնելու համար:

 

      
Երրորդ փուլ   
       
Այս փուլում կատարվում են հատուկ վարժություններ՝ դեմքի մկաններն ամրացնելու, մաշկի տոնուսը բարձրացնելու, արյան շրջանառությունը խթանելու նպատակով, ինչն էլ իր հերթին օգտակար է կրկնակզակի և դեմքի օվալի տձևացման դեմ պայքարելու համար: Ցուրաքանչյուր վարժությունը կրկնեք 10 անգամ:   
       
Որքան հնարավոր է ամուր ձգելով շրթունքներն և լարելով մկանները արտաբերեր «Ի», «Ա», «ՈԻ» հնչյունները:   
       
Նստեք հայելու դիմաց: Հնարավորինս    ձգելով պարանոցի մկանները նայեք առաստաղին: Այդ դիրքում գլուխը թեքել դեպի աջ ուսը, վերադառնալ նախկին դիրքին, այնուհետև գլուխը թեքել դեպի ձախ ուսը: Ելման դիրք ընդունելով՝ իջեցրեք գլուխը ներքև այնպես, որ ծնոտը դիպչի աջ ուսին, այնուհետև պտտեք հակառակ ուղղությամբ ծնոտը կպցնելով ձախ ուսին: Այս վարժությունը օգտակար է կրկնակգակի առկայության դեպքում:   
       
Այս վարժությունը նույնպես կատարվում է հայելու դիմաց նստած: Ներս քաշեք    այտերը: Այնուհետև ուռեցրեք նախ՝ մեկ այտը, այնուհետե՝ երկրորդը: ժպտացեք բերանի մի կեսով՝ բարձրացնելով և իջեցնելով դրա անկյունը: Նույնը կատարեք բերանի    մյուս կեսով: Այս վարժությունն օգտակար է հաստ, կախված այտերի դեպքում:    

 

 

 

Աղբյուրը` doctors.am