«Հելիոս» բժշկական կենտրոնի թերապևտ Կատյա Բեգլարյանը պատասխանում է  օրգանիզմի դիմադրողականությանը (իմունիտետ)  վերաբերող կարևոր հարցերի:


Ի՞նչ է իմունիտետը:

Օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը), պաշտպանողական ռեակցիան է ներքին և արտաքին՝ գենետիկորեն  օտար ազդակներին, որը կոչվում է անտիգեն։ Արտաքին ազդակ են համարվում մանրէները, վիրուսները, սնկերն ու մակաբույծները, իսկ ներքին ազդակ՝ բջիջները, որոնք ենթարկվել են փոփոխության՝ օնկոբջջիջները, արյան հիվանդությունների դեպքում փոփոխված բջիջները կամ իմունային բջիջները որոնք փոխակերպվել են ագրեսորի և առաջացնում են աուտոիմուն հիվանդություն։ Իմունային ռեակցիայի արդյունքում արտադրվում են սպիտակուցներ՝ հակամարմիններ (իմունոգլաբուլին), որոնք էլ պայքարում են այդ անտիգենի դեմ։ Շատերին հետաքրքրում է՝ ո՞ր օրգաններն են մասնակցում իմունիտետի առաջացմանը։
Կան մի քանի օրգաններ, որոնք մասնակցում են այդ պաշտպանողական մեխանիզմների ձևավորմանը. այդ թվում են` նշիկները, լյարդը, փայծաղը, ավշային, արյունային համակարգերը։ Այդ պատճառով  էլ կոչվում է համակարգ,  բոլոր օրգանները ներդաշնակ աշխատում են այս ուղղությամբ։

Ասում են, որ իմուն համակարգն ունի հիշողություն։ Կա՞ արդյոք նման բան։

Այո, իմունային համակարգի կարևորագույն հատկանիշներից է հիշողությունը: Իմունային համակարգի տարրերը, որոնք մեզ հեռու են պահում վարակներից, հիշում են նախկինում օրգանիզմ ներթափանցած մանրէներին և վիրուսներին և պատրաստվում են դրանք վերացնել:

Ճի՞շտ է, որ  իմունիտետը լինում է 2 տեսակի՝ բնական և արհեստական:

Տարբերում ենք բնական և արհեստական իմունիտետ։ Բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի։  Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ։ Այն տեսակային է՝ բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր անհատներին։ Հետաքրքիր է, որ նորածին երեխան կրծքի կաթի միջոցով մորից ստանում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են օրգանիզմը մինչև իր իմունային համակարգի ձևավորումը։
Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, և որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ։ Այս դեպքում, հետագայում մարդն այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ։ Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ։ Այն կարող է լինել ակտիվ և պասիվ։ Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները՝ պատվաստուկների ձևով։ Այդպիսի պատվաստումը, որը կոչվում է վակցինացիա, հիվանդություն չի առաջացնում, բայց պահպանում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը։ Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ։ Իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանողական  հարմակարգ է, ախտածին մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար։
 
Որոնք են ցածր դիմադրողականության ախտանշանները։

  • Թուլություն,
  • Հոգնածություն,
  • Աշխատունակության անկում,
  • Հաճախակի հիվանդանալը, հատկապես  եթե հիվանդությունը ձգձգվում է և ընթանում է բարդություններով,
  • Քնի խանգարումները:

Կնշե՞ք թե որոնք են ցածր իմունային համակարգի պատճառները:

Գոյություն ունեն մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք նպաստում են դիմադրողականության անկմանը: Դրանցից են`

  • Միկրոսննդարար նյութերի պակասն ամենօրյա սննդակարգում,
  • Քիմիական նյութերը,
  • Օրգանիզմի տոքսինները,
  • Սթրեսււ,
  • Հակաբիոտիկների չարաշահում,
  • Քնի պակասը,
  • Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքի ընդունում,
  • Ծխելը:

Իսկ ի՞նչը կարող է նպաստել իմունիտետի բարձրացմանը կամ այն մշտապես ամուր պահելուն և ինչպե՞ս կարելի է իմանալ արդյոք իմունիտետը բարձր է թե ոչ:

Որպեսզի լավացնենք ինքնազգացողությունը և օրգանիզմի վիճակը, ապա պետք է բարձրացնենք օրգանիզմի դիմադրողականությունը։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է իմանանք՝  ինչպես տան պայմաններում բարձրացնել դիմադրողականությունը: 

  • Հավասարակշռված (ռացիոնալ) սննդակարգ, ռացիոնալ սնվելը ենթադրում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամիններ, և հանքային նյութերի ճիշտ զուգակցում։  BT կառոտինով հարուստ բանջարեղեն և մրգեր։ Օգտակար են բնական մեղրը, ակնամոմը, մայրակաթը, ծաղկափոշին, օմեգա 3-ով հարուստ սնունդ, կտավատի ձեթ, կոճապղպեղ,  որոնք և բարձրացնում են դիմադրողականությունը, և պայքարում են վիրուսի դեմ։
  • Ֆիզիկական ակտիվություն,
  • Կանոնավոր քուն,
  • Բնակարանային տարածքի հաճախակի օդափոխում,
  • Անձնական հիգիենայի կանոնների պահպանում:

Կա՞ արդյոք հետազոտթյունների ցանկ, որոնք կարող են տեղեկացնել մեզ իմունիտետի բարձր կամ ցածր լինելու մասին։

Տարին 1-2 անգամ ցանկալի է հանձնել այս հետազոտությունները։

  • Արյան ընդհանուր հետազոտություն,
  • Վիտամին D, B12, ըստ անհրաժեշտության կատարվում են առավել խորացված հետազոտություններ։

Իրականացնելով նշված միջոցառումները՝ հնարավո՞ր է ունենալ բարձր իմուն համակարգ։

Այս բոլոր միջոցառումները շատ կարևոր են, բայց արագ չեն բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, այդ իսկ պատճառով պետք է զուգակցել վիտամինային հավելումների հետ։ Ասեմ, որ վիտամինային հաբերը, անցնելով աղեստամոքսային համակարգով, յուրացվում է միայն 50%-ով։ Որպեսզի օրգանիզմն այն յուրացնի 100%-ով, դա  պետք է իրականացնել կաթիլային ներարկումների միջոցով՝ հատուկ վիտամինային և միկրոտարրեր  կոկտեյլներով։ Համեցեք  «Հելիոս» բժշկական կենտրոն, որտեղ այս միջամտությունը կատարվում է խորհրդատու բժշկի օգնությամբ և հսկողությամբ: Պացիենտին, իհարկե,  նախապես հետազոտում ենք և պարզում, թե ինչի պակաս ունի օրգանիզմը։ Նշեմ նաև, որ թերապևտի խորհրդատվությունն անվճար է։  

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ։