Ոտնաթաթի և եղունգների հիվանդությունների բուժման ոլորտում մասնագիտացած «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2015թ-ին: Կենտրոնում բժշկական ծառայությունները մատուցում են փորձառու և բարձրակարգ բժիշկ-մաշկավեներաբաններ, մաշկաբան-կոսմետոլոգներ, բժիշկ-էնդոկրինոլոգներ: Կենտրոնում ոտնաթաթի բժշկական խնամքն իրականցվում է գերմանական GEHWOL մասնագիտացված խնամքի միջոցներով, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնն է: Օգտագործվում է համաշխարհային հեղինակություն ունեցող GERLACH տեխնիկա: Բոլոր նյութերն էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում արհեստական հավելումներ: Մեր կենտրոնում բոլոր ծառայությունները կատարվում են ախտահանված ու միանվագ օգտագործման գործիքներով։ «Հելիոս Պոդոլոգիա»-ն իրականացնում է դրանց լիարժեք բժշկական ախտահանում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ձեռքերի և ոտքերի էսթետիկ կողմն ապահովում է Jessica ամերիկյան բրենդը, որի հիմնադիրը հայազգի Ջեսիկա Վարդուղյանն է: Այս ապրանքանիշի միակ ու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում նույնպես «Հելիոս» բժշկական կենտրոնն է: Jessica ամերիկյան բրենդն ունի նաև եղունգները կրծելու դեմ հատուկ նյութեր:
Կենտրոնի մասնագետները վերապատրաստում են անցել գերմանական Հաննովեր քաղաքի հեղինակավոր «Պոդոլոգիական դպրոց»-ում, լիցենզավորված են, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները ոլորտի առաջատար ընկերություններում:
«ՀելիոսՊոդոլոգիա»-ն հանդիսանում է «Հելիոս» բժշկական կենտրոնի մասնաճյուղ, որը հիմնել է Պոդոլոգների հայկական ասոցիացիան, որտեղ ընդգծված են բժիշկ-պոդոլոգներ
«Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնում բժիշկ-պոդոլոգի կողմից տրամադրվում են հետեվյալ բժշկական ծառայությունները`
Կենտրոնի բարձրակարգ էսթետներն ապահովում են ձեռքերի եվ ոտքերի գեղեցկությունն ու խնամքը՝ մատուցելով հետևյալ էսթետիկ ծառայությունները`
«Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոն դիմելով կարող եք ստանալ՝