Էբոլա վիրուսով վարակման դեպքեր գրանցվել են աֆրիկյան մայրցամաքում: Վիրուսը նորմայում բնակվում է կենդանիների օրգանիզմում, սակայն նրանք հիվանդությամբ չեն տառապում: Մարդու և այդպիսի կենդանու կոնտակտի հետևանքով մարդը կարող է վարակվել և վարակել այլ մարդկանց: Մարդուց մարդուն փոխանցվելն էլ հանգեցնում է համաճարակի բռնկման՝ ինչպես վերջերս արևմտյան Աֆրիկայում: Այժմյան բռնկումը ամենամեծն է մինչև օրս գրանցվածներից:

Որո՞նք են ախտանիշերը, ինչպես ախտորոշել

Վիրուսի վաղ ախտանիշերն են ` ցան, հոգնածություն, մկանացավ, ուժեղ գլխացավեր: Հաճախ ինֆեկցիան առաաջացնում է հեմոռագիկ տենդ, որին ջերմության բարձրացումից բացի բնորոշ է նաև արյունահոսություն` հաճախ արյունով փսխման և արյունային լուծի տեսքով: Ախտորոշել վիրուսը հնարավոր է արյան քննության միջոցով, որի ընթացքում որոշվում է վիրուսի քանակն արյան մեջ: Վիրուսի քանակը իրականում ավելի կարևոր ցուցանիշ է, քան ախտանիշերի արտահայտվածությունն ու քանակը:

Ինչպե՞ս է այն տարածվում

Վիրուսը փոխանցվում է օրգանիզմի կենսաբանական հեղուկների միջոցով՝ հատկապես արյան, քանի որ այնտեղ վիրուսի պարունակությունն ամենամեծն է: Հիվանդության վերջին փուլերում տեղի է ունենում անկառավարելի արյան կորուստ: Վիրուսը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, հետևաբար, հիվանդ մարդու հետ միևնույն սենյակում գտնվելը վտանգավոր չէ:

Հնարավո՞ր է արդյոք կանխարգելել կամ բուժել

Կանխարգելումը բանալին է: Հայնտի է, որ այնպիսի պարզ սանիտարական նորմերի պահպանումը` ինչպիսին օրինակ հաճախ ձեռքերը լվանալն ու հիվանդի հետ շփվելիս բժշկական ձեռնոցների կրումն է, զգալի նվազացնում է վիրուսով վարակվելու վտանգը: Ցավոք, բուժման միջոց կամ պատվաստանյութ գոյություն չունի: Սակայն պատշաճ բժշկական հսկողության դեպքում, հիվնադի վիճակը բարելավվում է: Կան բուժման մի քանի էքսպերիմենտալ տարբերակներ, որոնց արդյունավետությունը ապացուցված չէ:

Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա

Շտապենք Ձեզ հանգստացնել` ոչ: Աֆրիկայում հիվանդության տարածման պատճառը իրենց առողջապահական համակագի անկատարությունն է՝ հիվանդներին մեկուսացնելու հնարավորության բացակայությունը, որոշ ցեղերի սովորույթները, որոնք արգելում են բժշկական միջամտությունը: Այպիսով, եթե վիրուսը նույնիսկ հայտնվի մեր մայրցամաքում, կհաջողվի ժամանակին կանխել նրա տարածումը, իսկ բռնկումը, ամենավատ դեպքում էլ ընդամենը մի քանի մարդու կախտահարի:

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ Zdorovieinfo.ru

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am