Ալվինա Դավթյանը Հայաստանի հոգեբանների ﬕության երիտասարդական թևի ներկայացուցիչն է։ Նա նաև «Psi Chi» հոգեբանության ﬕջազգային պատվավոր ﬕության անդամ է։

«Ես ու իմ ներքին ես-ը» գիրքը հոգեբանական ներքին ճանապարհորդություն է՝ դեպի ինքնաճանաչում, զգացմունքների բացահայտում և մարդու իրական «ես»-ի հետ հանդիպում։

Գիրքը անդրադառնում է մարդու ներաշխարհին, ինքնագնահատականին, հուզական պայքարներին, սիրուն, հիասթափություններին և ներքին ուժի վերագտնմանը։ Այն ոչ միայն մտորումների հավաքածու է, այլ նաև ապրումների ու հոգեբանական դիտարկումների միջոցով ընթերցողին օգնում է ավելի խոր ճանաչել ինքն իրեն։


Հեղինակի խոսքով` Գրքում կան մտքեր, զգացողություններ, ներքին պայքար ու այն ճանապարհը, որով մարդը փորձում է հասնել ինքնաճանաչման և ինքնաբացահայտման։

« Հաճախ ձեզ տվեք այս հարցերը` ով եմ ես, ինչ եմ ցանկանում և ուր եմ գնում…Որովհետև հենց այդ հարցերի պատասխաններն են ձևավորում մարդու իրական ճանապարհը»։

«Կյանքի աղմուկի մեջ երբեմն կորցնում ենք ամենակարևորը՝ կապը ինքներս մեզ հետ։ Մենք սովորում ենք լսել բոլորին, բացի մեր ներքին ձայնից, թաքցնել զգացմունքները, անտեսել վախերն ու իրական ցանկությունները։ Բայց հենց ինքնաճանաչումն է այն ճանապարհը, որը մարդուն վերադարձնում է դեպի ներքին խաղաղություն ու սեփական «ես»-ի ընդունում։

Այս գիրքը փորձ է՝ խոսելու մարդու ներաշխարհի, ապրումների, ներքին պայքարների ու վերափոխման մասին։ Եվ եթե այն թեկուզ մեկ մարդու օգնի կանգ առնել, լսել իրեն ու ավելի լավ հասկանալ իր հոգին, ապա այդ ճանապարհն արդեն իմաստավորված կլինի»:

Գրքում առկա են հեղինակային հարցարաններ և վարժություններ, որոնք նպաստում են ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը՝ օգնելով ընթերցողին ավելի խոր հասկանալ սեփական ներաշխարհը, զգացմունքներն ու ներքին պայքարները։

Գրքի բանախոսներն էին՝
ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ, «ես ու իմ ներքին եսը» գրքի գրախոս՝ Դիանա Սարգսյան

«Targeting» մարքեթինգային ընկերության,
Simple Business Academy-ի համահիմնադիր ևգլխավոր տնօրեն, բիզնես քոուչ, գրքերի հեղինակ՝ Գոռ Կարապետյան

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ՝ Լաուրա Ավետիսյան

Բանաստեղծ, մանկավարժ, «Նռանէ» հրատարակչության հիմնադիր,

«Ես ու իմ ներ քինեսը» գրքի խմբագիր՝ Գոռ Հարությունյան