Հունվարի 30-ին Էլիտ Պլազա բիզնես-կենտրոնում կկայանա «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» խորագիրը կրող միջազգային գիտագործնական գիտաժողովը։ Մասնակցությունն անվճար է: Հիշեցնենք նաեւ, որ հենց գիտաժողովի ընթացքում ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը գրանցել Ֆրեդ Ուշակովի՝ «Ինչպես չվախենալ պտղի սրտի սքանավորումից» թեմայով դասընթացին, որը կկայանա մարտի 26-27-ը։ Ստորեւ կարող եք ծանոթանալ գիտաժողովի ծրագրին.

Կոնֆերանսի  ծրագիր
 
2016թ. Հունվարի 30
 
Հղիության կրելախախտ: Միջգիտակարգային խնդիր:
 
10.00 Մասնակիցների գրանցում 
 
10.30 - 10.45 Կոնֆերանսի բացում
 
Բացման խոսք`
 
ՀՀ գլխավոր մանկաբարձ -  գինեկոլոգ,  ՀՀ ՄԳՆԱ-ի նախագահ, ակադեմիկոս  Աբրահամյան Ռ.
ՄԳՈՒԱՀԱ – ի  նախագահ պրոֆ. Թոխունց Կ.
 
10.45 -11.30  Հղիության վաղ շրջանների պարադոքսներ: պրոֆ. Ռադզինսկի Վ.
 
11.30 - 12.15  Վերարտադրողական վարակաբանություն:  պրոֆ. Ռադզինսկի Վ.
 
12.45 - 12.30   Կրելախախտի իմունոլոգիական պատճառները :   բ.գ.դ.    Բլբուլյան Ա.,  Վերարտադրողական Առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Հանրապետական Ինստիտուտի  փոխտնորեն գիտության գծով
 
12.30 - 12.45  Էնդոմետրին (բնական միկրոնիզացված պրոգեստերոն) - արագ լուծվող հեշտոցային հաբեր, հատուկ մշակված դեղաձև   հղիության պահպանման համար:   Նինիդզե Ի.,  Ֆերրինգ ԴԸ  մենեջեր
 
12.45 – 13.15  Քննարկում: Հարցեր:
 
13.15 - 14.00  Ճաշի ընդմիջում
 
14.00 - 14.15  Գենետիկական ռիսկի գնահատումը սովորույթային կրելախախտի դեպքում: Կ.գ.թ. Միդյան Ս.
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ի ցիտոգենետիկայի լաբորատորիայի ղեկավար                                                 
 
14.15 - 14.45  Անատոմիական խնդիրները սովորույթային կրելախախտ ունեցող կանանց մոտ և 3D ՈՒՁՀ կիրառումը դրանց ախտորոշման մեջ Բ.գ.դ. , ԵՊԲՀ պրոֆ.  Թոխունց Կ.
 
Անատոմիական գործոնների շտկում (կլինիկական դեպքեր)                              
բ.գ.թ. Մանվելյան Վ.,   “Սուրբ Աստվածածին” ծննդատուն    
 
14.45 - 15.00 Հայրական գործոնը սաղմի զարգացման վաղ փուլերի խանգարումներում:
Սերմնաբջիջների ԴՆԹ-Ֆրագմենտացիա և  հղիության կրելախախտ: Մելիքյան Ք., «Վիտրոմեդ» ԲԿ գլխավոր բժիշկ
 
15.00 - 15.15  Պայպ-Բիոպսիա մեթոդի օգտագործման դերը հղիության կրելախախտի հաճախականության նվազեցման մեջ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում: Թումանյան Ա.,“Պտղաբերության” կենտրոն
 
 
15.15 - 15.30  Գենետիկ ոչ ինվազիվ պրենատալ սկրինինգ (NIPT) , նախաիմպլանտացիոն գենետիկ դիագնոստիկա (PGD)  և սկրինինգ (PGS): Կ.գ.թ.  Բաբիկյան Դ., «ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի  մոլեկուլյար գենետիկայի լաբորատորիայի ղեկավար   
                                                                           
 
15.30 – 16.00  Տրանսվագինալ ցերվիկոմետրիա ըստ ISUOG  և FMF չափորոշիչների: Ինչպես, երբ, ինչ հաճախականությամբ:
Ինֆեկցիոն-բորբոքային գործոնների դերը սովորույթային կրելախախտի էթիոլոգիայում ՈՒՁ դիագնոստիկայի մասնագետի դիտանկյունից: Էխոգրաֆիկ սլաջի ֆենոմեն: Բ.գ.թ. Աբովյան Դ.,« Էրեբունի» ԲԿ:
 
16.00 - 16.15  Տրոմբոէլաստոմետրիան գինեկոլոգիայում: Ավետիսյան Ա., «Prom-Test Laboratories»
 
16.15 - 17.00 Պրակտիկ ցուցադրություն փորձագետների մասնակցոիթյամբ « Philips» ընկերության  EPIQ 5 պրեմիում դասի  սարքի կիրառմամբ:
17.00             Սերտիֆիկատների հանձնում:
 
 
 

Աղբյուրը՝ Doctors.am