ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կազմակերպում է դասընթաց` «Կենսաէթիկայի հիմունքները: Կենսաբժշկական և կլինիկական հետազոտությունների կենսաէթիկական փորձաքննություն»: Դասընթացը վարելու են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայության նախարարության կողմից գրանցված կենսաէթիկայի խորհրդի բարձր որակավորում ունեցող փորձագետներ: Դասընթացի ավարտին քննություն (թեստավորում) հանձնած մասնակիցներին կտրվի համապատասխան դիպլոմ: Դասընթացը անց է կացվելու ս.թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը, հայերեն և ռուսերեն լեզուներով:
Դասընթացի արժեքը՝ 30000 դրամ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.molbiol.sci.am/innovation/innov_arm.html: Ցանկացողները կարող են գրանցվել մինչև սեպտեմբերի 30-ը՝ զանգահարելով 094826364 հեռախոսահամարով կամ էլ. փոստով` [email protected], նամակում նշելով Ա.Ա.Հ. , կոնտակտային տվյալներ (հեռ., էլ. փոստ և այլն):