Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է միշտ զգոն լինեն, հետեւեն իրենց սննդակարգին եւ կենսակերպին: Ինչպես ասում են՝ սրտի հետ կատակ չես անի, եւ ուրեմն անհրաժեշտ է մշտապես ուշադիր լինել Ձեր կամ Ձեր հարազատի «սրտային» խնդիրների նկատմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք 6 պարտադիր քայլ, որոնց պետք է հետեւել, եթե սրտի հետ կապված խնդիրներ կան:
1. Սկսեք վերահսկել զարկերակային ճնշումը
Եվրոպացի սրտաբանները նշում են, որ 130/90 mmHg սիստոլիկ ճնշումից ավելին արդեն համարվում է բարձր ցուցանիշ , եւ կարիք կա այն իջեցնելու: Ցանկալի է սիստոլիկ ճնշումը հասցնել 120 mmHg, եւ ոչ դրանից պակաս:
2. Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի քանակը
Ճնշման եւ խոլեստերինի կարգավորման դեղերը պետք է խմել ոչ թե երբ ցանկանում եք, այլ ամեն օր՝ մինչեւ կյանքի վերջ:
3. Խուսափեք չափից շատ կալորիաներ ընդունելուց եւ նստակյաց կյանք վարելուց
Սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ ճարպակալումը խիստ հակացուցված է, հատկապես՝ որովայնի հատվածում: Տղամարդկանց մոտ նորմալ է համարվում գոտկատեղի 90 սմ չափը, կանանց պարագայում՝ 80 սմ:
Յուրաքանչյուր ավել սանտիմետր բարձրացնում է ինֆարկտի, ինսուլտի եւ սրտային անբավարարության ռիսկը: Սննդակարգից պետք է բացառել խմորից պատրաստված ուտեստները, քաղցրեղենը, ապխտած եւ աղի մսամթերքը՝ դրա փոխարեն նախապատվությունը տալով բանջարեղենին եւ մրգերին:
4. Եղեք ֆիզիկապես ակտիվ
Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ ավելի կարեւոր է, քան առողջ սննդակարգը: Որպեսզի սիրտն ու անոթները տոնուսի մեջ լինեն, անհրաժեշտ է օրական 30–40 րոպե քայլել:
5. Գինի խմեք
Ապացուցված է, որ կարմիր չոր գինին 2 անգամ նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը, բայց միայն այն դեպքում, եթե չափը չանցնեք: Տղամարդկանց թույլատրվում է 240 գրամ գինի, կանանց՝ դրա կեսը:
6. Հանքանյութերով հարուստ սնունդ օգտագործեք
Սրտին հանքանյութեր են անհրաժեշտ, որոնցից ամենակարեւորը կալիումն ու մագնեզիումն են: Դրանք կան բանանում, ծիրանաչրում, հազարի թերթիկներում, ծովամթերքում, կարտոֆիլում, ընդեղենում, շոկոլադում: Սրտի համար իդեալական աղանդեր է համարվում դառը շոկոլադը (70% մաքուր կակաո): Դրա օգտագործումն ամիսը 1-3 անգամ դրական ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա:
Աղբյուրը՝ Doctors.am