Տարիքի հետ ոչ միայն մարդու իմաստությունն ու փորձն է ավելանում, այլեւ մեծանում է միզապարկի քաղցկեղի ռիսկը:
Իհարկե, միզապարկի քաղցկեղը կարող է հանդիպել յուրաքանչյուր տարիքի մարդկանց մոտ, սակայն այն առավել տարածված է տարեց տղամարդկանց, քան երիտասարդ տղամարդկանց ու կանանց մոտ:
Ուռուցքաբան Մոշ Օրնսթեյնն ասում է, որ 27 տղամարդուց մեկի մոտ միզապարկի քաղցկեղի զարգացման հավանականություն կա, մինչդեռ կանանց դեպքում՝ 89-ից մեկի մոտ:
Ինչո՞ւ է այդպես.
Քանի որ տղամարդիկ ավելի շատ են ծխում եւ ավելի հաճախ են ընտրում վտանգավոր մասնագիտություններ:
«Որոշ մասնագիտությունների, ինչպես օրինակ՝ հրշեջի, մեքենա վերանորոգողի կամ բեռնատարի վարորդի դեպքում, միզապարկի քաղցկեղի ռիկսը մեծանում է, քանի որ դրանք ենթադրում են ամենօրյա շփում թունավոր նյութերի հետ:
Բացի այդ, աշխատանքը քիմիական նյութերի՝ անուշահոտ ամիններ, կաշի, տեքստիլ, ալյումին, պլաստիկ, մետաղ, տարբեր գունանյութեր, նույնպես մեծացնում է քաղցկեղի ռիսկը»,-նշում, է բժիշկը:
Իսկ ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել միզապարկի քաղցկեղի ռիկսը. առաջարկում ենք հետեւել մի քանի պարզ կանոնի՝
- Մի՛ ծխեք
- Քիմիական նյութերի հետ աշխատելիս պահպանեք անվտանգության կանոնները
- Շատ ջուր խմեք
- Հետեւեք առողջ սննդակարգի (մրգեր, բանջարեղեն, ընդեղեն եւ օմեգա 3-ով հարուստ ծովամթերք, սպիտակցուց, խուսափեք կարմիր մսից եւ ճարպերից)
- Այցելեք բժիշկի՝ ցանկացած նախանշանի դեպքում
- Ճշտեք՝ արդյոք ունե՞ք գենետիկական նախատրամադրվածություն միզապարկի քաղցկեղի նկատմամբ (ընտանիքում որեւէ մեկն ունեցել է քաղցկեղ, թե՝ ոչ):
Աղբյուրը՝ Cleveland Clinic