Բժիշկները նախազգուշացնում են. եթե Ձեր երեխայի մոտ հայտնաբերվել է խոլեստերինի բարձր մակարդակ, ապա պետք է հետևողականորեն հետևել նրա առողջությանը:
 

Ֆրանսիայի «Մանկաբուժության միության Սննդի կոմիտեն» կատարել է հետազոտություն 2-10 տարեկան երեխաների շրջանում և պարզել, որ միջին հաշվով նրանց 5%-ի մոտ հայտնաբերվել է բարձր խելոստերին: Մի շարք երկրներում այս ցուցանիշը առավել բարձր է. օրինակ՝ ԱՄՆ-ում խոլեստերինի բարձր մակարդակ է գրանցվել երեխաների 20%-ի մոտ:

Սակայն մտահոգիչ է ոչ միայն այդ փաստը, այլև այն, որ այսօր երեխաների մոտ հայտնաբերվում է ոչ թե սովորական, այլ ժառանգական խոլոստերին: Այդպիսի երեխաները, որպես կանոն, ունեն գոնե մեկ բարեկամ, ով ունի խոլեստերինի բարձր մակարդակ կամ սրտի հիվանդություն:

Ի՞նչ վտանգ է ներկայացնում երեխաների մոտ խոլեստեինի բարձր մակարդակը: Այն բարձրացնում է հասուն տարիքում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և կրճատում է կյանքի տևողությունը: Ռիսկը նվազեցնելու համար պետք է ոչ միայն դեղորայքային բուժում, այլև  սննդակարգի փոփոխություն: Երեխայի ամենօրյա սննդակարգից բացառե՛ք կենդանական ճարպերը և ավելացրե՛ք առավել շատ թարմ մրգեր և բանջարեղեն:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru, heartuk.org.uk