Դուք ընդամենը 40 տարեկան եք, սակայն ձեր մաշկի վրա սկսել են հայտնվել այդ զզվելի, տձև գունավորումները: Մի՛ հուսահատվեք. դա չի նշանակում, որ դուք արդեն ծերացել եք: Դրան դեռ բավական ժամանակ կա: Պարզապես ձեր օրգանիզմը, ի պատասխան ֆիզիոլոգիական փոփոխությունների, մելանին գոյացնող ավելի շատ բջիջներ է արտադրում, իսկ արևի ճառագայթների ազդեցությամբ այդ գործընթացն  ավելի է ակտիվանում: Արդյունքը պիգմենտային բծերն են: Դրանց դեմ առանց կոսմետոլոգի օգնության դժվար թե հնարավոր լինի պայքարել: Իսկ այդ "գունավորված" մաշկի վերին շերտը վերացնելու լավագույն և կիրառելի տարբերակը քիմիական փիլինգն է կամ էլ լազերային հղկումը:

Սակայն թե՛ մեկը, թե' մյուսը կարելի է անել միայն աշնանն ու ձմռանը, որից հետո պետք է անընդհատ հետևել, որպեսզի մաշկին նոր բծեր չառաջանան: Տարվա ցանկացած   
եղանակին խորհուրդ է տրվում օգտվել արևի ճառագայթներից պաշտպանող   
քսուքներից, սպիտակեց նող դիմակներ դնել:   
Մոռացեք լողափի մասին, եթե իհարկե չեք ցանկանում մաշկը "զարդարել" նոր բծերով:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am