Հարգելի այցելու

Առողջութունը մարդու կյանքում առաջնային կարևորություն ունի, և մեր առողջությունից է կախված կյանքի ոչ միայն տևողությունն, այլև որակը: Առողջության պահպանման առաջին նախադրյալը լիարժեք և ճիշտ տեղեկացված լինելն է: Առողջապահության ոլորտում իրազեկված հասարակություն ձևավորելու համար մեծ դեր ունի անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը:


Ողջունում եմ Doctors.am կայքի հայտնությունը, որի առաքելությունն է հանրությանը տրամադրել Հայաստանում առողջապահության ոլորտին վերաբերող համալիր տեղեկատվություն: Իրազեկելով և կրթելով հասարակությանը` մենք կարող ենք կանխել բազմաթիվ հիվանդությունների առաջացումը և տարածումը:

Doctors.am կայքը կարող է բժշկական տեղեկատվություն ստանալու մատչելի աղբյուր լինել նաև բուժաշխատողների համար, այն կօգնի վերջիններիս մասնագիտական առաջընթացում, իսկ ուսանողներին` գիտելիքի ձեռքբերման հարցում:

Հուսով եմ` Doctors.am կայքը կդառնա Ձեր առաջին օգնականը, տեղեկատուն և խորհրդատուն` բժշկական բնույթի հարցերի պատասխաններ և անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար:

Եղեք առողջ:

ՀՀ Առողջապահության նախարար
Հ. Քուշկյան