Հարգելի ծնող, մինչև 5 տարեկանը, երեխան, եթե ունի թոթով խոսք, պետք չէ անհանգստանալ,բայց և պետք չէ նրա թոթով,մանկական խոսքով ուրախանալ,պատմել մյուսներին,թե ինչպես է նա,օրինակ ռետինին ասում լետին,կամ շունիկին ՝ սունիկ: Դուք պարտավոր եք Ձեր երեխային ապահովել ճիշտ, գրագետ խոսքով:Որքան էլ նա սխալ խոսի՝ ուղղեք նրան, սխալ արտաբերվող բառը ճիշտ արտասանեք, նա պետք է լսի ճիշտ խոսք: Հիշե՛ք, որ անօգուտ է հրամայական տոնը և պատիժները, մի՛ մեղադրեք նրան, եղեք հետևողական և ուղղումները կատարեք հանգիստ:

Մայրենի լեզվի հնչյունային համակարգի ձևավորումը ավարտվում է 5 տարեկանում:Ուստի հնչարտաբերման շտկման հետ կապված աշխատանքները պետք է սկսել 5 տ-ից հետո:

Մայրենի լեզվի հնչյունների յուրացումը տարբեր երեխաների մոտ  ընթանում է տարբեր կերպ: Այդ ճանապարհին յուրաքանչյուր երեխա հանդիպում է դժվարությունների. ոմանց մոտ հետզհետե հաղթահարվում է, ոմանց մոտ՝ ոչ: 5 տ-ից հետո սխալ հնչարտասանությունը դիտվում է ոչ թե որպես տարիքային, այլ որպես պոթոլոգիա, և պետք է դիմել լոգեպեդի, հոգեբանի օգնությանը:

Ստորև ներկայացնում ենք պարզագույն լոգոպեդական խաղ, որը հնարավոր է  իրականացնել տանը.

"Շո՜գ է … սա՜ռն է"
"Ս" և  "շ" հնչյունների տարբերակում

Կանգնել հայելու առաջ (ծնողը պետք է լինի երեխայի ետնամասում կամ կողքը, այնպես, որ երեխան տեսնի ծնողին և կրկնի արտաբերական վարժությունները),բերանը բացել, լեզուն տանել հետ, շուրթերը կլորացնել, ձգել առաջ և փչել ձեռքին: Ձեռքը պետք է "շոգի": Եթե ձեռքը շոգեց ուրեմն "շ" - ն ստացվել է:

"Ս"-ն ճիշտ արտաբերման համար միացնել ատամները, լեզուն ատամերի հետևում է , շուրթերը ժպտում են, փչել ձեռքին: Փչելու ընթացքում թույլ չտալ,որ չարաճճի լեզուն դուրս գա ատամների արանքից:  Ձեռքը պետք է "սառի":  Եթե ձեռքը "սառեց", ուրեմն "ս"-ն ստացվել է:

Այսպես երեխան խաղի ձևով կարող է տարբերել "շ" և "ս" հնչյունները և հասկանալ, որ ամեն հնչյուն ունի իր համար համապատասխան արտաբերական դիրքը:

 

Աղբյուրը՝ Doctors.am