Մարդն ամենաքիչը վեց ժամ պետք է քնի գիշերը, որպեսզի սիրտն առողջ լինի, ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը:

Քնի պակասը կարող է առաջացնել աթերոսկլերոզ, ինչն էլ, իր հերթին, կարող է նպաստել սրտամկանի ինֆարկտի եւ սիրտ-անոթային համակարգի այլ խնդիրների առաջացմանը: 

Հետազոտությանը մասնակցել է 4000 մարդ: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք գիշերը քնել են 6 ժամից պակաս, 27 տոկոսով ավելի են հակված եղել աթերոսկլերոզ ձեռք բերելուն, քան նրանք, որոնք քնել են 7-8 ժամ: 

Չնայած սրան, ճափից դուրս երկար քունը նույնպես լավ չէ սրտի առողջության համար: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն կանայք, որոնց գիշերային քունը 8 ժամից երկար է տեւել, ունեցել են աթերոսկլերոզի մեծ ռիսկ: 

Ի դեպ, հետազոտության այն մասնակիցները, որոնք ունեցել են վատ եւ կարճ քուն, հակված են եղել նաեւ օգտագործելու շատ ալկոհոլ եւ կոֆեին:


Աղբյուրը՝ WebMd.com