Նախաճաշը մեծ դեր ունի օրգանիզմի համար և երաշխիք է էներգիայով լի օր ունենալու համար: Իհարկե, առողջ նախաճաշը պետք է պարունակի սննդարար մթերքներ, որոնք օրվա ընթացքում կարտադրեն էներգիա և անձին կհաղորդեն լիարժեք բավարարվածություն:

  •  Վարսակից պատրաստված ուտեստներ

Այն օգնում է մարդուն օրվա ընթացքում  լիարժեք զգալ, ինչպես նաև նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի քանակը:

  •  Հավկիթ

Հավկիթը ամենատարածված տարբերակն է  նախաճաշի սիրահարների համար. սննդարար է և պարունակում է շատ սպիտակուցներ: Շատերը կարծում են, որ ձվերը օգտակար չեն, քանի որ պարունակում են խոլեստերին: Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվել, որ հավկիթում  սննդային խոլեստերինը չնչին ազդեցություն ունի օրգանիզմի վրա:

  • Ընկույզ և ընկույզի կարագ

Ընկույզ ուտելով՝ Ձեր օրգանիզմը դյուրին ճանապարհով կստանա սպիտակուցներ. սա լավ տարբերակ է այն մարդկանց համար, որոնք մսակեր չեն և առհասարակ մսամթերք չեն օգտագործում: Ընկույզը պարունակում է նաև հակաօքսիդիչներ, մագնեզիում, կալիում, ճարպեր: Համաձայն  հետազոտության՝ շաբաթվա ընթացքում յոթ և ավելի անգամ ընկույզ սպառող մարդկանց մոտ մահացու հիվանդությունների վտանգը 20%-ով ցածր է, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընկույզ չեն ուտում: Ընկույզից պատրաստված կարագը կարելի է օգտագործել խառնելով այն  թարմ հատապտուղների հետ:

  • Սուրճ

Առավոտյան նախաճաշին միայն սուրճ խմելը շատերի մոտ սովորություն է:  Օրվա ընթացքում ոչ մեծ չափաբաժնով սուրճը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման վտանգը:  Երբ սուրճին ավելացնում եք սերուցք կամ շաքարավազ, այն նվազեցնում է օգտակար հատկությունները:
Լավ է խուսափել  շաքարավազ օգտագործելուց կամ ըմպել սուրճը՝ ավելացնելով թարմ կաթ:

  • Հատապտուղներ

Բոլոր տեսակի հատապտուղները, օրինակՙ հապալասը, ելակը, ազնվամորին, հաղարջը,  հրաշալի միջոց են առավոտյան օրը սկսելու համար: Նրանք պարունակում են ցածր կալորիաներ և  հիվանդության դեմ պայքարող հակաօքսիդանտներ:
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երիտասարդ կանանց մոտ սրտի կաթվածի ցածր վտանգը կապված հատապտուղներում հայտնաբերված հակաօքսիդանտներից:

  • Յոգուրտ

Յոգուրտը նույնպես կարող է  նախաճաշի համար լավագույն տարբերակ դառնալ: Այն հարուստ է  կալցիումով, սպիտակուցներով, պարունակում է պրոբիոտիկներ, որոնք նպաստում են աղիքային և իմունային համակարգի բարելավմանը:

  • Թեյ

Սև , կանաչ թեյը պարունակում է  հակաօքսիդիչներ, սակայն կանաչ թեյը թերևս առավել առողջարար է, այն կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: Այս թեյերը պարունակում են նաև կոֆեին, բայց ոչ այնքան, որքան սուրճը:

  • Կաթնաշոռ

Այն հարուստ է նաև A, B վիտամիններով, կալցիումով: Կաթնաշոռը հատկապես անհրաժեշտ է երեխաներին, հղի կանանց, կերակրող մայրերին:
 Օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունները հաղթահարելու համար:

  • Բանան

Բանանը կալիումի մեծ աղբյուր է, ինչը կարող է նպաստել մարդկանց  արյան ճնշման կարգավորմանը: Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում և  լավացնում է սրտի աշխատանքը:

Առավոտյան նախաճաշելը քիչ ժամանակ է խլում, սակայն օրգանիզմի համար էական նշանակություն ունի: Այն  նպաստում է մարդու իմունիտետի բարձրացմանը, նվազեցնում է հիվանդությունների հնարավոր վտանգը և հաղորդում է  բարձր տրամադրություն:

 


Աղբյուրը՝ https://www.medicalnewstoday.com/