Ըստ The Belfast Telegraph պարբերականի՝ պատվաստումը գրիպի այն շտամերի դեմ, որոնք չեն հայտնվել բժիշկների ուշադրության կենտրոնում, կարող են իրենց բնույթով դառնալ ունիվերսալ: Հարցը հետևյալումն է. երբ մարդու օրգանիզմը հանդիպում է մի անծանոթ շտամի, իմունային համակարգը արտադրում է լայն ազդեցության հակամարմիններ: Եվ հենց այս հակամարմիններն են, որ պաշտպանում են այլ շտամերից:  
 
Մասնագետներն առաջարկում են կատարել պատվաստում թռչնի գրիպի H5N1 և H7N9 շտամերով, որոնք համաճարակ չեն առաջացրել: Գրիպի դեմ ունիվերսալ միջոց գտնել ցանկացողների գլխավոր խնդիրն է ազդել վիրուսի կորիզի, այլ ոչ գլխի վրա, որը հաճախ մուտացիայի է ենթարկվում: Մուտացիաները մեծացնում են վիրուսի հակամարմնի գրոհից խուսափելու հավանականությունը: Դրա համար բավարար է, որպեսզի գլխում ընդամենը փոխվի սպիտակուցի կառուցվածքը: 
 
Բժիշկ Ալի Էլբեդին մեկնաբանում է. «Մենք գիտենք, որ վիրուսի կորիզի դեմ իմունային պատասխանը սովորականից ավելի ուժեղ է լինում, եթե իմունիտետը մինչ այդ բախվում է ոչ շատ տարածված գրիպի վիրուսին: Այդ իսկ պատճառով H1N1 մեկ շտամով վարակված հիվանդներն առավել հզոր իմունային պատասխան են ունեցել, որը պայքարել է այլ շտամերի դեմ նույնպես: Իսկ H5N1-ի դեմ պատվաստումը բարձրացրել է վիրուսի կորիզի դեմ պայքարող հակամարմինների մակարդակը, առաջին պատվաստումից հետո միջինում չորս անգամ ավելի շատ: Եվ այդ հակամարմինները հետագայում սկսել են գերակշռել»: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ belfasttelegraph.co.uk