Առաջադրանք "Գոյություն չունեցող կենդանի"
Մտածեք և նկարեք գոյություն չունեցող մի կենդանի և տվեք նրան գոյություն չունեցող անուն։ Ցույց տվեք, թե նա որտեղ է ապրում, ինչով է սնվում, ինչի է ձգտում, ինչ է ուզում:
Ուսումնասիրության այս մեթոդը հիմնված է հոգեշարժողական կապերի տեսության վրա։ Հոգեկան վիճակների գրանցման համար կիրառվում է շարժողական վիճակների սումնասիրում (մասնավորապես նկարող ձեռքի շարժողունակությունը, մոտորիկան): Համաձայն Ի.Մ. Սեչենովի ուսմունքի՝ յուրաքանչյուր պատկերացում, որ ծագում է հոգեկանում ավարտվում է գործողությամբ, "յուրաքանչյուր միտք ավարտվում է գործողությամբ": Եթե իրական շարժումը ինչ-որ մի պատճառով չի իրականացվում, ուրեմն գոյության մկանային խմբում որոշակի էներգիա է կուտակվում անհրաժեշտ տվյալ շարժումն իրանացնելու համար։ Այսպես, օրինակ՝ պատկերներն ու մտքերը, որոնք առաջ են բերում վախ, ոտքերի և ձեռքերի մկաններում առաջացնում են լարվածություն։ Վերջինս անհրաժեշտ է վազելիս ձեռքերի օգնությամբ վախին հակազդելու համար (ծածկել, խփել)։ Նկարելու ժամանակ թուղթը իրենից ներկայացնում է տարածության մոդել և, բացի մկանների վիճակից ֆիքսում է մարդուն տարածության մեջ։
 Տարածությունը իր հերթին կապված է հուզական երանգավորման հետ (այսպես, թղթի վրայի, տարածության մոդելի ձախ կողմը և ստորին մասը կապված են հույզերի հույզերի բացասական երանգավորման հետ` անվստահության, պասիվության, իսկ թղթի աջ կողմը և վերին մասը երանգավորված է դրական հույզերով`  ներգիայով, ակտիվությամբ
Պետք է նկարել միայն մատիտով։

 "Գոյություն չունեցող կենդանի"

Եթե նկարը գտնվում է թղթի աջ կողմի վերին մասում, կապված է իրական պահերի կամ ապագայի հետ դրական հույզերով։ Եթե նկարը գտնվում է ձախ կողմի ներքևի մասում, ապա կապփած է անցյալի բացասական հույզերի և պասիվության հետ։ Նորմայում նկարը գտնվում է թղթի մեջտեղում։ Ինչքան նկարը մոտ է թղթի վերին մասին, այնքան բարձր է ինքնագնահատականը և դժգոհությունը շրջապատում իր դիրքի համար, շրջապատողների ընդունման անբավարարվածությունը, այնքան բարձր է ինքնահաստատման և առաջընթացի հավակնությունը։
Եթե նկարը թղթի ներքևի մասում է, ապա դա անվստահության, ցածր ինքնագնահատականի, ճնշվածության և անվճռականության դրսևորում է։

Կենդանու գլուխը թեքված է աջ, դա վկայում է այն մասին, որ գրեթե ամենը, ինչ որ պլանավորում է մարդը, իրականանում է կամ սկսում է իրականանալ։
Եթե գլուխը թեքված է դեպի ձախ,  ուրեմն մարդուն, որը նկարել է, բնորոշ է շատ մտածելու միտում, սակայն միայն փոքր մասն է իրականանում։ Հաճախ նա պարզապես դրսևորում է վախ ակտիվ գործողությունից առաջ։
Եթե կենդանու գլուխն ուղղված է դեպի նկարողը, դա մեկնաբանվում է որպես էգոցենտրիզմ:


Գլխի մասերի նշանակությունը

Ականջներ - Հետարքրքրություն տեղեկատվության նկատմամբ, իր մասին շրջապատի կարծիքի մեծ նշանակությունը, մարդը հուզականորեն է հակազդում շրջապատողների՝ իր  մասին գհատականին։ Չնայած երբեմն էլ չի փոխում իր վարքը։

Բաց բերանը - Երբ երևում է նաև լեզուն, շատախոսության նախանշան է, պարզ նկարված շրթունքներով բերանը նշանակում է զգացմունքայնություն։

Բաց բերանը, առանց շրթունքի և լեզվի պարզ պատկերված լինելու, փրկվելու, վախի, անվստահության նշան է։ Ատամներով բերանը վերբալ (խոսքային) ագրեսիայի նշան է (կծում է, վիրավորում է)։

Աչքերը - Եթե լավ են արտահայտված աչքերը, ապա խորհրդանշում են վախ։ Թարթիչների առկայությունը` վարքի մեջ հիստերոիդ, ցուցադրական գծերի դրսևորումն է։
 
Կենդանու գլխին կարող են լինել լրացուցիչ մանրուքներ, կոտոշներ՝ ագրեսիա մակցված ագրեսիայի մյուս նախանշանների հետ, որով էլ (եղունգներ, ցցամազեր, փշեր) որոշվում է ագրեսիայի բնույթը ինքնաբուխ, ռեակտիվ։

Փետուրները- ինքնազարդարման, ինքնաարդարացման և ցուցադրականության միտում:

Երկարավուն կատարը, բուրդը խորհրդանշում են զգացմունքայնություն, իր սեռի, սեռական դերի ընդգծում։

Կենդանու ոտքերը, թաթերը։ Եթե թաթերը "ծանրակշիռ են"՝ համեմատած մարմնի մասերին, ուրեմն առկա է որոշում կայացնելու ռացիոնալություն, մտածվածություն։ Ոտքերի բացակայության կամ փխրուն ոտքերի դեպքում նկարողը հակում ունի մակերեսային դատողությունների, թեթևամիտ ենթադրությունների, իմպուլսիվ որոշումների։
Միանմանությունը, ոտքերի ձևի կրկնողությունը (բազմաոտ) նշանակում է դատողությունների ստանդարտություն։
Ոտքերի, թաթերի դետալների տարբեր ձևեր ունենալը ինքնուրույնության օրիգինալության, այլախոհության դրսևորում է, նույնիսկ ստեղծագործական խորհրդանիշ:

Մարմնի մակարդակից վեր բարձրացող մասեր։ Եթե այդ մասերը ֆունկցիոնալ են, օրինակ՝ թևեր, շոշափուկներ, ցույց է տալիս կյանքի տարբեր ոլորտներում դիրք գրավելու մարդու ցանկության դրսևորում, մտահոգվածություն, զբաղվածություն, համարձակություն, ինքնավստահություն։

Զարդարող տարրեր փետուրներ, գանգուրներ, ժապավեն ցուցադրականության դրսևորում, իրեն ուշադրություն դարձնելու ցանկություն, անբնականություն։

Պոչեր։ Եթե պոչը ուղղված է դեպի վեր, նշանակում է, որ մարդը դրական է գնահատում իր գործողությունները, որոշումները։ Պոչը ներքև՝ դժգոհություն սեփական անձից, արվածի, ասվածի համար ափսոսանք։ Եթե պոչը ուղղված է դեպի աջ, ապա ցույց է տալիս վերաբերմունքը իր գործողությունների կամ վարքի նկատմամբ, պոչը դեպի ձախ իր մտքերի և որոշումների նկատմամբ։

Պատկերի ուրվագծեր։ Վահան, զրահ՝ շրջապատողներից պաշտպանություն սուր տեսքով՝ ագրեսիա։ Ուրվագծերի մգացում, գծերի կրկնապատկում՝ տագնապի կասկածամտության դրսևորում, նման պաշտպանության ուղղվածությունը համապատասխան է տարածական դիրքին։

Վերին ուրվագծերը խորհրդանշում են անհանդուրժողականություն ծնողների, ուսուցիչների, տնօրենների նկատմամբ։ Ստորին ուրվագծերը՝ ծաղրանքներին դեմ, վախ քննադատումից։

Կողմնային ուրվագծերը՝ պատրաստվածություն պաշտպանության նկատմամբ ինքնապաշտպանություն տարբեր իրադրություններում։
Այն հաստագծերը, որ նույնիսկ երևում են թղթի հակառակ կողմից, նշանակում են կտրուկ տագնապայնություն (ուշադրություն դարձնել, թե նկարի որ դետալն է լրացված հաստագծերով, ինչի հետ է կապված տագնապը)։

Կենդանու ընդհանուր գնահատականը՝ վախեցնող, վախեցող, չեզոք կենդանի վերաբերմունքն է իր անձի նկատմամբ, իր "ես"–ի նկատմամբ պատկերացումը, այսպես կոչված նույնականացումը իրեն ըստ նշանակության (նապաստակի, փղի, կարճ ասած նկարված կենդանին հենց նկարողի ներկայացուցիչն է)։

Թղթի դատարկ մասը խորհրդանշում է ինքնամփոփության միտում, իր ներքին աշխարհի փակ լինելը, թեստավորմանը չենթարկվելու ցանկություն:


Կենդանու անունը-Եթե անվան մեջ կա իմաստային մասերի ռացիոնալ միավորում, ապա նշանակում է ռացիոնալություն, հարմարվելու ընդունակություն։

Գիտական երանգավորմամբ անունը սեփական ինտելեկտի ցուցադրակւսնություն։ Ձայնային անունները առանց յուրահատուկ իմաստավորման՝ թեթևամտության դրսևորում, վնասակար ազդակները հաշվի առնելու անկարողություն։

Հեգնական անունները՝ հանդուրժողականություն, հեգնական վերաբերմունքի դրսևորում շրջապատի նկատմամբ։ Երկարացված անունները պաշտպանության միտում, հակում պաշտպանական երևակայության նկատմամբ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am