Երեխաներն առավել հակված են էմոցիոնալ ցնցումների, նրանք սովորաբար անկայուն են հոգեկան տեսանկյունից, կարող են տարօրինակ պատասխան տալ կատարվող իրադարձություններին: Երբեմն կարող են նույնիսկ գիտակցաբար իրենք իրենց ցավ պատճառել, ինչն էլ հենց աուտոագրեսիան է: Այն կարող է ի հայտ գալ նաև դեռահասի մոտ, երբ հոգեկան վիճակը հատկապես անկայուն է:
Ինչպե՞ս է առաջանում աուտոագրեսիան
Պատճառը հոգեբանական խանգարումներն են, այսինքն, շատ կարևոր է ոչ միայն ստուգել օրգանիզմի ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջությունը: Համաձայն վիճակագրության՝ յուրաքանչյուր 8-10-րդ դեռահասը աուտոագրեսիայի դրսևորումներ ունի, տարբերվում են միայն տեսակները: Ոմանք կրակ են օգտագործում, մյուսները զանազան սուր իրեր: Շատերն այսպես վարվում են հոգեկան ցավից ազատվելու համար, սակայն պատահում է, որ այսպիսի մեթոդների դիմում են պարզապես ուշադրություն գրավելու համար: Ֆիզիկական ինքնախարազանումը նաև օգտագործվում է սեփական անձի հանդեպ չարության ու սուիցիդալ իմպուլսների պատճառով:
Որո՞նք են ֆիզիկական պատճառները
Առաջին հերթին՝ գլխուղեղում սերոտոնինի պակասը: Երկրորդ` էյֆորիա զգալու ցանկությունն ու օպիատներից կախվածությունը:
Հնարավոր վնասվածքներ
Մասնագետները հնարավոր ինքնավնասման երեք տեսակ են առանձնացնում.
կոմպուլսիվ` այսինքն պատճառը կպչուն մտքեր են,
ստերիոտիպային` հաճախ կրկնվող վնասվածքներ (որպես կանոն սալջարդներ). Սա բնորոշ է հիմնականում աուտիզմով հիվանդներին,
իմպուլսիվ՝ պատճառը ուժեղ, կտրուկ էմոցիաներն են, դեռահասը փաստացի չի հասցնում մտածել գործողության մասին:
Ի՞նչ սցենարներ են հնարվոր
Աուտոագրեսիայով տառապողը կարող է փորձել այրել ինքն իրեն, ընկնել չոր առարկաների վրա կամ հարվածել դրանց: Նրանք պոկում են արդեն իսկ առկա վերքերը, կատարում են կտրվածքներ, հարվածում են իրենք իրենց, օտար մարմիններ են կուլ տալիս: Այսինքն, նրանք աշխատում են ամեն կերպ իրենք իրենց ցավ պատճառել: Հաճախ սա կարող է արտահայտվել ոչ այսքան ակնհայտ, օրինակ՝ դեռահասները կարող են պարզապես չարդարարացված ռիսկի դիմել, ինչը կարող է հանգեցնել ծանր վնասվածքների: Կարևոր է, որ ընտանիքի անդամները ուշադիր լինեն և ժամանակին նկատեն հիվանդության ախտանիշները: Անհանգստության առիթ պետք է տա չափազանց փակ, եղանակին անհամապատասխան հագուստը, որով հնարավոր է, դեռահասը ծածկում է զանազան կապտուկները, քերծվածքներն ու վերքերը: Իհարկե, հարկավոր է ուշադիր լինել նաև էմոցիոնալ արտահայտություններին` անելանելիության զգացողությանը, տագնապին, դեպրեսիային...
Ինչպե՞ս բուժել աուտոագրեսիան
Փորձել գտնել էմոցիոնալ խնդիրների պատճառը: Առանց հոգեբանի օգնության անհնար է: Հաճախ նշանակում են հանգստացնող պրեպարատներ և հակադեպրեսանտներ, արդյունավետ է նաև ճանաչողական-վարքային թերապիան:
Աղբյուրը՝ Doctors.am