Կյանքի իմաստ գտնելն ու նպատակ ունենալն անխոս բարձրացնում է նրա որակը, սակայն արդյո՞ք այն նաև երկարացնում է կյանքի տևողությունը: Նոր հետազոտությունն ասում է՝ ''այո'':

Հետազոտությունն անցկանցրել են Լոնդոնի համալսարանական քոլեջի և ԱՄՆ Պրինտստոնի և Սթոուն Բրուքի համալսարանի գիտնականները: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մինչև 65 տարեկան 9050 բրիտանացու տվյալներ:

Նրանց բաժանեցին 4 խմբի` ըստ կյանքից բավարարվածության աստիճանի և կյանքի գիտակցված իմաստի առկայության` ամենաբարձր ցուցանիշներով մասնակիցներից մինչև ամենացածրերովը և ուսումնասիրեցին 8,5 տարվա ընթացքում: Հետազոտության արդյուքները գնահատելուց առաջ արդյունքները ճշգրտեցին ըստ տարիքի, սեռի, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, ֆիզիկական առողջության, դեպրեսիայի աստիճանի, ծխելու կարգավիճակի, ֆիզիկական ակտիվության, ալկոհոլի օգտագործման, որպեսզի բացառեն գործոնները, որոնք կարող են ազդել մեծահասկան մարդու առողջությանն ու բարեկեցությանը:

Հետազոտության վերջում, կյանքից ամենաբարձր բավարարվածությամբ խմբում մահացավ մասնակիցների 9%-ը այն դեպքում, երբ ցածր բավարարվածությամբ խմբում մահացավ մասնակիցների 29%-ը: Բոլոր կողմնակի գործոնները հաշվի առնելով գիտնականները պարզեցին, որ կյանքից ամենբարձր բավարարվածությամբ մասնակիցները 30%-ով պակաս հավանականություն ունեին այդ 8 տարվա ընթացքում մահանալու և ապրեցին միջինը 2 տարով ավել' կյանքը շարունակելու ցածր մոտիվացիայով մասնակիցների համեմատությամբ:

Պրոֆեսոր Ստեպտոն նշում է, որ իր կողմից նախկինում անցկացված հետազոտությունները ցույց էին տվել, որ մարդու երջանկության բարձր աստիճանը կապված է մահացության ռիսկի նվազման հետ: Այս վերջին հետազոտությունը նմանատիպ արդյունքներ ունեցավ` ցուցադրելով մեծահասակ մարդկանց մոտ կյանքի նպատակի և կյանքի տևողության միջև կապը: Այն հարցին, թե ինչպե՞ս կարող են մարդիկ մեծահասակ տարիքում բարեկեցիկ լինել, պրոֆեսոր Ստեպտոն պատասխանեց, որ ունիվերսալ բաղադրատոմս չկա: Ամեն դեպքում, առանցքային կետերից մեկը ակտիվ սոցիալական փոխհարաբերությունների պահպանումն է այդ տարիքում: Նա ավելացրեց, որ կան բազմաթիվ զբաղմունքներ, որոնք մեծահասակ մարդու կյանքը լցնում են իմաստով ու նպատակներով` այգեգործություն, խոհարարություն, թոռների դաստիարակությունը, ընկերներին ու ընտանիքին օգնելը: