Զառանցանքներ


Զառանցանքները հոգեկան խանգարումների դեպքում առաջ եկող կեղծ, իրականությանը չհամապատասխանող ընկալումներ և դատողություններ են, որոնք հաճախ հիվանդներին բացարձակ ճշմարտություններ են թվում։ Դրանց դեպքում լրջորեն խանգարվում է մարդու գիտակցական գործունեությունը, որովհետև դրանք լուրջ հոգեկան հիվանդությունների (օրինակ, շիզոֆրենիայի, պարանոյայի և այլնի) հետևանք են։ Այդ պատճառով էլ նրանց սխալ դատողությունները սովորաբար տիրապետում է|մարդու գիտակցությունը, իշխում նրա վրա, և մարդը կարող է ամբողջ կյանքում դրանցից ազատվել չկարողանա։


  Պատրանքներ

 

Պատրանքները իրական աշխարհի առարկաների աղճատված, սխալ ընկալումներն են, դրանց աղճատված արտացոլման տեսակներից մեկը, թեկուզ առարկաները իրենց լիարժեք տեսքով իսկապես կան և տվյալ պահին գտնվում են մարդու առջև։ Պատրանքները բազմատեսակ են, բայց դրանց զգալի մասը նկատվում է տեսողության ոլորտում։ Քանի որ դրանք կապված են սխալ ընկալումների հետ, ապա տարբերակում ենք տեսողական, լսողական, հոտառական և այլ պատրանքներ։  



Հալյուցինացիա (զգայապատրանքներ

 


Հալյուցինացիան լատիներեն բառ է, որը նշանակում Է զառանցանք, զգայապատրանք։ Ի համեմատություն զառանցանքների՝ հալյուցինացիաները ավելի խոր ներքին հիվանդությունների և ծանր հոգեվիճակների հետնանք են։ Հալյուցինացիաները իրականության այն կեղծ, աղճատված ընկալումներն են (մտապատկերները), որոնց դեպքում ընկալվող առարկաները շրջապատում չկան, բայց մարդուն դրանք իրական են թվում։ 0րինակ՝ վախի, սարսափի ազդեցության տակ կարող են առաջանալ զգայապատրանքներ գերեզմանատան մոտով անցնող մարդու մեջ, և նա կմախքներ, մահացած մարդկանց պատկերներ կտեսնի և այլն։