Թե կենդանին և թե մարդը, հատկապես նրանց նյարդային համակարգերը երկարատև պատմական զարգացման, այսինքն էվոլյուցիայի արդյունք են։  


Երկար ժամանակ այն կարծիքն էր իշխում, որ մարդուն հատկացված է իշխան տիրակալի դերը կենդանական աշխարհի մնացած տեսակների նկատմամբ, որում համոզված են շատերը մինչ օրս։ Համաձայն ավանդական տեսակետի՝ ողջ աշխարհը (բույսերը, կենդանիները, մարդիկ) ստեղծվել են միանգամից և վերջնական տեսքով, վեց օրվա ընթացքում, ինչպես դա հաստատում է Աստվածաշունչը։   Այդ կոնցեպցիային  1859 թվականին հակադրեց  իր տեսությամբ անգլիացի բնագետ, կենսաբան Չարլզ Դարվինը։

Դա էվոլյուցիոն տեսությունն էր, դա ավելի շուտ հեղափոխական տեսություն էր։

 

Չ.Դարվինի հիմնական վարկածի համաձայն՝ այսօր գոյություն ունեցող բոլոր բույսերն ու կենդանիները առաջանում են կյանքի մի ձևից և իրենցից ներկայացնում են որպես էվոլյուցիայի արդյունք, որը տևել է միլիարդ տարիներ։ Իսկ ինչ մնում է մարդուն իր ֆիզիկական, անձնային և վարքագծային հատկանիշներով, ապա նա վերջին հաշվով այդ էվոլյուցիայի արդյունքներից միայն մեկն է։
 
 
Այսօր էլ նույն Էվոլյուցիոն տեսության և այլ գիտությունների տվյալներով ապացուցված է համարվում այն, որ կենդանի օրգանիզմները կարող են ծագել այլ կենդանի օրգանիզմներից։ 
էվոլյուցիայի հաջորդ կարևորագույն քայլն այն է,որ այդ օրգանիզմները վերածվում են ավտոտրոֆների, այսինքն՝ այնպիսի օրգանիզմների, որոնք քիմիական սինթեզի և ֆոտոսինթեզի միջոցով իրենք են ստեղծում  իրենց գոյության համար անհրաժեշտ նյութերը, օրինակ, գազանման թթվածնի առաջացումը։

 

Այսպիսով՝ առաջին ավտոտրոֆ օրգանիզմների ծագումից հետո հնարավորություններ են ստեղծվում կանաչ բույսերի, բակտերիաների, սունկերի և կենդանական աշխարհի ծագման և զարգացման համար, այսինքն՝ երկրի վրա կյանքի առաջացումը ոչ միայն հնարավոր, այլն անխուսափելի էր։

 


  Փորձեք կյանքի էվոլյուցիայի մասին ստացած տեղեկությունների հիման վրա մտորումներ անել, թե այլ մոլորակների վրա հնարավո՞ր է արդյոք կյանքի գոյությունը և եթե ոչ, ապա ինչու։ Իհարկե, որոշ տեսա կետների համաձայն՝ երկրի վրա կյանքը «տիեզերական ծագում» ունի, տիեզերքից պարզագույն կենդանի օրգանիզմների երկիր տեղափոխվելու հետևանքով է առաջացել, որը պակաս հավանական, թեկուզ լրիվ ժխտելի չէ։

 


Այսպիսով՝ կյանքի առաջացումը միլիոնավոր տարիների էվոլյուցիա է անցել։ Կենդանի օրգանիզմների առաջացման էվոլյուցիայում առանձնացվում են երկու հիմնական ժամանակաշրջաններ՝ զարգացման յուրատիպ գործընթացներով։