Օրերս «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում (ԲԳԿ) տեղի ունեցավ «Թրոմբոդինամիկա» 3-րդ գիտագործնական կոնֆերանսը, որի թիրախային լսարանն էին արյունաբանները, գինեկոլոգները, ընտանեկան բժիշկները, սրտաբանները, անոթաբանները, վիրաբույժները, գինեկոլոգները, նյարդաբանները։

 

Կոնֆերանսի ընթացքում իր զեկույցով ներկայացավ նաև

ԲԳԿ-ի կենսաքիմիայի և իմունոպաթալոգիայի լաբորատորիայի վարիչ Արմինե Առաքելյանը՝ իր ելույթում ամփոփելով զեկույցի հետ կապված մեկ տարվա աշխատանքը։

Զեկույցի թեման ավելի քան արդիական ու կարևոր էր ժամանակակից բժշկության համար, և կոչվում էր «Նորարարական տեխնոլոգիաները հոմեոստազի համակարգի ուսումնասիրման մեջ»։

 

Ներկայացված զեկույցը վերաբերվում էր ԲԳԿ-ում իրականացված կոագուլյացիոն հեմոստազի ուսումնասիրության նորարարական թրոմբոդինամիկայի թեստին, որը չունի նմանակներ՝ անալոգներ։

 

Սա միակ ընդհանրական (գլոբալ) թեստն է, որն ուսումնասիրում է ամբողջ հեմոստազի համակարգի, այլ ոչ միայն նրա առանձին հատվածների վիճակը։

Հետազոտության ընթացքում. կենսամեմբրանի օգնությամբ մոդելավորվում է անոթային պատի վնասվածքը և բժիշկը հնարավորություն է ունենում դիտել ֆիբրինային թրոմբի ձևավորումը տվյալ պահին ՝ երեսուն րոպեի ընթացքում։

 

Թեստը նաև թույլ է տալիս անհատական ​​մոտեցում ցուցաբերել տվյալ հիվանդի հանդեպ և վերահսկել նշանակված հակակոագուլյացիոն դեղամիջոցների արդյունավետությունը։

 

Այս մեթոդն ապացուցել է իր էֆեկտիվությունը և հաջողությամբ կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում, օրինակ գինեկոլոգիայում, մանկաբարձության մեջ, կարդիոլոգիայում, նյարդաբանության մեջ և այլն։

Ի դեպ, այս թեստն արդեն իսկ կիրառության մեջ է աշխարհի տարբեր երկրներում։