Աշխարհում վերջին 12 տարիների ընթացքում մինչև 6 ամսական նորածինների թիվը, որոնք բացառապես կրծքի կաթով են կերակրվում, աճել է ավելի քան 10%–ով։ Սա նշանակում է, որ աշխարհում նորածինների ավելի քան 48% այժմ իրենց կյանքը առողջ սկսելու հնարավորություն են ստանում։ Այսպիսով՝ կրծքով կերակրման շնորհիվ փրկվել են հարյուր հազարավոր երեխաների կյանքեր։
Մինչ այս նշանակալի առաջընթացը մեզ ավելի մոտեցնում է ԱՀԿ նպատակին՝ 2025 թվականին առնվազն 50%-ով ավելացնելու բացառապես կրծքով կերակրումը, դեռևս կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք լուծման կարիք ունեն։
Երբ մայրերը ստանում են իրենց երեխաներին կրծքով կերակրելու համար անհրաժեշտ աջակցություն, շահում են բոլորը: Ըստ վերջին հասանելի տվյալների, կրծքով կերակրման տոկոսների բարելավումը կարող է ամեն տարի ավելի քան 820 000 երեխայի կյանք փրկել:
Կյանքի աճի և զարգացման այս վաղ և վճռորոշ շրջանում կրծքի կաթում պարունակվող հակամարմինները պաշտպանում են երեխաներին հիվանդություններից և մահից: Սա հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ կրծքով կերակրումը երաշխավորում է անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր նորածինների և փոքր երեխաների համար: Կրծքով կերակրումը նվազեցնում է մանկական հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև, որոշակի տեսակի քաղցկեղների և ոչ վարակիչ հիվանդությունների վտանգըմայրերի համար:
Գուցե զարմանալի հնչի, սակայն մոտավորապես 4.5 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ կեսը, չունի հիմնական առողջապահական ծառայությունների ամբողջական ծածկույթ, ուստի շատ կանայք չեն ստանում իրենց երեխաներին կրծքով կերակրելու համար անհրաժեշտ աջակցությունը: Սա ներառում է պատրաստված, կարեկցող և հարգալից առողջապահական խորհրդատվական աջակցություն կնոջը իր՝ կրծքով կերակրման ամբողջ ընթացքում:
Ներկայումս, բոլոր երկրների միայն կեսն են տվյալներ հավաքագրում կրծքով կերակրման տոկոսայինության վերաբերյալ։Տվյալները պետք է հասանելի լինեն կրծքով կերակրմանը նպաստող քաղաքականության մշակման ժամանակ, որոնք կխթանեն կրծքով կերակրման առաջընթացը։Դրանցից են ընտանիքներին աջակցող աշխատանքային պայմանների քաղաքականությունները, կաթնախառնուրդների շուկայավարման կարգավորումը և կրծքով կերակրմանն աջակցող ներդրումները: Մոնիտորինգի համակարգերի բարելավումը կօգնի բարձրացնել կրծքով կերակրմանը նպաստողքաղաքականությունների և ծրագրերի արդյունավետությունը, կօգնի տեղեկացված որոշումների ընդունմանը և կապահովի կրծքով կերակրմանըաջակցող համակարգերի պատշաճ ֆինանսավորումը:
Երեխաներին կրծքով կերակրող կանանց հավանականությունը կրկնապատկվում է, երբ կրծքով կերակրումը պաշտպանված և աջակցված է։ Սա համընդհանուր պատասխանատվություն է: Ընտանիքները, համայնքները, բուժաշխատոողները, քաղաքական գործիչները և այլ բարձրաստիճան անձինք կարևոր դեր են խաղում՝
- ավելացնելով՝ կրծքով կերակրումը պաշտպանող և աջակցողծրագրերի ներդրումները,
- կիրառելով և մոնիտորինգի ենթարկելով ընտանիքներին աջակցող աշխատանքային պայմանները, ինչպիսիք են վարձատրվող մայրական արձակուրդը, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումները և երեխայի՝ մատչելի և որակյալ խնամքի հասանելիությունը,
- ապահովելով, որ արտակարգ իրավիճակներում կամ սահմանափակ ազդեցությամբ համայնքներում գտնվող մայրերը կրծքով կերակրման պաշտպանություն և աջակցություն ստանան՝ համապատասխան իրենց յուրահատուկ կարիքներին, ներառյալ ժամանակին և արդյունավետ կրծքով կերակրման խորհրդատվությունը, որպես առողջապահական ծառայությունների մաս,
- բարելավելով կրծքով կերակրման ծրագրերի մոնիտորինգը՝ կրծքով կերակրման մակարդակը բարձրացնելու համար,
- բարելավելով և կիրարկելով կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման սահմանափակումների մասին օրենքները, ներառյալ թվային հարթակներում շուկայավարման պրակտիկաները, և օրենքի խախտումները պարբերաբար զեկուցելու նպատակով մոնիտորինգ իրականացնելը։