Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ վեց անգամ ավելի են հակված սրտի կաթվածի՝ գրիպով վարակվելու դեպքում, գրում է WebMD-ն:
Գրիպը բորբոքումներ է առաջացնում, որոնք կարող են ախտահարել տարբեր օրգաններ, այդ թվում՝ սիրտը: Եվ որոշ մարդկանց դեպքում այդ բորբոքումները կարող են ինֆարկտի հանգեցնել:
Գրիպի բարդությունների ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնք ունեն հիվանդություններ, մասնավորապես՝ սիրտ-անոթային, նաեւ տարիքով պայմանավորված թույլ իմունային համակարգ:
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից
- պատվաստվել գրիպի դեմ
- խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից
- պարբերաբար ստուգել սրտի աշխատանքը
Եթե Դուք ռիսկի խմբում եք, ապա գրիպի նշաններ նկատելուն պես՝ անմիջապես դիմեք բժիշկի: Հիշեք, որ ժամանակը որոշիչ դեր է խաղում:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
- ջերմություն (39-40°)
- հազ
- կոկորդի ցավ
- մարմնի ջարդվածության զգացողություն
- հոգնածություն
- գլխացավ
Ինչպե՞ս պաշտպանել սիրտը
- Վերահսկեք զարկերակային ճնշումը
- Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի քանակը
- Խուսափեք չափից շատ կալորիաներ ընդունելուց եւ նստակյաց կյանք վարելուց
- Եղեք ֆիզիկապես ակտիվ