Եթե կինը կանոնավոր այցելում է մարզասրահ, ապա ամենայն հավանականությամբ նա անձնական կյանքում խնդիր չունի, այդպես են կարծում մասնագետները: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, այդպիսի կանայք առավել շուտ են գրգռվում, ավելի շուտ հասնում օրգազմի և նրանց զգացողություններն առավել սուր են, ասվում է The Times of India պարբերականում:
 
Ֆլորիդա Ատլանտիկ համալսարանի աշխատակից Թինա Մ. Պենհոլոյի խոսքերով՝ ֆիզիկական ակտիվությունը կարելի է համեմատել աֆրոդիզիակի հետ: Միայն մի ուժային պարապմունքը բավարար է, որպեսզի կանացի օրգանիզմն արտադրի մեծ քանակությամբ աճի հորմոն և տեստոստերոն: Իսկ այս միացությունները կարևոր դեր են խաղում սեռական կյանքում: Ի դեպ. մարզումները նվազեցնում են սթրեսի մակարդակը, ինչը մեծացնում է սեռական ցանկությունը և բարձրացնում է ինտիմ կյանքի որակը:
 
Տեխասի համալսարանի մեկ այլ հետազոտության համաձայն, լիբիդոն կարելի է բարձրացնել հեծանիվ մարզասարքի օգնությամբ: Գիտնականները հավաքել են 169 կանանցից բաղկացած խումբ, որոնց առաջադրվել է նայել պոռնոգրաֆիկ ֆիլմ՝ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ մարզումից հետո: Արդյունքում կանանց մոտ նկատվել է դեպի սեռական օրգաններ մեծ քանակությամբ արյան հոսք, ինչը վկայել է նրանց գրգռվածության աստիճանի մասին: Առանց մարզումների նման փոփոխություններ չեն նկատվել:
 
Թարգմանված նյութի սկզբանղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru