COVID-19. Հոգեբան Արման Բեգոյանը կարևոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես պարզ հարցադրումների միջոցով հաղթահարել տագնապը և առավել սթափ դատել, ինչը համաճարակի պայմաններում, կարծում ենք, որ շատ օգտակար է:

Երբ զգում եք, որ ձեզ մոտ ուժեղանում են տագնապի և անհանգստության զգացումները, կապված ապագայի անորոշության հետ, կարող եք կիրառել կոգնիտիվ վարքաբանական թերապիայի հետևյալ մեթոդները:

  • Փորձեք ինքներդ ձեզ համար հնարավորինս հստակ ձևակերպել, թե որն է ապագայի ամենավատ սցենարը, ըստ որի կարող են զարգանալ դեպքերը և ո՞րն է ամենավատ բանը, որը կարող է տեղի ունենալ արդյուքնում: Երբ մենք հստակեցնում ենք մեր վախը, ապա շատ բաներ ընկնեւմ են իրենց տեղը: Ամենավատ հնարավոր սցենարը հստակեցնելուց հետո, մտածեք, թե ի՞նչ հիմքեր կան մտածելու, որ հենց այդպես տեղի կունենա և հակառակը՝ տեղի չի ունենա:
  • Ինքներդ ձեզ հարց տվեք. «Լավ, ենթադրենք այն, ինչից ես վախենում եմ տեղի ունեցավ...ես ի՞նչ կարող եմ անել հիմա, որպեսզի դա տեղի չունենա կամ եթե ոչնչով չեմ կարող խոչընդոտել, ապա տեղի ունենալուց հետո, Ի՞նչ կարող եմ անել,որպեսզի դրա հետևանքները հաղթահարվեն կամ լուծվեն:
  • Ապագայի ամենավատ սցենարն արդեն պատկերացրեցիք. հիմա փորձեք մտածել, որ ամեն բան կարող է լավ սցենարով զարգանալ: Ձեզ համար հստակեցրեք՝ ո՞րն է այդ լավ սցենարը: Մտածեք նաև իրադարձությունների չեզոք ուղղությամբ զարգանալու մասին: